Իրանական վեհաժողով՝ պանիրանիզմ

«Իրանական աշխարհն» այժմ ունի ավելի քան 150 միլիոն բնակչություն։ Այն ներառում է Իրանը, Աֆղանստանն ու Տաջիկստանը, ինչպես նաև իրանական ժողովուրդների բնակության տարածքները՝ Քուրդիստանը (Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում), Բելուջիստանը և Փաշտունիստանը (Պակիստանում), Հյուսիսային Օսեթիան՝ Ալանիան (Ռուսաստանում) և Հարավային Օսեթիան: Այստեղ հնարավոր է նաև թյուրքական պետությունների ՝ Թուրքմենստանի (Իրանի հետ վաղեմի մշակութային կապեր ունեցող) և Ուզբեկստանի ընդգրկումը, որի տարածքում գտնվում են միջնադարյան իրանական «մարգարիտները» ՝ Սամարղանդն ու Բուխարան։

ՔԱՐՏԵԶԸ

Greater Iran - Wikipedia

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մեծ Իրանի հայեցակարգը զուտ պատմամշակութային բնույթ է կրում և չի համապատասխանում որևէ ժամանակակից քաղաքական գոյացության։ Մեծ Իրանը սկսել է ստեղծվել մ. թ. 3-րդ դարից՝ Սասանյանների Պարսկական կայսրության մշակութային ընդարձակման հետ միաժամանակ։ Այն ժամանակ, երբ պարսիկները տարածեցին իրենց ազդեցությունը տարածաշրջանում, նրանց պետության մեջ էին մտնում նորանոր ժողովուրդներ, և «Իրան» եզրույթն օգտագործվում էր իրենց արդեն բազմազգ տերությունը նշելու համար։ Իրանական լեռնաշխարհում և այլ տարածաշրջաններում բնակվող իրանցի ժողովուրդների միավորման կողմնակիցներն ունեն իրանական մշակութային ազդեցության զգալի գծեր, որոնց թվում են օսերը, քրդերը, պարսիկները, տաջիկները, փուշտունները, բելուջիները և զազայները: Պանիրանիզմի գրեթե բոլոր հետևորդներն իրենց գաղափարախոսության մեջ են ներառում ադրբեջանցիներին, որոնք թեև խոսում են ադրբեջաներեն, սակայն մասնակիորեն կամ հիմնականում, պանիրանիստների կարծիքով, իրանական ծագում ունեն։

Իրանի ժողովուրդներն ապրել են պարսկական կայսրությունում և իրանական Սեֆյան կայսրությունում մինչև 1800-ականների կեսերը, երբ տարածքի մեծ մասը, այդ թվում ժամանակակից Ադրբեջանական Հանրապետությունը, փոխանցվել է Ռուսական կայսրությանը:

Իրանցի փիլիսոփա դոկտոր Մահմուդ Աֆշարը 1925-ի սկզբին մշակեց պանիրանական գաղափարախոսությունը՝ ընդդեմ պանթյուրքիզմի և պանարաբիզմի, որոնք դիտում էր որպես Իրանի տարածքային ամբողջականության պոտենցիալ սպառնալիք: Նա նաև ցանկանում էր Իրանի ժողովրդի ազգայնական բնույթի մեջ ամրապնդել այդ համոզվածությունը երկրի երկարատև պատմության ընթացքում։

Ի տարբերություն այլ երկրներում և տարածաշրջաններում նմանատիպ գաղափարախոսությունների (պանթուրքիզմ, պանիսլավյանիզմ, պանարաբիզմ), պանիրանիզմն էթնիկ և լեզվական  առումով ընդգրկուն էր և կապված էր նախևառաջ տարածքային ազգայնականության հետ, այլ ոչ թե էթնիկ կամ ռասայական: Առաջին համաշխարհային պատերազմից հետո պանթյուրքական քարոզչությունը կենտրոնացած էր Իրանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի թուրքալեզու հողերի վրա։ Պանթյուրքիստների վերջնական նպատակն էր համոզել բնակչության այդ խմբերին առանձնանալ քաղաքական մեծ կազմավորումներից, որոնց նրանք պատկանում էին, և միանալ նոր Թուրան պետությանը։ Սակայն իրանցները դեմ էին պանթուրքիզմի գաղափարախոսությանը և Իրանի տարածքային ամբողջականության ակտիվ կողմնակիցներն էին։

1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Իրան անգլո-խորհրդային ներխուժումից հետո, պանիրանական շարժումն սկսեց ուժ և ժողովրդականություն հավաքել՝ որպես իրանցիների շրջանում անպաշտպան լինելու լայն տարածում գտած զգացումի արդյունք, որոնք տեսնում էին, որ շահն անզոր էր երկրում  նման արտասահմանյան ներկայության դեմ: 1941 թվականին իրանցի պարտիզանների կողմից ստեղծվել էր Վրեժի խումբ (հայտնի է նաև որպես Անջոման կամ «Դիմադրության խումբ») ընդհատակյա ազգայնական կազմակերպությունը։ Պանիրանիստական խումբը հիմնադրվել է ավելի ուշ՝ 1940-ականների կեսերին Վրեժի խմբի անդամ երկու ուսանողների և Թեհրանի համալսարանի ևս երկու ուսանողների կողմից։ Թեև պանիրանիստական շարժումներն ակտիվ էին ամբողջ 1930-ական թվականներին, սակայն թույլ էին կազմակերպված և բաղկացած էին ազգայնական գրողներից, ուսուցիչներից, ուսանողներից և այլ ակտիվիստներից։ Կուսակցությունն առաջին կազմակերպությունն էր, որը պաշտոնապես ընդունեց պանիրանիստական դիրքորոշումը, որը հավատում էր իրանական լեռնաշխարհում բնակվող իրանցի ժողովուրդների համերաշխությանն ու միավորմանը: 1951 թվականին կուսակցության առաջնորդներ Մոհսեն Պեզեշկփուրի և Դարիուշ Ֆորուխարի միջև տարաձայնություններ առաջացան կուսակցության աշխատելու շուրջ և տեղի ունեցավ բաժանում։ Երկու խմբակցությունները զգալիորեն տարբերվում են իրենց կազմակերպության կառուցվածքով և պրակտիկայով։ Պեզեշկպուրի խմբակցությունը, որը պահպանել է կուսակցության անվանումը, կարծում է, որ պատրաստ է գործել Մոհամադ Ռեզա շահ Փեհլեվիի իշխանության համակարգի շրջանակներում: Ֆորուխարի խմբակցություն, որն ընդունել է «Պրոմեթևս Իրան» (իրանական ազգի կուսակցություն) նոր անունը, կարծում են, որ Իրանում իշխանության նոր կառույց է հարկավոր:

ԾՐԱԳՐԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր այդ «իրանական աշխարհ» կազմակերպության ստեղծման գաղափարը կարող է անիրական թվալ, սակայն ըստ Հանթինգթոնի* «Քաղաքակրթական բախումների» տեսության, Իրանի վաղեմի հակառակորդ Թուրքիայի՝ թյուրքական քաղաքակրթական դաշինքի ներքաշելու ակտիվությանը զուգահեռ կարող են հանգեցնել նման միավորման անհրաժեշտության գիտակցմանը։ Այս գործընթացում հիմնական դերը պետք է խաղա մշակութային և լեզվական մոտիկությունը:

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Իրանական մշակութային մայրցամաքը պատմական տարածաշրջան է, որը գտնվում է կամ միգուցե գտնվում է իրանական մշակույթի զգալի ազդեցության տակ: Մեծ Իրանն ընդգրկում է ժամանակակից Իրանի, Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի, Պակիստանի տարածքները։

Քաղաքակրթական համագործակցության գործընթացները կարող են ոչ քիչ չափով նպաստել Եվրոպայի և Ասիայի այս ռազմավարական կարևոր տարածաշրջանում խաղաղությանը։ Իսկ Ռուսաստանը կարող է այդ իրավիճակը դիտարկել պանթուրքիզմին հակազդելու տեսանկյունից։ Ցանկության դեպքում Ռուսաստանը կարող էր «Իրանական վեհաժողովում» ներկայացնել իրանական արմատներով Հյուսիսային Օսեթիաի Հանրապետությունը ՝ Ալանիան։

---------
* Սամուել Ֆիլիպս Հանթինգտոնը հայտնի ամերիկացի հասարակագետ և քաղաքագետ է, «Քաղաքակրթությունների բախման» տեսության հեղինակը, համաձայն որի գլոբալ քաղաքակրթությունը մտել է զարգացման այն փուլը, երբ քիչ թե շատ նշանակալից կոնֆլիկտները տեղի կունենան ոչ թե ազգ-պետությունների միջև, այլ տարբեր քաղաքակրթությունները ներկայացնող ազգերի և խմբերի միջև։ Նշված տեսությունը նա մանրամասն զարգացրել է 1996 թ. հրատարակված «Քաղաքակրթությունների բախումը և աշխարհակարգի վերափոխումը» (The Clash of Civilizations and the Remaking of World Order, 1996) գրքում։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         պանարաբիզմ, Թուրան, Մահմուդ Աֆշար, Իրանական վեհաժողով, պանիրանիզմ, Իրան, պանթուրքիզմ, Վրեժի խումբ

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon