Այսօր ծնվել են. 26 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1973 - Քեյթ Բեքինսեյլ, անգլիացի դերասանուհի
1964 - Սանդրա Բուլոք, ամերիկացի կինոդերասանուհի

  • 2010 թ. դարձել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Անտեսանելի կողմը» ֆիլմում կատարած դերի համար։
  • Մյուս հայտնի ֆիլմերն են «Արագություն», «Տուն լճի մոտ», «Գրավիտացիա», «Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ»։

1959 - Քևին Սփեյսի, ամերիկացի դերասան

  • Հանդիսատեսին հայտնի է «Կասկածելի դեմքեր», «Լոս Անջելեսի գաղտնիքները», «Դեվիդ Գեյլի կյանքը», «Յոթը», «Վճարիր ուրիշին», «Կապեքս մոլորակը», «Գեղեցկություն ամերիկյան ձևով» և «Սանտայի եղբայր Ֆրեդ Կլաուսը» ֆիլմերից։ 2 «Օսկար» մրցանակի դափնեկիր է։

1945 - Ռոջեր Թեյլոր, բրիտանացի երաժիշտ, «Queen» խմբի անդամ
1945 - Հելեն Միրեն, ամերիկացի դերասանուհի
1943 - Միք Ջագեր, բրիտանացի երգիչ, «The Rolling Stones» խմբի վոկալիստ
1921 - Ամեդեո Ամադեի, իտալացի ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ
1894 - Օլդոս Հաքսլի, անգլիացի գրող

  • Հեղինակ է մոտ հինգ տասնյակ գրքի, որոնցից ամենահայտնիներն են «Չքնաղ նոր աշխարհ» (անգլ.՝ Brave New World, 1932) նշանավոր հակաուտոպիստական երգիծական վեպը և «Իմացության դարպասները» (անգլ.՝ The Doors of Perception, 1954) փիլիսոփայական֊փաստագրական երկը, որտեղ նա նկարագրում է թմրամիջոց օգտագործելու իր փորձառությունը։

1875 - Կարլ Գուստավ Յունգ, շվեյցարացի հոգեբան և փիլիսոփա
1856 - Ջորջ Բեռնարդ Շոու, իռլանդացի գրող, Նոբելյան մրցանակակիր

  • Իսկապես երջանիկ է նա, ում համար սիրած զբաղմունքը նաև ապրուստի միջոց է:
  • Կանայք ամեն ինչ տակնուվրա են անում: Թողեք միայն կնոջը ձեր կյանք, և դուք անպայման կնկատեք, որ նրան միշտ մի բան է հարկավոր, իսկ ձեզ` մեկ այլ բան: Ըստ երևույթին, կինն ուզում է ապրել իր կյանքով, իսկ տղամարդն` իր, ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրը փորձում է շեղել մյուսին ճիշտ ճանապարհից: Մեկն ուզում է գնալ հարավ, մյուսը` հյուսիս, արդյունքում երկուսն էլ ստիպված ուղևորվում են դեպի արևելք, չնայած այն բանին, որ երկուսն էլ տանել չեն կարողանում արևելյան քամին: Ահա թե ինչու ես երդվյալ ամուրի եմ և ամենայն հավանականությամբ այդպիսին էլ կմնամ:
  • Աշխարհը բաղկացած է անգործներից, ովքեր ցանկանում են գումար ունենալ՝ առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել՝ առանց հարստանալու:
  • Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ կստանաք:
  • Մարդիկ միշտ մեղքը բարդում են հանգամանքների վրա: Ես չեմ հավատում հանգամանքների ուժին: Այս աշխարհում հաջողության հասնում է նա, ով փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, իսկ եթե չի գտնում, ինքն է ստեղծում դրանք:
  • Ժողովրդավարությունը մի մեծ փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է նայել իրեն, քանի դեռ որոշ մարդիկ թալանում են ձեր գրպանները:
  • Հիմա, երբ մենք սովորել ենք ճախրել օդում՝ թռչունների նման, լողալ ջրում՝ ձկների նման, մեզ պակասում է միայն մեկ բան՝ սովորել ապրել երկրի վրա՝ մարդկանց նման:
  • Զգուշացե՛ք նրանից, ով հարվածին հարվածով չի պատասխանում. նա և՛ ձեզ չի ների, և՛ թույլ չի տա՝ ինքներդ ձեզ ներեք։
  • Ազատությունը պատասխանատվություն է։ Ահա թե ինչու են բոլորը դրանից վախենում։
  • Խելացի մարդը հարմարվում է աշխարհին, «անխելքը» համառորեն փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն։ Այդ պատճառով էլ աշխարհի առաջընթացը կախված է «անխելք» մարդկանցից։
  • Ընթերցանությունը Դոն Կիխոտին դարձրեց կիրթ, իսկ կարդացածի նկատմամբ հավատը՝ խենթ։
  • Երբ մի օր երջանկության հետևից վազելիս գտնեք այն, իր ակնոցը փնտրող պառավի նման կբացահայտեք, որ երջանկությունը ողջ ընթացքում ձեր քթի տակ է եղել։
  • Միակ դասը, որը կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից դասեր չեն քաղում։
  • Բանականությունն ու աշխատասիրությունը փոխհատուցում են տաղանդի պակասը, սակայն դուք կարող եք հանճարների հանճարը լինել, բայց հիմարությունից խորտակել ձեր ողջ կյանքը։
  • Իդեալական ամուսինը այն տղամարդն է, ով վստահ է, որ ինքն ունի իդեալական կին:
  • Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է:
  • Նա, ով կարողանում է, անում է, իսկ ով չի կարողանում, սովորեցնում է մյուսներին:
  • Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:
  • Տիտղոսներն ու կոչումները հորինվել են այն մարդկանց համար, ում ծառայությունները երկրի համար անժխտելի են, բայց այդ երկրի ժողովրդի համար` անհայտ:
  • Եթե դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր: Իսկ եթե դուք ունեք մեկ գաղափար, և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար:

1863 - Յազեպ Վիտոլ, լատվիացի կոմպոզիտոր, ուսուցիչ, երաժշտական քննադատ
1842 - Ալֆրեդ Մարշալ, անգլիացի տնտեսագետ

ՀԱՅԵՐ

1983 - Զառա (Զարիֆա Մգոյան), ռուս երգչուհի, դերասանուհի, հասարակական գործիչ
1952 - Մարտիրոս Բադալյան, Խամաճիկների պետական թատրոնի գլխավոր նկարիչ

  • Բադալյանի նկարները ցուցադրվել են Եվրոպայի երկրներում և Ամերիկայում։

1948 - Նորայր Նուրիկյան, բուլղարացի հայ ծանրորդ

  • Աշխարհի ռեկորդակիր (1972, 1975, 1975, 1976, 1976), աշխարհի չեմպիոն (1972, 1976), Օլիմպիական խաղերի չեմպիոն (1972, 1976), Եվրոպայի չեմպիոն (1976), Բուլղարիայի չեմպիոն:

1945 - Նատալիա Կոզինցևա, բանասիրական գիտությունների դոկտոր

  • Նրա ծնողները՝ պրոֆեսոր Մարգարիտա Տեր-Մինասյանը և հայրը՝ պրոֆեսոր Անդրեյ Ռիխտերը կենդանաբաններ էին, ավելի ճիշտ՝ էնտոմոլոգներ, Հայկական ԽՍՀ ԳԱ Կենդանաբանության ինստիտուտի առաջին տնօրեն և կազմակերպիչ։ Մայրը Հայաստանում առաջին կին բժիշկն է: Հոր կողմից պապը՝ ակադեմիկոս Անդրեյ Ռիխտերը բուսաբան էր, բույսերի ֆիզիոլոգ, Պերմի համալսարանի ռեկտոր։ Պապը՝ պրոֆեսոր Երվանդ Տեր-Մինասյանը, հայտնի գիտնական, խոշոր հայագետ և արևելագետ է։ Իսկ աստվածաբանական թեմաներով գիտական հոդվածներ է գրել նաև նրա պապը ՝ Տեր Մինաս Վահանյանը, հարիչի վանքի վանահայրը և նշանավոր վանական դպրոցի առաջին ուսուցիչը։

1945 - Օհան Բասկին, քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, իրավունքի մարտիկ

  • Հետազոտություններ է կատարել և դասախոսություններ կարդացել Օքսֆորդում։ 

1941 - Վիգեն Չիտեչյան, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
1938 - Ռենե Կյուլաշթյան, ֆրանսիացի գրող, պիեսների և օպերա լիբրետոյի հեղինակ
1937 - Լևոն Սահակյան, ՀՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ (1987-1990)

  • 1990թ. հոկտեմբերից Լևոն Սահակյանը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ Աֆղանստանի Հանրապետությունում աշխատանքի է անցել ԽՍՀՄ դեսպանատանը, ապա նաև ՌԴ-ում  դեսպանորդ-խորհրդականի պաշտոնում: Նա Աֆղանստան կենսական նշանակության բեռների, հատկապես նավթամթերքների, տեխնիկայի, հումանիտար օգնության մատակարարումների համակարգողի գործառույթներ է իրականացրել։
  • Նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

1936 - Վարդգես Գնունի, պետական, գիտական և քաղաքական գործիչ
1926 - Ալեքսանդր Ստեփանյան, ՌԽՖՍՀ վաստակավոր գյուտարար
1914 - Նադեժդա Ալեքսանյան-Շահազիզ, նկարչուհի, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ
1905 - Վախթանգ Անանյան, հայ արձակագիր, լրագրող

  • Հայ գրականության մեջ որսորդական պատմվածքի նախաձեռնողն է։
  • «Սևանի ափին», «Հովազաձորի գերիները» ստեղծագործությունների հեղինակ է:

1900 - Միհրան Մավյան, գրող, ֆրանսիական Դիմադրության մասնակից

  • Նրա հուշագրությունները, որոնք գրվել են հայերեն և հրատարակվել Երևանում՝ նրա դստեր՝ Ալիսա Մավիանի թարգմանությամբ:

1897 - Կարո Հալաբյանը (մ. 1959), խորհրդային ճարտարապետ, ակադեմիկոս
1859 - Վասիլի Թամամշև, գեներալ-մայոր, ազնվական

  • Ծնվել է նշանավոր թիֆլիսյան հայ ընտանիքից։ Ամուսնացած էր հայուհի, ազնվական Օլգա Նիկոլաեւնա Պրիդոնովայի հետ:
  • 1908-ին Թիֆլիսի Կազանի թատրոնի տնօրենն էր, որը հիմնադրվել է 1851 թվականին նրա ազգականի և ազգանվանակցի կողմից։
  • 1910-ին Թիֆլիսի խրախուսական սկակ ընկերության վարչության պատվավոր անդամ և Գեղեցիկ արվեստների խրախուսման կովկասյան ընկերության փոխնախագահ:
  • Հեղափոխությունից հետո արտագաղթել է Ֆրանսիա։