Ի՞նչ կասեր Գրիգոր Զոհրապն այսօր


1915 թվականի ապրիլի 25-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի երկու հայ պատգամավորներ՝ Գրիգոր Զոհրապն ու Վարդգես Սերինգյուլյանը, շտապում են ներքին գործերի նախարար Թալեաթի բնակարան՝ նրանից տեղեկանալու, թե ի՞նչու են նախորդ գիշերը ձերբակալվել և Անկարայի կողմերը աքսորվել շուրջ 250 հայ մտավորականներ: 

Զոհրապն ու Թալեաթը մտերիմ էին, և հայ մտավորականը հաստատակամ էր իր ընկերոջից հաշիվ պահանջելու: Սակայն մեծանուն գրողը ևս պետք է ձերբակալվեր ու սպանվեր: 

Դա տեղի ունեցավ հունիսի 2-ին․ Գրիգոր Զոհրապը Cercle d’Orient ակումբում Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ երեկո էր անցկացնում ՝ քննարկելով Թուրքիայում տիրող վիճակը: Կեսգիշերին Զոհրապը վեր կացավ, որ տուն գնա: Ոտքի է կանգնում նաև Թալեաթը, մոտենում է Զոհրապին ու համբուրում այտը...

Զոհրապի սպանության լուրը նրա կնոջը հայտնում է անձամբ ինքը՝ Թալեաթը:

Իր քաղաքական հայացքներով գրող, քաղաքական ու հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապը հարում էր Հայ հեղափոխական դաշնակցության տեսակետններին։ Միաժամանակ, արևմտահայության ապագան նա տեսնում էր Օսմանյան պետության կազմում ներքին լայն իրավունքներով: 

Զոհրապը հայերի և թուրքերի հաշտեցման ու եղբայրության կողմնակիցներն էր: Խոսելով հետսահմանադրական Թուրքիայում հայերի և թուրքերի հարաբերությունների մասին՝ նա առաջ քաշեց հետևյալ կարգախոսը. «Մեր կրոնը տարբեր է, իսկ հավատքը` նույնը. բոլորս ազատության հավատակիցներ ենք»:

Այո՛, պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Այսօր ինչպես և 100 տարի առաջ Հայաստանն ու Արցախը կանգնած են թուրք-ադրբեջանական բացահայտ ագրեսիայի առաջ։ Գրիգոր Զոհրապի ողբերգական ճակատագիրը ընդհանրական է ինչպես իր, այնպես մեր ժամանակներում։

Հետևությունների մասին խոսելն այս պարագայում, կարծում ենք, ավելորդ է։
 




avatar

ԳՈՎԱԶԴ