Երկուշաբթի, ապրիլի 19


Երկուշաբթի, ապրիլի 19։ Տարվա 109-րդ օրն է, 16-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 256 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (ապրիլի 8 - մայիսի 7)օրվա անունը՝ Անահիտ, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Ապրիլի 19-ին արևային 5-րդ օրն է։ 

  • Հողագործության օր է, պահանջվում է խոնարհություն և հնազանդություն:
  • Խորհուրդ է տրվում շատ աշխատել, հող մշակել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում:
  • Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ թռչունների հանդիպելը:
  • Սննդից խորհուրդ է տրվում շիլա, հացահատիկային արտադրանք, արմաբույսեր։ Ցանկալի չէ սկսել պաս պահելը: Ուժի հաղորդակներ են' պայուսակը, զամբյուղը: Օրվա գույներն են սպիտակ-վարդագույնը, դեղինի երանգները: Անցանկալի են վառ, գրավիչ գույները։ Օրվա քարերը՝ վարդագույն ռոդոնիտ, դեղին ագատ, վարդագույն շպինել: Օրվա թվերը՝ 24, 5, 60, 29:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 5-րդ արևային օրը. Էդգար Ալան Պո, Ալֆրեդ Նոբել, Բոբ Դիլան, Միխայիլ Շոլոխով, Մարկ Բերնես, Իոսիֆ Բրոդսկի։ Հայերից ՝ Ներսես Աշտարակեցի, Գուրգեն Ջանիբեկյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Միշել Լեգրան:

Արևածագ՝ 6:18, արևամուտ՝ 19:43: Ճիշտ կեսօրը՝ 13։00։ Օրվա տևողությունը՝ 13:25 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Ապրիլի 19-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։

  • Հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին: 
  • Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը և բարեհաճ է և անբարեհաճ։ Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 18°28'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է ապրիլի 19-ին՝ 10:57-ից և կավարտվի ապրիլի 20-ին՝ 11:56-ին։
Լուսնի մարումը՝ 01։47։ Լուսնի ծագումը՝ 10:57։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 65.4°, բարձրությունը = 10.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 40 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 396.018 կմ, երեկ՝ 400.042 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.024 կիլոմետր։

Առաջին փուլ է։ Լուսին՝ 7 օրական 15 ժամական 29 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մայիսի 11-ին՝ 22։59։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ ապրիլի 27-ին՝ 07։31։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: