Բոլոր տոները. 19 ապրիլ


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Հեծանիվի օրը (Bicycle Day) *
  • Հումորային օր (Humorous Day) *

Հումորային օրը ենթադրում է ծիծաղել ցանկացած իրավիճակում։ Օրը հիշեցնում է տեսնել կյանքի պայծառ կողմը և հասկանալ, որ շատ բաներ, ըստ էության, այնքան էլ կարևոր չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից։

  • Ձնծաղիկի օրը (The Day of Snowdrop) *

Ձնծաղիկի օրվա պատմությունն սկսվել է Անգլիայում, որտեղ այն սահմանվել է 1984 թվականին: Ըստ լեգենդի, ձնծաղիկը դարձել է հույսի խորհրդանիշ, երբ Ադամն ու Եվան վտարվեցին Եդեմի պարտեզից։ Երբ Եվան արդեն պատրաստ էր հրաժարվել այն հույսից, որ ցուրտ ձմեռները երբեք չեն անցնի, հայտնվեց հրեշտակը: Նա ձյան փաթիլները վերածել էր ձնծաղիկների՝ ապացուցելով, որ ձմեռներն, ի վերջո, իրենց տեղը զիջում են գարնանը։ 

  • Բնածին թաղանթային ճողվածքի օր (Congenital Diaphragmatic Hernia Action Day) *

Կրոնական և ժողովրդական

  • Կաթոլիկություն - Նահատակ Վիկենտի Կոլիուրսկու հիշատակը
  • Ուղղափառություն - Ղպտիների և եթովպիացիների Զատիկը (Coptic and Ethiopian Easter) *
  • Սլավյանական - Խաղաղ Եվտիխի *

Ազգային

  • ԱՄՆ - Հայրենասերների օր (Patriots’ Day) *
  • ԱՄՆ - Հյուսիսային Դակոտայի ազգային օրը (National North Dakota Day) *
  • ԱՄՆ - Հոլանդա-ամերիկյան բարեկամության օրը (Dutch-American Friendship Day) *
  • ԱՄՆ - Օկլահոմա Սիթիում պայթյունի զոհերի հիշատակի ազգային օրը (National Oklahoma City Bombing Commemoration Day) *
  • ԱՄՆ - Սխտորի ազգային օրը (National Garlic Day) *

Սխտորի ազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 19-ին։ Այս «գարշահոտ վարդը» լիլիաների ընտանիքից է։ Սխտորն առաջացել է Ասիայում ավելի քան 7000 տարի առաջ, և օգտագործվում է ոչ միայն տարբեր խոհանոցների, այլև բժշկական նպատակներով։

  • ԱՄՆ - «Ամարետո» լիկյորի ազգային օրը (National Amaretto Day) *

​​​​​​​​​​​​​​«Ամարետտո» լիկյորի ազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 19-ին։ «Ամարետտո» իտալերենից թարգմանաբար նշանակում է «փոքր ինչ դառը» և պատրաստվում է նուշի կամ ծիրանի դառը կորիզից կամ երկուսը միասին։ Այն ընկղմում են մաքուր ալկոհոլի կամ կոնյակի մեջ, ինչը նուշի ուժգին համ է տալիս:

  • ԱՄՆ - Պոեզիայի և ստեղծագործական մտքի օրը (Poetry and Creative Mind Day) *

​​​​​​​​​​​​​​Պոեզիայի և ստեղծագործական մտքի օրն ամենամյա տոն է, որը նշվում է ապրիլի 19-ին։ Ստեղծագործական միտքը շատ հետաքրքիր բաների ծննդավայրն է, այդ թվում՝ պոեզիայի։ Յուրաքանչյուր մշակույթի պոեզիան կարևոր դեր է կատարում արժեքավոր տեղեկատվության փոխանցման գործում: Պոեզիայի և ստեղծագործական մտքի օրը նշվում է, որպեսզի մարդիկ իմանան իրենց կյանքում պոեզիայի կարևորության մասին:

  • ԱՄՆ - Պարանին սպիտակեղենի չորացման ազգային օրը (National Hanging Out Day) *

​​​​​​​​​​​​​​Ամեն տարի ապրիլի 19-ին Project Laundry List կազմակերպությունն աշխատում է հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ՝ հովանավորելով Պարանին սպիտակեղենի չորացման ազգային օրը։ Այս օրն առանձնացվել է, որպեսզի մարդկանց իմանան պարանին սպիտակեղենի չորացնելու և ֆինանսական, և բնապահպանական առավելությունների մասին։ Ըստ Laundry Lists ծրագրի, բնակելի տարածքներում լվացքի չորանոցները կազմում են էներգիայի սպառման վեցից տասը տոկոսը:

  • ԱՄՆ - Պոկերի ազգային օրը (National Poker Day) *

​​​​​​​​​​​​​​Ապրիլի 19-ը Պոկերի ազգային օրն է։ Այս օրը ստեղծվել է պոկերի սիրահարների համար։ Պոկերիստները  իրենց տոնը նշում են ոչ միայն խաղալով այս հրաշալի թղթախաղը, այլև ուսուցանում են բոլոր ցանկացողներ՝ տարածելով մոլորակի լավագույն թղթախաղի մասին տեղեկատվությունը։

  • ԱՄՆ - Բրնձե գնդիկների ազգային օրը (National Rice Ball Day) *

​​​​​​​​​​​​​​Բրնձե գնդիկների ազգային օրը ուտեստի ամենամյա տոն է, որը նշվում է ապրիլի 19-ին: Անկասկած, բրնձե մանր գնդիկները կատարյալ հաճույք է ցանկացած մարդու համար։ Ճապոնական այս ուտեստն առանձնանում է համերի, մակերեսների ու ձևերի բազմազանությամբ։ Որպես կանոն, բրնձե գնդիկը լինում է կլոր կամ եռանկյունաձև, և դա շատ հարմար է ուտելուն։

  • Բրազիլիա - Հնդկացիների օրը (Indian Day) *

​​​​​​​​​​​​​​Հնդկացիների օրը, որը նաև հայտնի է որպես բնիկ ժողովուրդների օր, ամեն տարի Բրազիլիայում նշվում է ապրիլի 19-ին: Այս կարևոր ամսաթիվը հիշողությունը է և ծառայում է բնիկ ժողովուրդների ինքնության ամրապնդմանը, Բրազիլիայի և ԱՄՆ-ի պատմությանն ու և ժամանակակից մշակույթին։ Ապրիլի 19-ը ընտրվել է որպես Առաջին համաշխարհային Միջամերիկյան Կոնգրեսի պատվին՝ հնդկացիկան մշակույթի տոնելու օր, որը տեղի է ունեցել 1940 թվականի ապրիլի 19-ին Մեքսիկայի Պացկուարո քաղաքում:

  • Բրազիլիա - Բանակի օրը *
  • Դանիա - Պարող կովի օրը (Dancing Cow Day) *
  • Լեհաստան - Վարշավայի գետտոյի ապստամբության հիշատակը (Remembering the Warsaw Ghetto Uprising) *
  • Կուբա - Պլայա Հիրոնի հաղթանակի տարեդարձը 
  • Հայաստան - Հարկ վճարողի օրը

ՀՀ ազգային ժողովը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունեց Հարկային օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Այսպիսով, ապրիլի 19-ը Հայաստանում նշվում է որպես հարկ վճարողի օր:
Բանն այն է, որ ամեն տարի ապրիլի 20-ը հարկային տարեկան հաշվետվությունների ներկայացման վերջին օրն է։ Ապրիլի 19-ին այս տոնը նշելը հիշեցում է, որ չի կարելի ուշացնել հաշվետվություն ներկայացնելը, հակառակ դեպքում այնքան տույժ ու տուգանք կառաջանա, որ ավելի լավ է վճարել հարկերը և հանգիստ քնել։

Այս տարի տոնը նշվում է առաջին անգամ։ Հարկ վճարողների օնլայն հարթակում արդեն առկա է շնորհավորանք-հիշատակումն այդ մասին։

  • Հունաստան - Լորդ Բայրոնի օրը (Lord Byron) *
  • Միացյալ Թագավորություն - Գարնանածաղիկ (Primrose Day) *
  • Ռուսաստան - Զբաղվածության ծառայության կազմավորման օրը *
  • Ռուսաստան - ԽՍՀՄ գիտության օրը *
  • Ռուսաստան - Ջարդոների վերամշակման  արդյունաբերության աշխատողի օրը *
  • Ռուսաստան - ՆԳՆ իրավաբանական ծառայության օրը *
  • Ռուսաստան - Ռուսական պոլիգրաֆիայի օրը *
  • Ռուսաստան - Պիտակների ընթերցողի տոնը *

​​​​​​​​​​​​​​Տեխնիկական նորարարությունների և համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ տպագրական արտադրանքի ոլորտը շարունակաբար ընդլայնվում է։ Այժմ դրանք ոչ միայն գրքեր, թերթեր, ամսագրեր, բուկլետներ, հուշանվերների և գովազդային արտադրանքի, լուսանկարչական տպագրության ծառայություններ փաթեթավորում են, այլև պիտակներն են։ Բոլորս էլ տարբեր ապրանքատեսակների պիտակների ընթերցողներ ենք: Մեզ հետաքրքրում է պիտակի ոչ թե հստակ ձևը և գույնզգույն որակը, այլև բովանդակության և արտադրանքի մասին տեղեկությունը։ Պիտակների տոնին ցուցադրվում են պիտակների հավաքածուները և հիշում հին ժամանակները։

  • Ռուսաստան - Ճանապարհորդող ժպիտի օրը *

​​​​​​​​​​​​​​Ես, արթնանալով, ժպիտս ուղարկում եմ աշխարհով մեկ, թող նա իմ փոխարեն ճախրի ողջ մոլորակով։ Թող բոլոր կետերն ու ստորակետերը ոսկեզօծվեն: Թող արաբին հաշտեցնի հրեայի և չուկչայի հետ, որովհետև խնջույքներն ավելի լավ են, քան պատերազմները, կռիվներն ու արյունալի թշնամանքը։ Թող ժպիտս նոր զվարճանք դառնա, պատասխան ժպիտների հրավառությունը լինի և այդժամ վեճերի փոխարեն ծիծաղով լեցուն կլինենք։

  • Սվազիլենդ - Մսվաթի III թագավորի տարեդարձը *
  • Վենեսուելա - Անկախության շարժման մեկնարկի օրը *
  • Տաջիկստան - Գիտության օրը *
  • Սյերա-Լեոնե - Հանրապետության օրը (Republic Day) *
  • Ուրուգվայ - Երեսուն երեք հայրենասերների ափհանման օրը (Landing of the 33 Patriots day)

* Տոների մասին ավելին՝ այստեղ։