Այսօր ծնվել են. 30 օգոստոս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

2002 - Սոֆյա Սամոդուրովա, ռուս գեղասահորդուհի, Եվրոպայի չեմպիոն (2019)
1992 - Ֆաբիանո Կարուանա, իտալացի շախմատիստ
1982 - Քրիստա Այն, ամերիկյան մոդել և դերասանուհի
1974 - Հիլարի Սուոնկ, ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր
1970 - Քրիստոֆեր Նոլան, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
1969 - Սիմոն Բեյքեր, Ավստրալիայի և ամերիկյան հեռուստատեսային և կինոդերասան
1968 - Շոն Մուր, բրիտանացի երաժիշտ և կոմպոզիտոր, "Manic Street Preachers" ռոք խմբի անդամ
1964 - Վլադիմիր Դովգան, ռուս գործարար
1963 - Լիզա Կուդրոու, ամերիկացի դերասանուհի, «Էմմի» մրցանակի դափնեկիր
1961 - Լորենս Ֆիշբեռն, ամերիկացի դերասան, «Էմմի» մրցանակի դափնեկիր
1958 - Քեյթ Բուշը, անգլիացի երգչուհի, երգերի հեղինակ
1953 - Ռոբերտ Փերիշ, ամերիկացի բասկետբոլիստ, Փառքի սրահի պատվավոր անդամ
1950 - Գաբրիել Սալվատորես, իտալացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ
1949 - Էնդի Սքոթ, բրիտանացի երաժիշտ և կոմպոզիտոր, "Sweet" ռոք խմբի մենակատար-կիթառահար
1948 - Ժան Ռենո (Խուան Մորենո-ի-Խեդերիկ Խիմենես), ֆրանսիացի դերասան
1947 - Առնոլդ Շվարցենեգեր, ավստրիական ծագմամբ ամերիկյան կինոդերասան և  պետական գործիչ

  • Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը 2005 թ. ապրիլի 24-ը հայտարարում է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»:
  • Շվարցենեգերը նաև հայտարարել է, որ թույլ չի տալիս, որ Կալիֆորնիայում մոռացվեն ողբերգության հետևանքները:

1941 - Փոլ Անկա, կանադացի կոմպոզիտոր և երգիչ, հայտնի երգերի հեղինակ
1940 - Քլայվ Սինքլեր, էլեկտրոնիկայի բրիտանացի ինժեներ, առաջին գրպանի հաշվիչի գյուտարար և տնային համակարգիչների շարք
1939 - Փիթըր Բոգդանովիչ, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր, օպերատոր, կինոգետ
1936 - Բադդի Գայ, ամերիկացի բլյուզ կիթառահար և երգիչ, «Գրեմմի» մրցանակի 5-ակի դափնեկիր
1929 - Վերներ Տյուբկե (մ. 2004), գերմանացի նկարիչ, ԳԴՀ-ի խոշորագույն նկարիչներից 
1925 - Անտուան Դյուամել (մ. 2014), ֆրանսիացի կոմպոզիտոր
1909 - Սիրիլ Նորթկոտ Պարկինսոն (մ. 1993), անգլիացի պատմաբան, հայտնի օրենքի հեղինակ
1907 - Ռոման Ռուդենկո (մ. 1981), ԽՍՀՄ գլխավոր դատախազ (1953-1981), ԽՍՀՄ մեղադրող Նյուրնբերգյան դատավարության ժամանակ
1898 - Հենրի Մուր (մ. 1986), անգլիացի նկարիչ և քանդակագործ
1889 - Ֆրանս Մազերել (մ. 1972), բելգիացի նկարիչ
1871 - Էռնեստ Ռեզերֆորդ, անգլիացի ֆիզիկոս, միջուկային ֆիզիկայի հիմնադիր
1863 - Հենրի Ֆորդ (մ. 1947), ամերիկյան արդյունաբերող, Ford կորպորացիայի հիմնադիրը
1862 - Նիկոլայ Յուդենիչ, ինֆանտերիայի գեներալ, Կովկասյան բանակի հրամանատար

  • 1915-1916 թվականներին գեներալ Ն. Յուդենիչը մշակել և հաջողությամբ իրականացրել է Եփրատի, Էրզրումի, Տրապիզոնի և Էրզինջանի հարձակողական գործողությունները, որոնց շնորհիվ Հայաստանը փրկվեց թուրքական ներխուժումից, իսկ հայ ժողովուրդը՝ լիակատար ոչնչացումից, որը լիովին իրական սպառնալիք էր դարձել Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից 1915 թ. իր 6 արևմտահայ Վիլայեթ գավառների տարածքում իրագործված Հայոց ցեղասպանությունից հետո: Թուրքերը գլխատակ կոտրվեցին և Հայաստանից հետ շպրտվեցին թուրքական տարածքի խորքը: Այսպիսով, գեներալ Ն. Յուդենիչը պատմության մեջ է մտել ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի ազգային հերոս։
  • Նիկոլայ Յուդենիչը Սուվորովի դպրոցի վերջին հրամանատարն էր, որի ներկայացուցիչները ոչ թե թվով, այլ հմտությամբ ջարդեցին թշնամուն: 

1857 - Թորստեյն Բունդե Վեբլեն (մ. 1929), ամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ
1818 - Էմիլի Բրոնտե (մ. 1848), անգլիացի գրող
1751 - Մարիա Աննա Մոցարտ (մ. 1829), ավստրիացի դաշնակահար, մանկավարժ, Վ. Ա. Մոցարտի ավագ քույրը
1654 - Իշխան Բորիս Գոլիցին (մ. 1714), Ռուսաստանի պետական գործիչ, Պետրոս I-ի դաստիարակն ու ուղեկիցը
1641 - Ռենյե դե Գրաֆ (մ. 1673), հոլանդացի մարդաբան և ֆիզիոլոգ
1511 - Ջորջո Վազարի (մ. 1574), իտալացի ճարտարապետ, նկարիչ, գրող, ժամանակակից արվեստի հիմնադիրներից

ՀԱՅԵՐ

1964 - Ալեք Քեշիշյան, ռեժիսոր, պրոդյուսեր

  • Նրան Ալեք անվանակոչել են ի պատիվ Ալեք Մանուկյանի։ Սիրիայի գրողների միության անդամ է:
  • Քեշիշյանի նկարահանած «Ճշմարտություն թե մարտահրավեր. անկողնում Մադոննայի հետ» ֆիլմը, որը էկրան է բարձրացել 1991-ին, համաշխարհային վարձույթում հավաքել է 29 մլն դոլար և 2006-ին դարձել է բոլոր ժամանակների ամենահասութաբեր վավերագրական ֆիլմերի ցանկում վեցերորդ ֆիլմը:

1961 - Սամվել Կարապետյան, փորձագետ-պատմաբան, հայկական ճարտարապետության պատմության մասնագետ, բանահավաք, հայկական պատմական հուշարձանների, հայկական ճարտարապետության և Հայաստանի պատմության մասին տասնյակ գրքերի հեղինակ և համահեղինակ
1960 - Բակո Սահակյան, Արցախի նախագահ
1958 - Լուիզա Մաթոսյան, դեկորատիվ-կիրառական արվեստի նկարիչ (ապակի)
1955 - Արամ Էնֆիաջյան, կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, փիլիսոփա և մանկավարժ
1936 - Նորայր Ադալյան, հայ արձակագիր, դրամատուրգ
1933 - Կարեն Պետրոսյան, նկարիչ, գրող
1930 - Կիմ Խաչատուրյան, ինժեներ-կոնստրուկտոր, հրթիռատիեզերական տեխնիկայի փորձարկող
1929 - Սուրեն Նազարյան, քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ
1923 - Հրանտ Շահինյան (մ. 1996), Հայաստանի մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի չեմպիոն թիմային առաջնությունում և օղակների վարժություններում (1952, Հելսինկի), ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1952), Աշխարհի չեմպիոն թիմային առաջնությունում (1954), Միջազգային կարգի մրցավար (1957):
1899 - Մարգարիտա Կաֆիևա, կինոարտադրության կազմակերպիչ
1896 - Սեդրակ Շարիմանյան (մ. 1989), ականավոր հայ վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից 
1887 - Իվան Սարկիզով-Սերազինի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ-ում բուժական ֆիզկուլտուրայի և սպորտային բժշկության հիմնադիրներից 
1883 - Արամ Ալբան, լուսանկարիչ

  • Փոքր տարիքից ուսուցչուհին նրան անվանում էր «ալբանացի»։ 1895 թ. Ամիդիայի (Թուրքիա) կոտորածներից փրկվելով ընտանիքի հետ բնակություն են հաստատել Ալեքսանդրիայում, սովորել է Բերբերյանի լիցեյում։

1859 - Եսայի Ջանփոլադյան, բարերար, հասարակական գործիչ, վաճառական, Երևանի առաջին ստացիոնար թատրոնի հիմնադիրը

  • 1903-ին նա ձեռք է բերել Երևանի գավառական դպրոցը, վերանորոգել և 1907-ին հիմնադրել է Երևանի առաջին ստացիոնար թատրոնը՝ «Գրանդ իլյուզիոն» թատրոնի և Կինոյի տունը։ Կոմիտասն այստեղ ելույթ է ունեցել իր «Գուսան» երգչախմբի հետ, հյուրախաղերի են եկել Թիֆլիսից, Բաքվից, Ռուսաստանից և Ուկրաինայից թատերախմբեր, 1912-ին ՝ Գերմանիայից ժամանած օպերային թատերախումբ, իսկ 1913-ին երիտասարդ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի կողմից բեմադրվել է «Անուշ» օպերան։ «Ջանփոլադյանի թատրոնի»բեմում հանդես են եկել այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Սիրանուշը, Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Մարի Զաբելը, Հովհաննես Զարիֆյանը, Արամ Վրույրը և այլն:
  • 1916-ին Ջանփոլադյանն ընտրվել է պատգամավոր, որից հետո մեկնել Պետերբուրգ՝ մասնակցելու Առաջին համահայկական համագումարին, որի գլխավոր և հիմնական խնդիրը եղել է հայ գաղթականների օգնության կազմակերպումը։

1849 - Կարապետ Հակոբյան, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս