Օրվա հոբելյարները. հուլիսի 10


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Ջեսիկա Սիմփսոն, ամերիկացի երգչուհի, դերասանուհի
1972 - Թիլո Վոլֆ, գերմանա-շվեյցարացի երգիչ-երգահան և դաշնակահար
1942 - Ռոնի Ջեյմս Դիո, ամերիկացի երգիչ-երգահան
1931 - Էլիս Մանրո (Alice Munro), կանադացի գրող
1895 - Կառլ Օրֆ (Carl Orff), գերմանացի կոմպոզիտոր
1888 - Ջորջո դե Կիրիկո (Giorgio de Chirico), իտալացի նկարիչ
1871 - Մարսել Պրուստ, ֆրանսիացի գրող

  • Համաշխարհային ճանաչում է ստացել «Կորուսյալ ժամանակի փնտրտուքներում» 7 գլխանոց էպոպեայի շնորհիվ։

1856 - Նիկոլա Տեսլա, սերբ ֆիզիկոս

ՀԱՅԵՐ

1977 - Արարատ Քեշչյան (ծնվ. Գագրա), ռուս դերասան, ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ՈՒՀԱ թիմի անդամ
1975 - Արմեն Մերաբով (ծնվ. Մոսկվա, մ. 2019), կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող
1969 - Ալեքսանդրա Հեդիսըն (ծնվ. Լոս Անջելես), ամերիկահայ լուսանկարիչ, ռեժիսոր և դերասանուհի

  • Բրիջեթի (Մորի) և դերասան Դևիդ Հեդիսընի դուստրը:

1967 - Ժիրայր Սեֆիլյան (ծնվ. Բեյրութ), հայ ռազմական և քաղաքական գործիչ, Շուշիի հատուկ գումարտակի նախկին հրամանատար, փոխգնդապետ, Ղարաբաղյան պատերազմի հերոս
1957 - Լևոն Ուզունյան, թատրոնի և կինոյի ռեժիսոր
1953 - Փոլ (Փոլ Բաղդադլյան, ծնվ. Հալեպ, մ. 2011), երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր
1949 - Դոն Ասկարյան (ծնվ. Ստեպանոկերտ), ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ
1947 - Վահագն Մուղնեցյան (ծնվ. Կիրովական), բանաստեղծ, արձակագիր
1945 - Ժիրայր Լիպարիտյան (ծնվ. Բեյրութ), ամերիկահայ պատմաբան, Հայաստանի նախագահի քաղաքական վերլուծության հարցերով խորհրդական (1991-1994)
1930 - Զադիգ Մկրտիչ Մուրադյան (ծնվ. Երևան), աստղագետ

  • Աշխատում է Փարիզի աստղադիտարանում, տիեզերական հետազոտությունների լաբորատորիայում։

1908 - Գուրգեն Մեծատուրյան (ծնվ. Փարիզ, մ. 1996), Ֆրանսիայում հիմնված հայկական սկաուտական շարժման հիմնադիրը
1907 - Գոհար Համբարձումյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1978), Հայաստանի առաջին կին մաթեմատիկոսը, գիտության վաստակավոր գործիչ (1967)
1870 - Վարդան Հացունի (ծնվ. Պարտիզակ, Թուրքիա, մ. 1944), հայ բանասեր, ազգագրագետ, հայ ժողովրդի հնագույն կենցաղի և սովորույթների հետազոտող, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ