Այսօր ծնվել են. 30 հոկտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Պետեր Պեկարիկ, սլովակ ֆուտբոլիստ
1970 - Նիա Լոնգ, ամերիկացի դերասանուհի
1960 - Դիեգո Մարադոնա, արգենտինացի նախկին ֆուտբոլիստ
1885 - Էզրա Փաունդ, ամերիկացի բանաստեղծ (մ. 1972)
1751 - Ռիչարդ Բրինսլի Շերիդան, իռլանդացի դրամատուրգ և բանաստեղծ (մ. 1816)
1735 - Ջոն Ադամս, ամերիկացի քաղաքական գործիչ (մ. 1826)

ՀԱՅԵՐ

1983 - Թրենթ Էդվարդս (ծնվ. Լոս Գաթոս, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկյան ֆուտբոլի լավագույն խաղացողներից, «Ֆիլադելֆիա Իգլզ» թիմի քվոթերբեքը

  • Նախնիները հայ են, ԱՄՆ գաղթականների առաջին սերնդի հետնորդները։ Բենժամեն Մորջիգ պապը ԱՄՆ-ում հայկական ամառային խաղերի համահիմնադիրն է:

1982 - Արմեն Վարդանյան (ծնվ. Լենինական), հունահռոմեական ոճի ուկրաինացի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ
1970 - Ֆլորին Գևորգյան (ծնվ. Բուխարեստ), դերասան, ռեժիսոր
1961 - Ջո Բերլինգեր (ծնվ. Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան

  • «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում, Ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների մասին, որոնք մինչ օրս պայքարում են ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից հայերի դեմ իրագործված հանցագործությունը ճանաչելու համար: Ֆիլմում Բերլինգերը զրուցում է պատմաբանների, գիտնականների և Հայտնի կինեմատոգրաֆիստների հետ։ Ռեժիսորն ընդգծում է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ նոր հանցագործություններ է ծնել:

1925 - Սերգեյ Թութունով (ծնվ. Մոսկվա, մ. 1998), գեղանկարիչ

  • Նկարչի կտավները գտնվում են Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Կիևի Ռուսական թանգարանում, Ռուսաստանի և մերձավոր արտերկրի բազմաթիվ թանգարաններում:

1922 - Ցոլակ Բեքարյան (ծնվ. Ադիս Աբեբա, Եթովպիա, մ. 1980), հայ կոմպոզիտոր, ջութակահար և մանկավարժ
1919 - Գևորգ Էմին (Կառլեն Մուրադյան, ծնվ. Աշտարակ, մ. 1988), բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ

  • Վ. Մայակովսկու, Մ. Ցվետաևայի, Ս. Եսենինի, Բ. Պաստեռնակի, Ե. Եվտուշենկոյի, Ա.  Վոզնեսենսկու, Ռ. Համզատովի, Արագոնի, ինչպես նաև Է. Մ. Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը (1963):

1917 - Լևոն Հայկազունի (մ. 1957), կրկեսի դերասան
1907 - Ռաֆայել Աթայան, հայ արձակագիր, գրականագետ և թարգմանիչ 
1888 - Ատոմ Ատոմյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1964), ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր շինարար
1875 - Ավետիք Իսահակյան (մ. 1957), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1936), ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1943)

  • 1896 թ. «ցարիզմի դեմ ուղղված գործունեության համար» ձերբակալվեց, մեկ տարի բանտարկվեց, աքսորվեց Օդեսա:
  • 1908-ին կրկին ձերբակալվեց հակակառավարական գործունեության մեղադրանքով, 6 ամիս անց ազատ արձակվեց խոշոր գրավի դիմաց։
  • Նրա անունը շնորհվել է Ղազարապատ նախկին գյուղին, Երևանի կենտրոնական գրադարաններին, Գյումրի քաղաքին, Երևանի թիվ 16, Գյումրիի թիվ 26 դպրոցներին, Վանաձորի, Գավառի, Հրազդանի, Ստեփանակերտի, Թբիլիսիի դպրոցներին, Հայաստանի և Վրաստանի մի շարք գյուղական դպրոցներին: