Այսօր ծնվել են. 12 հոկտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ջոշ Հաթչերսոն, ամերիկացի դերասան և պրոդյուսեր
1990 - Մելոդի (Մելոդիա Ռուիս Գուտիերես), իսպանական փոփ երգչուհի:
1977 - Ժասմին (Սառա Մանախիմովա), ռուսական երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավար, նորաձևության մոդել
1975 - Մարիոն Ջոնս, ամերիկացի թեթևատլետ (սպրինտ, հեռացատկ), աշխարհի եռակի չեմպիոն
1975 - Ժորան (Ժոան Պելտյե), Ֆրանկո-Կանադական երգչուհի, դաշնակահար, թավջութակահար
1973 - Պավել Գուդիմով, ուկրաինական «Օկեան Ելզի» խմբի նախկին կիթառահար, այժմ «Գուդիմով» խմբի վոկալիստ և կիթառահար
1968 - Հյու Ջեքման, ավստրալական կինո և հեռուստա դերասան, երգիչ, պրոդյուսեր, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր
1967 - Սահարա Կուուգոնգևա, նամիբիացի կին քաղաքական գործիչ, Նամիբիայի վարչապետ (2015-ից)
1965 - Հենրի Ակինվանդե, բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (1996-1997)
1962 - Ամինատու Տուրե, սենեգալցի կին քաղաքական գործիչ, Սենեգալի վարչապետ (2013-2014)
1958 - Միխայիլ Լեոնտև, ռուս լրագրող և հրապարակախոս, «Однако»հեռուստահաղորդման հաղորդավար
1948 - Ռիք Պարֆիտ (մ. 2016), վոկալիստ, երգերի հեղինակ, բրիտանական «Status Quo» ռոք խմբի ռիթմ-կիթառահար
1935 - Լուչանո Պավարոտի (մ. 2007), իտալացի օպերային երգիչ (տենոր), «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և այլ պարգևներ
1934 - Ռիչարդ Մեյեր, ամերիկացի ճարտարապետ-ավանգարդիստ, Պրիցկերի մրցանակի դափնեկիր
1929 - Ռոլան Բիկով (մ. 1998), թատրոնի և կինոյի դերասան և ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1926 - Նարինդեր Կապանի, հնդկական ծագումով ամերիկացի ֆիզիկոս, մանրաթելային օպտիկայի հիմնադիրներից
1917 - Ռոկ Մասպոլի (մ. 2004), ուրուգվայցի ֆուտբոլիստ (դարպասապահ), աշխարհի չեմպիոն (1950)
1896 - Էուջենիո Մոնտալե (մ. 1981), իտալացի բանաստեղծ, արձակագիր, գրական քննադատ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1975)
1875 - Ալիստեր Քրոուլի (մ. 1947), անգլիացի բանաստեղծ, միստիկ, օկուլտիզմի և սատանիզմի գաղափարախոսներից
1868 - Ավգուստ Հորխ (մ. 1951), գերմանական դիզայներ, ավտոմոբիլային արդյունաբերության պիոներներից
1865 - Արթուր Գարդեն (մ. 1940), անգլիացի կենսաբան, որը հայտնագործել է կոֆերմենտները, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1929)
1860 - Էլմեր Սպերրի (մ. 1930), ամերիկացի գյուտարար և գործարար
1812 - Ասկանիո Սոբրերո (մ. 1888), իտալացի քիմիկոս, ով առաջինն է ստացել նիտրոգլիցերին
1705 - Էմանուել Էրե (մ. 1763), ֆրանսիացի ճարտարապետ
1537 - Էդուարդ VI (մ. 1553), Անգլիայի և Իռլանդիայի թագավորը (1547-ից), Հենրի VIII-ի միակ ողջ մնացած որդին
1350 - Դմիտրի Դոնսկոյ (մ. 1389), Մոսկվայի իշխան (1359-ից) և Վլադիմիրի մեծ իշխան (1363-ից)

ՀԱՅԵՐ

1982 - Արտյոմ Սահրադյան, մարզիչ, մրցավար, քիքբոքսինգի Հայաստանի չեմպիոն, մենապայքարի մասնագետ
1965 - Արսեն Չիլինգարյան (մ. 2013), ֆուտբոլիստ, պաշտպան, մարզիչ
1953 - Մարինա Վաղարշյան, նկարչուհի, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ (1982), ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ (2004)

  • Մարինան ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի թոռնուհին է:

1938 - Ներսես Հովհաննիսյան (մ. 2016), ռեժիսոր, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (2008)
1928 - Ջիվան Գասպարյան, հայ երաժիշտ և կոմպոզիտոր, դուդուկի համաշխարհային  վարպետ
1926 - Նիկիտա Սիմոնյան, «լեգենդար «Արարապ 73»-ի գլխավոր մարզիչը, խորհրդային ֆուտբոլիստ, օլիմպիական չեմպիոն (1956), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970)

  • ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում եղել է 8 անգամ՝ 2 անգամ թիվ Առաջինը, 4 անգամ՝ թիվ երկրորդը, 2 անգամ՝ թիվ 3-ը:

1921 - Գեորգի Բալյան (ծնվ. Անդիժան, Ուզբեկստան), դերասան, թաթարական ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Պրահայի պատվավոր քաղաքացի
1872 - Մեսրոպ Նշանյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, Թուրքիա, մ. 1944), Երուսաղեմի Հայոց պատրիարք

  • Կազմել է Երուսաղեմի ձեռագրերի գրադարանի 52 Աստվածաշնչի ամբողջական ցանկը։

1859 - Դիանա Աբգար (ծնվ. Աստիճան, Բիրմա, մ. 1937), Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան

  • Դիանա Աբգարն իր բոլոր ջանքերը նվիրել է Առաջին համաշխարհային պատերազմից և 1915 թվականի Ցեղասպանություից ողջ մնացած և Վլադիվոստոկով ԱՄՆ և Կանադա տեղափոխված հայերի բոլոր փաստաթղթերը հավաքելու և փաստաթղթավորելու գործին: Որպես ինտելեկտուալ մարտիկ՝ իր գրքերի և հոդվածների միջոցով նա բացահայտեց և միջազգային հանրությանը ներկայացրեց Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները՝ ներկայացնելով Արևմուտքի երկրների երկերեսանիությունը։