Այսօր ծնվել են. 2 փետրվար


1987 - Ժերար Պիկե, իսպանացի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, երգչուհի Շակիրայի ամուսինը
1983 - Անաստասիա Դավիդովա, ռուս մարզիկ, 5-ակի օլիմպիական չեմպիոն, սինխրոն լողի աշխարհի 13-ակի չեմպիոն
1977 - Շակիրա (լրիվ անունը ՝ Շակիրա Իզաբել Մեբարակ Ռիփոլ), կոլումբիացի երգչուհի, «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեի կինը

  • Երկու «Գրեմիի», 8 «Լատինական Գրեմիի» և մի շարք այլ երաժշտական մրցանակների դափնեկիր է։
  • Նկարահանվել է նաև կինոյում, առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»։ 2013 և 2014 թվականներին Forbes-ը նրան ընդգրկել է աշխարհի ամենազդեցիկ կանանց ցուցակում։

1952 - Պակ Կըն Հե, Հարավային Կորեայի կին քաղաքական գործիչ, Կորեայի Հանրապետության 11-րդ նախագահը (2013-2017)
1939 - Դեյլ Մորտենսեն (մ. 2014), ամերիկացի տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (2010)
1934 - Օթար Իոսելիանի, վրացի կինոռեժիսոր, Վրաստանի ժողովրդական արտիստ
1929 - Վերա Խիտիլովա (մ. 2014), չեխ ավանգարդ կինոռեժիսոր և սցենարիստ, Չեխոսլովակիայի «Նոր ալիք»- ի առաջնորդ
1929 - Ջոն Հենրի Հոլանդ (մ. 2015), ամերիկացի գիտնական, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, գենետիկական ալգորիթմների «հայրը»
1927 - Սթեն Գյոտց (մ. 1991), ամերիկացի ջազ սաքսոֆոնահար
1926 - Վալերի Ժիսկար դը Էսթեն, ֆրանսիացի պետական և հասարակական գործիչ, Ֆրանսիայի նախագահ (1974-1981)
1923 - Ժան Բաբիլե (մ. 2014), ֆրանսիացի պարուհի, բալետմայստեր, պարուսույց
1918 - Իզրայիլ Գոլդշտեյն (մ. 2003),  խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ
1905 - Այն Ռանդ (Ալիսա Զինովևնա Ռոզենբաում, մ. 1982), ամերիկացի գրող և փիլիսոփա 

  • Նշանավոր գործերից են «Շատրվանագլուխը» և «Ատլանտը թոթվեց ուսերը»։

1901 - Յաշա Հեյֆեց (մ. 1987), հրեական ծագմամ ռուս և ամերիկացի երաժիշտ, XX դարի մեծանուն ջութակահար
1882 - Ջեյմս Ջոյս (մ. 1941), իռլանդացի գրող

  • Հեղինակել է «Ուլիսես» (հայերեն թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի), «Ֆիննեգանի հոգեհացը», «Երիտասարդ արվեստագետի դիմանկարը» վեպերը, «Դուբլինցիներ» նովելների ժողովածուն, բանաստեղծություններ, «Ջակոմո» հոգեբանական էսսեն:

1875 - Ֆրից Կրեյսլեր (մ. 1962), ավստրիացի ջութակահար, կոմպոզիտոր, ջութակի մանրանկարչության վարպետ
1873 - Լեո Ֆալ (մ. 1925), ավստրիացի կոմպոզիտոր, «Դոլարների արքայադուստը», «Ամուսնալուծված կինը», «Ստամբուլի վարդը», «Մադամ Պոմպադուր» օպերետների հեղինակը
1861 - Սողոմոն Գուգենհայմ (մ. 1949), ամերիկացի բարերար, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր, արվեստին աջակցելու համար Գուգենհայմ հիմնադրամի ստեղծող
1857 - Շիմոն Հոլոշի (մ. 1918), հունգարացի ռեալիստ նկարիչ
1841 - Ֆրանսուա-Ալֆոնս Ֆորել (մ. 1912), շվեյցարացի բնագետ, բժիշկ, բնագետ, լիմնոլոգիայի հիմնադիր
1802 - Ժան Բապտիստ Բուսենգո (մ. 1887), ֆրանսիացի քիմիկոս, գիտական ագրոքիմիայի հիմնադիրներից