Այսօր ծնվել են. 30 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ֆաբիանո Կարուանա, իտալացի շախմատիստ
1991 - Դայանա Վիկերզ, անգլիացի երգիչ-երգահան և դերասանուհի
1982 - Քրիստա Այն, ամերիկյան մոդել եւ դերասանուհի
1974 - Հիլարի Սուենք, ամերիկացի դերասանուհի

  • 1999 թ. և 2004 թ. դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Տղաները չեն լալիս» և «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմերում խաղացած դերերի համար։

1970 - Քրիստոֆեր Նոլան, անգլո-ամերիկացի կինոռեժիսոր

  • Նոլանի հայտնի ֆիլմերն են «Հիշիր», «Հեղինակություն», «Խավարի ասպետը», «Սկիզբ», «Ինտերստելլար», «Բեթմեն․ Սկիզբ»։

1969 - Սայմոն Բեյքեր, ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
1968 - Թերի Քրյուզ, ամերիկացի ֆուտբոլիստ և դերասան
1964 - Յուրգեն Կլինսման, գերմանացի ֆուտբոլիստ
1958 - Քեյթ Բուշը, անգլիացի երգչուհի, երգերի հեղինակ
1950 - Գաբրիել Սալվատորես, իտալացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ
1949 - Էնդի Սքոթ, բրիտանացի երաժիշտ և կոմպոզիտոր, Sweet ռոք խմբի մենակատար-կիթառահար
1948 - Ժան Ռենո, մարոկկացի դերասան

  • Առաջին նշանակալից դերը համարվում է «Լեոն» ֆիլմը։ Դերասանի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են «Գոձիլա», «Ռոնի», «Առաքելությունն անիրագործելի է», «Եկվորները», «Ֆրանսիական համբույր», «Բոսորագույն գետեր»,«Ձախողակները», «Կորսիկացին», «Դա Վինչիի ծածկագիրը»։

1947 - Առնոլդ Շվարցենեգեր, ավստրիական ծագմամբ ամերիկյան կինոդերասան և պետական գործիչ, նահանգապետ

  • Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը 2005թ. ապրիլի 24-ը հայտարարում է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»:
  • Շվարցենեգերը հայտարարել է, որ թույլ չի տա, որ Կալիֆորնիայում մոռացվեն ողբերգության հետևանքները, ուստի նահանգի բնակչությանը կոչ է անում այս շաբաթվա ընթացքում (ցեղասպանության հիշատակի օրեր) հարգել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: «Միանալով Ամերիկայի հայ համայնքի մեր բարեկամներին՝ Կալիֆորնիայի բնակիչները կօգնեն հիշել այն կյանքը, որոնք կորցրել են կամ խեղված են այդ տարիների չարաբաստիկ իրադարձություններով»,- ասված Է հռչակագրի տեքստում

1940 - Քլայվ Սինքլեր, բրիտանացի էլեկտրոնիկայի ինժեներ, առաջին գրպանի հաշվիչի գյուտարարը
1939 - Փիթեր Բոգդանովիչ, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր, օպերատոր, կինոգետ
1936 - Բադի Գայ, ամերիկացի երգիչ-երգահան և կիթառահար, 5 «Գրեմմիի» մրցանակակիր
1909 - Սիրիլ Նորքոթ Պարկինսոն, անգլիացի պատմաբան և գրող, հայտնի օրենքի հեղինակ (մ. 1993)
1898 - Հենրի Մուր (մ. 1986), անգլիացի նկարիչ եւ քանդակագործ
1863 - Հենրի Ֆորդ, ամերիկացի արդյունաբերող, Ford կորպորացիայի հիմնադիր (մ. 1947)
1862 - Նիկոլայ Յուդենիչ, ինֆանտերիայի գեներալ, Կովկասյան բանակի հրամանատար

  • 1915-1916 թվականներին գեներալ Ն. Ն. Յուդենիչը մշակել և հաջողությամբ իրականացրել է Եփրատի, Էրզրումի, Տրապիզոնի և Էրզինջանի հարձակողական գործողությունները, որոնց շնորհիվ Հայաստանը փրկվեց թուրքական ներխուժումից, իսկ հայ ժողովուրդը՝ լիակատար ոչնչացումից, որն իրական սպառնալիք էր Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից 1915 թ. իր 6 արևմտահայ Վիլայեթ գավառների տարածքում իրագործված Հայոց ցեղասպանությունից հետո: Թուրքերը գլխատակ կոտորվեցին և Հայաստանից հետ շպրտվեցին 400-500 վերստ դեպի թուրքական տարածքի խորքը: Այսպիսով, գեներալ Ն.Ն. Յուդենիչը պատմության մեջ է մտել ոչ միայն Ռուսաստանի ազգային հերոս, այլև Հայաստանի։
  • Նիկոլայ Յուդենիչը Սուվորովի դպրոցի վերջին հրամանատարն էր, որի ներկայացուցիչները ոչ թե թվով, այլ հմտությամբ ջարդեցին թշնամուն: 

1818 - Էմիլի Բրոնտե, անգլիացի գրող, բանաստեղծուհի և վիպասան (մ. 1848)
1751 - Մարիա Աննա Մոցարտ (մ. 1829), ավստրիացի դաշնակահար, մանկավարժ, Վ. Ա. Մոցարտի ավագ քույրը
1654 - Իշխան Բորիս Գոլիցին (մ. 1714), Ռուսաստանի պետական գործիչ, Պետրոս I-ի դաստիարակն ու ուղեկիցը 
1511 - Ջորջո Վազարի, իտալացի նկարիչ, ճարտարապետ (մ. 1574)

ՀԱՅԵՐ

1964 - Ալեք Քեշիշյան, ռեժիսոր, պրոդյուսեր

  • Ալեք Մանուկյանի պատվին անվանակոչվել է Ալեք Մանուկյանի անունով։ Սիրիայի գրողների միության անդամ է:
  • Քեշիշյանի նկարահանած «Ճշմարտություն կամ մարտահրավեր.անկողնում Մադոննայի հետ» ֆիլմը, որը Էկրան Է բարձրացել 1991 թվականին, համաշխարհային վարձույթում հավաքել է 29 մլն դոլար եւ 2006 թվականին դարձել է բոլոր ժամանակների ամենահասութաբեր վավերագրական ֆիլմերի ցանկում վեցերորդ ֆիլմը:

1961 - Սամվել Կարապետյան, հայազգի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահ
1955 - Արամ Էնֆիաջյան, կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, փիլիսոփա և մանկավարժ
1936 - Նորայր Ադալյան, հայ արձակագիր, դրամատուրգ
1930 - Կիմ Խաչատուրյան, ինժեներ-կոնստրուկտոր, հրթիռատիեզերական տեխնիկայի փորձարկող
1929 - Սուրեն Նազարյան, քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ
1923 - Հրանտ Շահինյան, հայ մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն (մ. 1996)

  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: Օլիմպիական խաղերի չեմպիոն թիմային առաջնությունում և օղակների վարժություններում (1952, Հելսինկի): ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1952): Միջազգային կարգի մրցավար (1957):

1896 - Սեդրակ Շարիմանյան, հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից (մ. 1989)
1887 - Իվան Սարկիզով-Սերազինի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ-ում բուժական ֆիզկուլտուրայի և սպորտային բժշկության հիմնադիրներից 

  • Հայտնի ռուս նկարիչների՝ Հ. Այվազովսկու, Ա. Վասենցովի, Վ. Պոլենովի, Կ. Մակովսկու, Վ. Սուրիկովի կոլեկցիոներ։
  • 1960-ին պետությանը նվիրեց 19-րդ դարի ռուս հայտնի նկարիչների (մոտ 100 կտավ) և մոտ 10 հազար գրքերի ու ձեռագրերի հավաքածուն։

1883 - Արամ Ալբան, լուսանկարիչ

  • Փոքր տարիքից ուսուցչուհին նրան անվանում էր «ալբանացի»։
  • 1895 թ. կոտորածներից փրկվելով ընտանիքի հետ բնակություն են հաստատել Ալեքսանդրիայում, սովորել է Բերբերյանի լիցեյում։

1859 - Եսայի Ջանփոլադյան, բարերար, հասարակական գործիչ, վաճառական, Երևանի առաջին ստացիոնար թատրոնի հիմնադիր

  • 1900 թվականին Պարսիկ շահը հատուկ Ֆերմանի կողմից նրան պարգևատրել է «Առյուծ և Արև» շքանշանով՝ հմուտ առևտրային գործունեության համար։
  • 1903 թվականին ձեռք է բերել Երևանի գավառական դպրոցը, վերանորոգել և 1907 թվականին հիմնադրել Երևանի առաջին ստացիոնար թատրոնը՝ «Գրանդ իլյուզիոն» թատրոնն ու Կինոյի տունը։ Այստեղ ելույթ է ունեցել Կոմիտասն իր «Գուսան» երգչախմբի հետ, հյուրախաղերի են եկել Թիֆլիսից, Բաքվից, Ռուսաստանից և Ուկրաինայից թատերախմբեր, 1912-ին՝ Գերմանիայից ժամանած օպերային թատերախումբ, իսկ 1913-ին երիտասարդ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի կողմից բեմադրվել է «Անուշ» օպերան։
  • «Ջանփոլադյանի թատրոնի» բեմում հանդես են եկել այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Սիրանուշը, Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Մարի Զաբելը, Հովհաննես Զարիֆյանը, Արամ Վրույրը և այլն:
  • 1916 թվականին Ջանփոլադյանն ընտրվել է պատգամավոր, որից հետո մեկնել է Պետերբուրգ՝ մասնակցելու Առաջին համահայկական համագումարին, որի գլխավոր և հիմնական խնդիրը եղել է հայ գաղթականների օգնության կազմակերպումը։

1849 - Կարապետ Հակոբյան, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս: 

  • Մեծ աշխատանք է կատարել Հայկական հարցն անգլիական կառավարությանն ու հասարակայնությանը ծանոթացնելու ուղղությամբ:
  • Հայկական հարցը բարձրացնելու նպատակով 1885թ. Լոնդոնում նրա ղեկավարությամբ ստեղծվել է «Հայրենասիրաց ընկերություն հայոց Եվրոպայի» հանձնաժողովը:
  • Մասնակցել է «Հայաստան» (Լոդոն) թերթի հրատարակությանը: