Այսօր ծնվել են. 14 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Taboo, ամերիկացի ռեփեր, The Black Eyed Peas խմբի անդամ
1928 - Նոդար Դումբաձե, վրացի գրող

  • Դումբաձեն հայտնի է «Ապերախտը», «Մի՛ արթնացրու», «Շունը», «Բազեն քաղաքում ի՞նչ է անում», «Արյունը», «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» ստեղծագործություններով։

1918 - Ինգմար Բերգման, շվեդ ռեժիսոր, դրամատուրգ

  • Հեղինակային կինոյի լավագույն վարպետներից մեկն է։ Ռեժիսորի ամենահայտնի աշխատանքների շարքում են «Յոթերորդ կնիքը», «Շշուկներ և ճիչեր», «Ֆանի և Ալեքսանդր», «Անձ», «Տեսարաններ ամուսնական կյանքից», «Մորու դաշտ» ֆիլմերը։

1913 - Ադամ Ջոնսոն, անգլիացի ֆուտբոլիստ
1912 - Վուդի Գատրի, ամերիկացի ֆոլք երաժիշտ
1903 - Իրվինգ Սթոուն, ամերիկացի գրող

  • Սթոունը հայտնի մարդկանց մասին 25 վեպերի հեղինակ է։

1862 - Գուստավ Կլիմտ, ավստրիացի նկարիչ, մոդեռնի հիմնադիրներից  
1602 - Ջուլիո Մազարինի, իտալացի և ֆրանսիացի քաղաքական գործիչ

ՀԱՅԵՐ

1960 - Գեորգի Պողոսով (ծնվ. Կիև), սուսերամարտիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
1956 - Մանվել Գրիգորյան (ծնվ. Արշալույս, մ. 2020թ.), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս
1949 - Արմեն Պետրոսյան (ծնվ. Փարիզ), գործարար, ռուսական խավիարի խոշորագույն ներմուծողը Ֆրանսիա և ԱՄՆ

  • Արմեն Պետրոսյանը համարվում է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում ռուսական խավիարի խոշորագույն ներկրողը՝ մոտ 200 հազար տոննա։ Նրա ընկերությունը վերահսկում է սև խավիարի համաշխարհային վաճառքի 15%-ը։

1949 - Գոհար Մարկոսյան-Կասպեր (ծնվ. Երևան, մ. 2015), գրող, արձակագիր, բանաստեղծուհի, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ
1939 - Սիդ Հեյգ, Սիդնեյ Էդդի Մոսեսյան (ծնվ. Ֆրեզնո), դերասան և պրոդյուսեր

  • Ֆիլմոգրաֆիա՝ «Բեթմեն», «Ռոքֆորդի դետեկտիվ դոսյեն», «Չառլիի հրեշտակները», «Կասկադյորներ«, «Արյան եղբայրություն» և այլն:

1934 - Ժիրայր Անանյան (ծնվ. Բերդ, մ. 2004), դրամատուրգ

  • «Տաքսի, տաքսի» կատակերգական ներկայացման հեղինակ է, որը 1970-ականներից Հայաստանում ամենապահանջված ներկայացումներից է: Մեկ սեզոնի ընթացքում այս ներկայացումը խորհրդային թատրոններում բեմադրվել է ավելի քան 100 անգամ։

1924 - Վալ Էյվերի (ծնվ. Ֆիլադելֆիա, մ. 2009), դերասան

  • Խաղացել է Ֆիլադելֆիայի հայկական երիտասարդական թատրոնում։

1923 - Ռոբերտ Զիլջյան (ծնվ. Բոսթըն, մ. 2013), ամերիկահայ գործարար

  • Զիլջյանը հիմնադրել է Sabian Cymbals ընկերությունը, որն աշխարհում ափսեների ծավալներով երկրորդ արտադրողն է։ Զիլջյանը «Սաբիան» բառը ստեղծել է իր երեք երեխաների անունների առաջին երկու տառերից՝ Սալլի, Բիլ և Էնդի (Արմանի մականունը) և «-ian» (որը մատնանշում է նրա հայկական ծագումը)։
  • 1905 - Միխայիլ Տերիան (ծնվ. Մոսկվա, մ. 1987), ալտահար, ջութակահար, դիրիժոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945)
  • 1961-ին կազմակերպել և ղեկավարել է կոնսերվատորիայի ուսանողներից կազմված կամերային նվագախումբը, որը 1970-ին Հերբերտ ֆոն Կարայանի հիմնադրամի մրցույթում արժանացել է I մրցանակի:

1901 - Ռուբեն Զախարյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1992), նկարիչ, Լենինգրադի գեղանկարչության դպրոցի ներկայացուցիչ
1897 - Կարո Հալաբյան (ծնվ. Ելիսավետպոլ, մ. 1959), խորհրդային ճարտարապետ, ակադեմիկոս, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ

  • Նկարիչ և ճարտարապետ, հիանալի երգիչ Կարո Հալաբյանն ընկերացել է դեռ այն ժամանակ Վախթանգովի թատրոնի սովորական արտիստ Ռուբեն Սիմոնովի հետ, ով էլ նրան է ներկայացրել Լյուդմիլա Ցելիկովսկային: Արդեն հաջորդ հանդիպմանը Հալաբյանը բռնել է նրա ձեռքը և ժպտալով ասել. «Իսկ գիտե՞ք, որ դուք իմ կինն եք լինելու»: Նրանք այլևս չեն բաժանվել։
  • Նրանց հարսանիքից գրեթե անմիջապես հետո Հալաբյանը դժգոհություն է հայտնել Բերիային՝ նրա ներկայությամբ պնդել, որ ամեն ինչ ցուցադրական է։ Շուտով նրան մեղադրել են կոսմոպոլիտիզմի մեջ և ազատել զբաղեցրած մեծ պաշտոններից։ Հալաբյանի ձերբակալությունից փրկել է նրա ընկեր Անաստաս Միկոյանը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Հալաբյանը վիրավոր Միկոյանին դուրս է բերել մարտից։ Իսկ հիմա նա է փրկել Կարոյին՝ տալով տոմս դեպի Երևան՝ «Մեկնիր և այստեղ քո մասին բոլորը կմոռանան»:

1888 - Արամ Սաֆրաստյան (ծնվ. Վան, մ. 1966), հայ արևելագետ-թուրքագետ
1868 - Բեգլար Ամիրջան (Բեգլար Ամիրջանյանց, ծնվ. Թբիլիսի, մ. 1937), օպերայի արտիստ, կամերային երգիչ; XIX դարի Ռուսաստանի լավագույն բարիտոններից
1864 - Պիեռ Կիյար (ծնվ. Փարիզ, մ. 1912), ֆրանսիացի բանաստեղծ-սիմվոլիստ, դրամատուրգ, թարգմանիչ, լրագրող

  • 1903-ի մարտի 5-ին Ժնևի "Victoria Hall" սրահում դասախոսությամբ է հանդես եկել Կոստանդնուպոլսի ֆրանսիական հոսպիտալի նախկին գլխավոր վիրաբույժ Է.Լարիի հետ, ով 1896 թ. Օտտոմանյան կայսրության հայկական ջարդերի ականատեսն էր և իր հուշերը հրապարակել է «Վիրաբույժի հուշերը 1896 թ. Կոստանդնուպոլսի հայկական ջարդերի մասին» վերնագրով:

1841 - Ստեփան Սիլիկյան (մ. 1918), գեներալ-մայոր, ծագումով հայ ռուս ազնվական

  • Հայտնի է բարեգործություններով։ 1916-ին նրան երախտագիտություն է հայտնել Կաթողիկոսը։

1714 - Յակուբ Վալերիան (ծնվ. Ստանիսլավով, մ. 1798), Լվովի հայ կաթոլիկ արքեպիսկոպոս 1783-1798 թվականներին