Այսօր ծնվել են. 17 հունիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Ջորդան Հենդերսոն, անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1976 - Պյոտր Սվիդլեր, ռուս շախմատիստ, գրոսմայստեր (1994)
1939 - Կշիշտոֆ Զանուսսի, լեհ կինոռեժիսոր
1900 - Մարտին Բորման, Հիտլերի տեղակալը
1882 - Իգոր Ստրավինսկի, ռուս դաշնակահար, դիրիժոր, երգահան
1818 - Շառլ Գունո, ֆրանսիացի երգահան  
1802 - Հերման Գոլդշմիդտ, գերմանացի աստղագետ և նկարիչ

ՀԱՅԵՐ

1980 - Կարեն Ալեքսանյան (ծնվ. Լենինական), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում
1971 - Ֆրանսուազ Ռոսսի (ծնվ. Մոնպելյե, Ֆրանսիա), "RMC" և "France 3"լրագրողուհի

  • Գրել է «Արարատի զավակները» վերնագրով գիրք՝ «Վկայություններ Հայոց ցեղասպանության ճանաչման համար» ենթավերնագրով: Գրքի նախաբանը գրել է Յուրի Ջորկաեֆը։

1963 - Արմեն Հայրապետյան (մականումնը՝ «Միկրոբ», ծնվ. Քաջարան, մ. 1992), ֆիդայի
1937 - Գարրի Օգանեզով (ծնվ. Ժիտոմիր, Ուկրաինա, մ. 2010), կլարնետիստ, մանկավարժ, դիրիժոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր

  • Օգանեզովի ղեկավարած կոլեկտիվը Ավստրիայում Բեթհովենի փառատոնի մասնակից է, որտեղ նրա ելույթները ստացել են արժանի ճանաչում:

1929 - Տիգրան Պետրոսյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1984), շախմատիստ, շախմատի պատմության մեջ 9-րդ աշխարհի չեմպիոն (1963-1969), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960)

  • Վեց տարի Տիգրան Պետրոսյանը շախմատային գահին էր։ Բացի շախմատային խաղատախտակից, մեծ շախմատիստը շատ էր սիրում նարդի։ Այստեղ դրսևորվում էր նրա հուզմունքը, իսկ պարտվելով՝ այնպես էր անհանգստանում ու նյարդայնանում, կարծես խաղը կյանքի նպատակ էր։

1928 - Ֆրունզե Սողոմոնյան (ծնվ. Նոր Բայազետ, մ. 1999), ինժեներ-փորձարկող, առաջատար կոնստրուկտոր
1927 - Լևոն Չալուկյան (ծնվ. Չիկագո), ամերիկացի պրոդյուսեր, կինոարվեստի ակադեմիայի նախագահության անդամ, «Ռայդեր» ստուդիայի սեփականատեր, ամերիկյան կինոյում հայերի ասոցիացիայի հիմնադիրներից 

  • Նրա հատուկ տեխնիկան նրան հայտնի դարձրեց, և նա դրա համար ստացավ բազմաթիվ մրցանակներ («Էմմի», «Իբա», «Ոսկե ֆիլմ», ինչպես նաև «Օսկար» 1987թ.՝ «Պլատոն» ֆիլմի համար)։

1879 - Արշակ Ալպոյաջյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1962), պատմաբան, սփյուռքահայ բանասեր

  • Մեծ ներդրում է ունեցել հայագիտության մեջ իր ծավալուն աշխատանքներով ՝ նվիրված հայկական գաղութների պատմությանը։

1876 - Հմայակ Արծաթբանյան (ծնվ. Ռուսաստան, մ. 1920թ.), գեղանկարիչ, Ռոստովի և Նախիջևանի Գեղեցիկ արվեստների ընկերության կազմակերպիչներից 

  • Ա. . Արծաթբանյանը Դոնի Նախիջևանի Սուրբ Կարապետ եկեղեցու սրբապատկերում տեղ գտած մի շարք սրբապատկերների հեղինակն է:

1846 - Քեթևան Արամյան (մ. 1878), հայ դերասանուհի, հայ պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացուցիչներից 
1818 - Գևորգ Հախվերդյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1861), հայ բանահավաք գիտնական

  • Հախվերդյանը հանդես է եկել համաժողովրդական գրական լեզվի՝ աշխարհաբարի ստեղծման օգտին։ 
  • 1903-ին հետմահու հրատարակվեց Հախվերդյանի կազմած 18-րդ դարի վերջի և 19 դդ. 1-ին կեսի գուսանների երգերի ժողովածուն։