Այսօր ծնվել են. 28 հոկտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Միլան Բարոշ, չեխ ֆուտբոլիստ
1967 - Ջուլիա Ռոբերտս, ամերիկացի դերասանուհի

  • Ջուլիա Ռոբերթսը ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում:
  • Ջուլիայի մանկությունը հեշտ չի եղել: 13 տարեկանից նա աշխատել է որպես մատուցողուհի պիցցերիայում և սովորել է: Մասնակցել է տեղի գեղեցկության մրցույթին, նաև տեղական սիրողական ներկայացումներին:
  • Կինոյում առաջին դերը տևել է 15 վայրկյան, առաջին «Օսկարը», ստացել է «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար: Երկրորդ «Օսկարը» և հասարակության ճանաչումը նա ստացել է որպես լավագույն դերասանուհի «Սիրունիկը» ֆիլմում խաղացած կերպարի համար:
  • Նրա վերջին աշխատանքներից առավել հայտնի են դերերը «Լավագույն ընկերոջ հարսանիքը» (1997), «Նոթինգ Հիլ» (1999), «Փախչող հարսնացուն» (1999), «Էրին Բրոկովիչ» (2000), «Օուշենի տասնմեկ ընկերները» (2001), «Մտերմություն» (2004), «Օուշենի տասներկու ընկերները» (2004), «Չառլի Ուիլսոնի պատերազմը» (2007), «Կեր, աղոթիր, սիրիր» (2010), «Ձյունանուշիկը։ Թզուկների վրեժը» (2012), «Օգոստոս։ Օսեյջի կոմսություն» (2013) և այլ ֆիլմերում:
  • Բացի դերասանությունից՝ Ռոբերթսն ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ, նաև Om Red Films կինոընկերության տիրուհին է:

1956 - Մահմուդ Ահմադինեժադ, իրանցի քաղաքական գործիչ
1955 - Բիլ Գեյթս (Ուիլյամ Հենրի Գեյթս III), ամերիկացի գործարար
1933 - Գարինչա, բրազիլացի ֆուտբոլիստ
1914 - Ռիչարդ Լորենս Միլինգթոն Սինգ, անգլիացի կենսաքիմիկոս
1903 - Իվլին Վո, անգլիացի գրող
1885 - Վելիմիր Խլեբնիկով, ռուս բանաստեղծ և թատերագիր

ՀԱՅԵՐ

1989 - Արմեն Զաքարյան (ծնվ. Սեմիպալատինսկ, Ղազախական ԽՍՀ), ռուսաստանցի բռնցքամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն: Ռուսաստանի սպորտի վարպետ միջազգային կարգի
1972 - Դիտա ֆոն Թիզ (ծնվ. Ռոչեստեր, Միչիգան, ԱՄՆ), հայկական արմատներով ամերիկացի ֆոտոմոդել, բուռլեսկ պարուհի, դերասանուհի, պարուսույց, մերկապարուհի, հեռուստատեսային դերասանուհի, գլամուրային մոդել և կինոդերասանուհի

  • Հայրական կողմով Դիտան հայկական ծագում ունի։ Այս մասին նա հայտարարել է իր միկրոբլոգում "Եվրատեսիլ 2009" - ին մասնակցելու ժամանակ՝ իր հիացմունքը հայտնելով Հայաստանի մասնակիցների՝ Ինգա և Անուշ Արշակյանների ելույթներից։ Իր հայկական արմատների մասին Դիտա ֆոն Թիզը հիշատակում է տարբեր պարբերականներին տված հարցազրույցներում՝ տեղեկացնելով, որ իր տատիկը կիսով չափ հայուհի է եղել։
  • Ըստ հանրային կարծիքի հետազոտության արդյունքների, Դիտա Ֆոն Թիզն աշխարհի չորրորդ ամենահայտնի հայն է, Քիմ Քարդաշյանից, Շերից և Անդրե Աղասիից հետո։
  • 2005-2007 թթ ամուսնացած է եղել ռոք-երաժիշտ Մերիլին Մենսոնի հետ։

1967 - Կարինե Մաքսուդյան, Ֆրանսիայում ռուսական ռեստորանների, խանութների, կաբարեի, դիսկոտեկների և բաղնիքների ստեղծող
Ամուսնու՝  Արմենի հետ ունի GASTRONOMIERUSSE խանութների ցանց և Village Russe սաունաներ։
1967 - Մեթ Վասգերսյան (ծնվ. Կալիֆորնիա, ԱՄՆ), սպորտային մեկնաբան և հեռուստահաղորդավար
1961 - Արթուր Հակոբյան, մարմնամարզիկ, սպորտային մարմնամարզության թիմային առաջնության աշխարհի չեմպիոն (1979, 1981), հենացատկի աշխարհի չեմպիոն (1983)
1955 - Յուրի Սարգսյան, զինագործ նկարիչ, դարբին նկարիչ

  • Աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում և Սանկտ Պետերբուրգի «Մեժով» արվեստանոց-ստուդիայիում: Սուրբ Եկատերինա եկեղեցու խորանի մետաղյա զարդարման և եկեղեցու բակում գտնվող «Նռան ծառ» շատրվանի հեղինակն է:

1950 - Վեհարի Արտավազդի Սաքանյան, բժիշկ, մոլեկուլային կենսաբան
1946 - Ալեքսանդր Ղարիբյան, կինոօպերատոր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1997)
1943 - Պարգև Մալայան, ռեժիսոր, սցենարիստ
1941 - Ռուսլան Գալստյան, կոմպոզիտոր
1938 - Կարինե Լիսիցյան, խորհրդահայ երգչուհի
1930 - Արամ Գրիգորյան, գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1967), Վահան Տերյանի թոռը
1922 - Կարեն Տեր-Մարտիրոսյան (մ. 2002), խորհրդային և ռուս ֆիզիկոս-տեսաբան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ
1918 - Արմեն Գրիգորյանց (ծնվ. Ուզբեկստան), թատերական նկարիչ, ԲՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955)
1905 - Վարդան Աճեմյան (մ. 1977), դերասան, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր, թատերական մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965)

  • Նրա անունով փողոց է անվանակոչվել Երևանում։

1887 - Թագուհի Շահնազարյան, դաշնակահար
1878 - Մովսես Աճեմով (ծնվ. Նախիջևան-Դոնի Ռոստով, Ռուսաստան, մ. 1953), ռուս վտարանդիների հասարակական-քաղաքական գործիչ, հայտնի փաստաբան Փարիզում
1876 - Գրիգորի Էմինով (մ. 1941), քիմիկոս, քիմիայի և նավթի վերամշակման մասնագետ
1876 - Կարապետ Մոշյան (ծնվ. Չալտըր, Ռուսաստան, մ. 1938), Նախիջևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա

  • 1938-ին Ռոստովի մարզի ՈՒՆԿՎԴ-ի եռյակի որոշումը դատապարտվեց գնդակահարության՝ անձնական գույքի բռնագրավմամբ։  Դատավճիռն ի կատար Է ածվել։ 1989թ. լիովին արդարացվել է։

1861 - Լյուդվիկ Տիրովիչ (ծնվ. Օստորգխ Ուկրաինա, մ. 1930), քանդակագործ, դեկորատիվ փորագրության վարպետ
1857 - Գևորգ Բաշինջաղյան (ծնվ. Սիգնախի, Վրաստան, մ. 1925) նկարիչ, գրող, հասարակական գործիչ, հայկական ռեալիստական բնապատկերի հիմնադիրը
1841 - Ժորժ Կլեմանսո (ծնվ. Մույրոն-աՆ-Պարե, Ֆրանսիա, մ. 1929), Ֆրանսիայի քաղաքական և պետական գործիչ, լրագրող, Ֆրանսիայի վարչապետ: Ֆրանսիայի ակադեմիայի անդամ, քաղաքական հակառակորդների նկատմամբ կոպտության և անհանդուրժողականության համար ստացել է "le Tigre" (վագր) մականունը

  • 1900-1908-ին Կլեմանսոն «Рro Armenia» թերթի խմբագրական խորհրդի անդամ էր, որի խմբագիրն էր Պիեռ Կիյարը, խմբագրական խորհրդի կազմում էին նաև Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը, Ֆրանսիս Դե Պրեսանսեն և Եվգենի դե Ռոբերտին։

1822 - Ծերենց (Հովսեփ Շիշմանյան, ծն. Կոստանդնուպոլիս, Թուրքիա, մ. 1888), հայ գրող, հրապարակախոս, բժիշկ պատմավիպագիր, հայկական պատմական վեպի հիմնադիր

  • Նրա լավագույն վեպը՝ «Երկունք Թ դարու» (1879թ.), արտացոլում է հայ ժողովրդի ազատագրական պայքարը Արաբական խալիֆայության դեմ 9-րդ դարում։ Ծերենցի «Թեոդորոս Ռշտունի» վեպը (1881 թ.) 7-րդ դարի պայքարի պատմությունն է կենտրոնացված պետության համար, որին մասնակցում է նրա հերոսը։

1817 - Ղևոնդ Հովնանյան, հայ բանասեր և լեզվաբան