Այսօր ծնվել են. 18 փետրվար


1974 - Եվգենի Կաֆելնիկով, ռուս թենիսիստ, օլիմպիական չեմպիոն (2000)
1967 - Ռոբերտո Բաջո, իտալացի ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» մրցանակակիր
1965 - Dr. Dre,  ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր
1964 - Մեթ Դիլըն, ամերիկացի կինոդերասան և կինոռեժիսոր
1956 - Բիձինա Իվանիշվիլի, վրաց միլիարդատեր
1954 - Ջոն Տրավոլտա, ամերիկացի կինոդերասան, պարող և երգիչ, «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր

  • Տրավոլտան Գրեմիի և Ոսկե Գլոբուսի դափնեկիր է։
  • Ջոն Տրավոլտայի ու Ումա Թուրմանի հանրահայտ պարը Քվենտին Տարանտինոյի «Քրեական հորինվածք» ֆիլմում։

1952 - Ալեքսանդր Բարիկին (մ. 2011), ռուս ռոք երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր և կիթառահար
1938 - Իշտվան Սաբո, հունգարացի կինոռեժիսոր, սցենարիստ և գրող, Եվրոպական կինոակադեմիայի հիմնադիրներից 
1934 - Պակո Ռաբան, ֆրանսիացի նորաձևության դիզայներ
1933 - Յոկո Օնո, ճապոնացի և ամերիկացի նկարիչ, երգչուհի, երաժիշտ, Ջոն Լենոնի այրին
1932 - Միլոշ Ֆորման (մ. 2018), չեխ և ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ 

  • Ֆորմանը որպես «Լավագույն ռեժիսոր» Օսկարի է ներկայացվել «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» ֆիլմի համար, ստացել է «Ոսկե Գլոբուս», Կաննի կինոփառատոնի, BAFTA, «Սեզար», «Դավիդ դի Դոնատելլո», Եվրոպական ֆիլմերի ակադեմիայի և Չեխական առյուծ կինոմրցանակներ

1898 - Էնցո Ֆերրարի (մ. 1988), իտալացի դիզայներ և ավտոարտադրող, Ferrari ընկերության հիմնադիրը

Հետաքրքիր փաստեր Ֆերրարիի մասին

  • Ողջ կյանքում Ֆերրարին միայն մի մարդուց է վախեցել՝ իր մորից, նույնիսկ իր փառքի գագաթնակետին հասնելուց հետո։
  • Իր մեքենաների մրցարշավներին Էնցոն չի գնացել։ Դրանք նայել է հեռուստացույցով, հետո սպասել է մրցաշարի վայրից զանգերի։
  • Մինչև կյանքի վերջը Ֆերրարին գրել է միայն փետրագրիչով ու մանուշակագույն թանաքով։
  • Սարսափելի վախեցել է ինքնաթիռներից, ամենաբարձր հարկերն էլ ոտքով է բարձրացել, քանի որ վերելակների խցիկները նրան սարսափի են մատնել։
  • Ամենաբարձր շրջանի այցելուներին էլ նույնիսկ հրատապ գործ չունենալու դեպքում ժամացուցակով է ընդունել, իսկ երբ վերջապես այցելուների առջև բացվել են նրա գրասենյակի դռները, մարդիկ սկզբում մթան մեջ ոչինչ չեն զանազանել՝ բացի վաղ տարիքում մահացած նրա որդու լուսանկարից, որը լուսավորել է փոքրիկ լամպը։ Հետո որոշ ժամանակ անց կարողացել են տեսնել սեղանի առջև մուգ ակնոցներով նստած գրասենյակի տիրոջը։

1890 - Ադոլֆ Մենժու (մ. 1963), Ամերիկացի դերասան, Օսկարի հավակնորդ
1857 - Մաքս Քլինգեր (մ. 1920), գերմանացի գրաֆիկական նկարիչ և քանդակագործ, սիմվոլիզմի ներկայացուցիչ 
1838 - Էռնստ Մախ (մ. 1916), ավստրիացի ֆիզիկոս, մեխանիկ և փիլիսոփա 
1836 - Ռամակրիշնա (մ. 1886), հնդկական կրոնական առաջնորդ, քարոզիչ
1745 - Ալեսանդրո Վոլտա (մ. 1827), իտալացի ֆիզիկոս, քիմիկոս և ֆիզիոլոգ, էլեկտրականության վարդապետության հիմնադիրներից 
1655 - Պիետրո Գուարների (մ. 1720), աղեղնավոր երաժշտական գործիքների արտադրության իտալացի վարպետ
1626 - Ֆրանչեսկո Ռեդի (մ. 1697), իտալացի բժիշկ և բնագետ, ով հերքեց կյանքի ինքնաբուխ սերնդի տեսությունը
1516 - Մերի I Թյուդոր (մ. 1558), Անգլիայի թագուհի (1553 թվականից)

  • Պատմության հայտնի է որպես Արյունոտ Մերի։

1404 - Լեոն Բատիստա Ալբերտի (մ. 1472), իտալացի գիտնական, հումանիստ, գրող, իտալական Վերածննդի մշակույթի գործիչ 
1201 - Նասիր ադ-Դին Տուսի (մ. 1274), պարսիկ մաթեմատիկոս և աստղագետ