Այսօր ծնվել են. 12 փետրվար


1980 - Քրիստինա Ռիչի, ամերիկացի դերասանուհի 

  • Հայտնի է դարձել «Ադամսների ընտանիքը» կատակերգության շնորհիվ։ Հայտնի ֆիլմերն են «Հրեշը», «Նիրհող հովիտ», «Վախն ու ատելությունը Լաս Վեգասում», «Լացկանը»։ Վերջին երեք ֆիլմերում նրա խաղընկերն է Ջոնի Դեփը։

1969 - Դարեն Արոնոֆսկի, ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ 

  • Հայտնի ֆիլմերն են «Ռեքվիեմ երազանքի համար», «Սև կարապ»։

1957 - Պյոտր Պոդգորոդեցկի, ռուս երաժիշտ, «Մաշինա վրեմենի» ռոք խմբի անդամ
1954 - Ֆիլիպ Ցիմմերման, ամերիկացի ծրագրավորող, PGP-ի ստեղծող
1950 - Սթիվ Հեքեթ, բրիտանացի կիթառահար և երգերի հեղինակ ("Genesis")
1944 - Կլաուդիա Մորի, իտալացի երգչուհի, դերասանուհի և պրոդյուսեր, Ադրիանո Չելենտանոյի կինը
1942 - Թերի Բիսոն, ամերիկացի գիտաֆանտաստիկ գրող
1941 - Նաոմի Ուեմուրա (մ. 1984), ճանապարհորդ
1939 - Ռեյ Մանզարեկ (մ. 2013), ամերիկացի երաժիշտ, "The Doors" խմբի ստեղնահարը
1935 - Հրանտ Մաթևոսյան (մ. 2002), գրող, արձակագիր, կինոսցենարիստ 

  • «...Դուք ձեր սերը թաշկինակ եք անում կապում աչքերիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել-հանկարծ կտեսնեն, որ ատում եք ու կտան կսպանեն: Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ` չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի-տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու պես մի անգամ կանգնեք` թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք` ձեզ թող զոռով կոտրեն-մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

1923 - Ֆրանկո Ձեֆիրելի (մ. 2019), իտալացի նկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1908 - Ժան Էֆել (մ. 1982), ֆրանսիացի ծաղրանկարիչ
1899 - Յոհան Գրետումսբրոտ (մ. 1983), նորվեգացի երկամարտիկ և դահուկորդ, աշխարհի և Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն
1885 - Ջուլիուս Ստրեյխեր (մահապատժի է ենթարկվել 1946 թ.), գերմանացի նացիստ, ռասիզմի գաղափարախոս, քարոզչական մամուլի հրատարակիչ
1881 - Աննա Պավլովա (մ. 1931), բալետի ռուս պարուհի
1877 - Լուի Ռենո (մ. 1944), ֆրանսիացի արդյունաբերող, Renault ընկերության հիմնադիրներից 
1857 - Եվգենի Ատժե (մ. 1927), ֆրանսիացի լուսանկարիչ
1809 - Չարլզ Դարվին (մ. 1882), անգլիացի բնագետ և ճանապարհորդ, կենդանի օրգանիզմների զարգացման էվոլյուցիոն տեսության (դարվինիզմ) հեղինակ 

  • Նա առաջինն է առաջ քաշել այն գաղափարը, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները ժամանակի ընթացքում էվոլյուցիայի են ենթարկվում և ընդհանուր նախնի ունեն։ 1859 թվականին լույս տեսած «Տեսակների առաջացումը»աշխատության մեջ տեսակների էվոլյուցիայի հիմնական մեխանիզմը Դարվինը անվանում է բնական ընտրությունը։ Ավելի ուշ զարգացևել է սեռական ընտրության թեորիան։

1809 - Աբրահամ Լինքոլն (սպանվել է 1865 թ.), Միացյալ Նահանգների 16-րդ նախագահը (1861-1865):
1572 - Ջոն Դոն (մ. 1631), անգլիացի բանաստեղծ և քարոզիչ, պոեզիայի մետաֆիզիկական միտման ամենամեծ ներկայացուցիչ