Օրահուշակ. նոյեմբերի 23


Չորեքշաբթի. 23 նոյեմբերի։ Տարվա 327-րդ օրն է, 47-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 38 օր:

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (30 օր՝ 9 նոյեմբեր - 8 դեկտեմբեր)։ Օրանունը՝ Ծմակ։ Շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։


Նոյեմբերի 23-ին արևային 8-րդ օրն է։

  • 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։
  • Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Վատ է կախվածություն զգալը, անազատությունը։ Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։ Ուժի հաղորդակներն են խաչված նիզակները: Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները: Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը: Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:

Արևածագ՝ 7:55, արևամուտ՝ 17:40։ Ճիշտ կեսօրը՝ 12։47։ Օրվա տևողությունը՝ 9:45 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Նոյեմբերի 23-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 29-րդ օրն է։

  • Օրը բավականին անհաճո է: Այն կապված է մարմնի ընդհանուր կենսունակության նվազման, քրոնիկ հիվանդությունների դրսևորման հետ:
  • Դեպրեսիայի, վնասվածքների և խաբեության հավանականություն կա: Ավելի լավ է օրն անցկացնել միայն ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար:

Լուսնային 29-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն ամեն ինչով անբարենպաստ է։ Տկարները, սակայն, առողջանում են։
  • Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 22°37'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 23-ին՝ 07:07-ից և կավարտվի նոյեմբերի 24-ին՝ 02:57-ին։ 
Լուսնի ծագումը՝ 07:07։ Լուսնի մարումը՝ 17։12։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 176.5°, բարձրությունը = 30.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 1%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 368.338 կմ, երեկ՝ 372.841 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.503 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 28 օրական 21 ժամական 11 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ին՝ 02:57։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի ՝ դեկտեմբերի 8-ին՝ 08:08։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: