Այսօր ծնվել են. 20 փետրվար


1988 - Ռիհաննան, բարբադոսցի R&B և փոփ ոճի երգչուհի 

  • Ռիհաննան բոլոր ժամանակների ամենավաճառվող արտիստներից է։ Նա Billboard-ի պատմության ամենաերիտասարդ երգչուհին է, որին հաջողվել է 14 անգամ գլխավորել Billboard Hot 100-ը։ 
  • Ռիհաննան 8 «Գրեմիի», 6 American Music Awards-ի ու Icon Award-ի հատուկ մրցանակի դափնեկիր է։

1985 - Յուլիա Վոլկովա, ռուս երգչուհի, «Տատու» փոփ խմբի նախկին մենակատար
1977 - Ստեֆոն Մարբերի, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1975 - Բրայան Լիտրել, երգիչ, ամերիկյան "Backstreet Boys" խմբի անդամ
1967 - Կուրտ Քոբեյն (մ. 1994), ամերիկացի ռոք երաժիշտ, "Nirvana" խմբի ղեկավար
1967 - Պավել Մոնչիվոդա, լեհ բաս կիթառահար, գերմանական "Scorpions" ռոք խմբի անդամ
1966 - Սինդի Քրոուֆորդ, ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի, հեռուստահաղորդավար
1963 - Յան Բրաուն, բրիտանացի երաժիշտ, "The Stone Roses" խմբի ղեկավար
1963 - Չարլզ Բարքլի, ամերիկացի բասկետբոլիստ, կրկնակի օլիմպիական չեմպիոն
1962 - Դոկտոր Լիզա (Էլիզաբեթ Գլինկա; մ. 2016), ռուս բժիշկ-ռեանիմատոլոգ, հասարակական գործիչ, իրավապաշտպան և բարերար 
1951 - Գորդոն Բրաուն, Մեծ Բրիտանիայի 74-րդ վարչապետ (2007-2010)
1944 - Պավել Ամնուել, իսրայելցի ֆիզիկոս և գիտաֆանտաստ գրող
1920 - Եվգենի Դրագունով (մ. 1991), հրազենի սովետական նախագծող
1903 - Գրիգորի Բեյ-Բիենկո (մ. 1971), խորհրդային միջատաբան, համամիութենական միջատաբանական ընկերության նախագահ
1902 - Էնսել Ադամս (մ. 1984), ամերիկացի լուսանկարիչ, լանդշաֆտային լուսանկարչության վարպետ
1882 - Նիկոլայ Հարթման (մ. 1950), գերմանացի փիլիսոփա, քննադատական գոյաբանության հիմնադիրը
1844 - Ջոշուա Սլոկամ (անհետ կորած 1909-ին), կանադացի նավաստի, առաջին շուրջերկրյա միայնակ նավարկողը
1844 - Լյուդվիգ Բոլցման (մ. 1906), ավստրիացի ֆիզիկոս, վիճակագրական ֆիզիկայի և ֆիզիկական կինետիկայի հիմնադիր