Այսօր ծնվել են. 18 օգոստոս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Վադիմ Զվյագինցև, ռուս շախմատիստ, գրոսմայստեր (1994)
1969 - Էդվարդ Նորթոն, ամերիկացի դերասան, երգիչ և պրոդյուսեր

  • Երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Նորթոնի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ամերիկյան պատմություն Իքս», «Մարտական ակումբ», «Սիմփսոններ», «Գողություն իտալական ձևով»։

1954 - Յանուշ Վիշնևսկի, լեհ գրող և գիտնական
1952 - Պատրիկ Սուեյզի, ամերիկացի դերասան և երգիչ

  • Սուեյզիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Ուրվականը», «Կեղտոտ պարեր», «Ալիքի բարձունքին» և այլն։

1936 - Ռոբերտ Ռեդֆորդ, դերասան ու ռեժիսոր

  • Հայտնի է «Աֆրիկայից», «Ողջ նախագահական շքախումբը», «Աֆյորա», «Բուչ Քեսիդի ու Սանդենս Քիդ», «Սովորական մարդիկ», «Երկու սրտերի հանդիպումը» ֆիլմերից։

1933 - Ռոման Պոլանսկի, ռեժիսոր
1906 - Մարսել Կառնե, ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ
1769 - Նապոլեոն Բոնապարտ, Ֆրանսիական Հանրապետության առաջին կոնսուլ
1750 - Անտոնիո Սալիերի, իտալացի կոմպոզիտոր և դիրիժոր

  • Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի աշակերտ և հետնորդ, 40-ից ավել օպերաների, բազմաթիվ գործիքային և վոկալ-գործիքային ստեղծագործությունների հեղինակ, Սալիերին իր ժամանակի ամենահայտնի և ճանաչված կոմպոզիտորներից էր և ոչ պակաս հայտնի ուսուցիչ՝ նրա աշակերտներից էին Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆրանց Շուբերտը և Ֆերենց Լիստը։ Վիեննայում 36 տարվա ընթացքում (1788-1824) Սալիերին զբաղեցնում էր պալատական կապելմեյստերի պաշտոնը՝ Եվրոպայի երաժշտական ամենակարևոր պաշտոններից մեկը:
  • Անտոնիո Սալիերիի անեծքն է դարձել նրա՝ Մոցարտի մահվանը մասնակից լինելու առասպելը։ Եվ չնայած նրան, որ այդ փաստը բազմիցս հերքվել է, Ալեքսանդր Պուշկինի «փոքր ողբերգությունների» շնորհիվ տարածվել է մի շարք երկրներում: 1997 թվականին կայացած դատը պաշտոնապես նրան անմեղ է ճանաչել գործընկերոջ մահվան գործում։