Կիրակի, հոկտեմբերի 25


Կիրակի, հոկտեմբերի 25։ Տարվա 298-րդ օրն է, 43-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 68 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (հոկտեմբերի 10-նոյեմբերի 8)օրվա անունը՝ Ցրօն, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հոկտեմբերի 25-ը արևային 9-րդ օրն է։ 

  • 9-րդ արևային օրը երկնային կրակի օրն է: Այն կապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։
  • Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։
  • Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Վատ է, եթե կրակը մարվում է, լինում են հրդեհներ, ինքնաբուխ այրվածքներ, խանձվածք, ծուխ։
  • Ցանկացած սնունդը լավ է, բայց տաք, արագ մարսվող: Այս օրը խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել։ Լավ է ծոմ պահելը։
  • Ուժի հաէորդակներն են՝ օջախը, բուրվառը, տապական:
  • Օրվա գույներն «առյուծային» են, այսինքն  հագուստի մեջ լավ փայլող, շագանակագույն, դեղին: Վատ է կապույտ հագնելը։
  • Բախտի քարերը՝ կրակոտ նռնաքարը, ռուբինը։
  • Օրվա թվերը՝ 81, 27, 68:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 9-րդ արևային օրը՝ Ջորջ Վաշինգտոն, Արթուր Շոպենհաուեր, Ջեյմս Ջոուլ, Էդուարդ Մանե, Ռոբերտ Դելոնե, Դմիտրի Շոստակովիչ, Ալեքսանդր Սուվորով: Հայերից՝ Վահան Տերյան, Արտեմ Ալիխանյան:

Արևածագ՝ 7:23, արևամուտ՝ 18:08: Ճիշտ կեսօրը՝ 12։45։ Օրվա տևողությունը՝ 10:45 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Հոկտեմբերի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 10-րդ օրն է։

  • Օրը լավ է գործընկերային հարաբերությունների զարգացման, կապերի և կապերի ամրապնդման համար: Արդյունավետ կլինեն ուղևորությունները, բանակցությունները:
  • Լավ է նոր բիզնես սկսելու, պայմանագիր կնքելու, գործարքներ կատարելու, որևէ բանի կառուցելու առաջին քարը դնելու համար: Կարելի է տան վերանորոգում սկսել:
  • Այս օրը կնքված պայմանագրերը լավ հեռանկարներ են ունենանում և, որպես կանոն, մեծ շահույթ են բերում: Կապերի ընդլայնման և հեղինակության ամրապնդման օր է:

Լուսնային 10-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարենպաստ է բոլոր ձեռնարկումների համար։
  • Երազները ոչինչ չեն նշանակում։
  • Տրտմություններն անցողիկ են։
  • Նորածինները ճանապարհորդի հակումներ ունեն։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 23°9'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հոկտեմբերի 24-ին՝ 15:08-ից և կավարտվի հոկտեմբերի 25-ին՝ 15:42-ին։
Լուսնի մարումը՝ 01։02։ Լուսնի ծագումը՝ 15:42։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 79.1°, բարձրությունը = -40.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 68 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 394.887 կմ, երեկ՝ 390.054 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.833 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 8 օրական 12 ժամական 99 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին՝ 09։07։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին՝ 18:49-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: