Այսօր ծնվել են. 3 փետրվար


1982 - Վերա Բրեժնևա, ուկրաինացի և ռուս երգչուհի, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատար
1977 - Դադդի Յանկի, պուերտոռիկացի կոմպոզիտոր, երգիչ և դերասան
1970 - Ուորվիկ Դևիս, բրիտանացի գաճաճ դերասան
1960 - Յոահիմ Լյով, գերմանացի ֆուտբոլի մարզիչ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն
1939 - Մայքլ Չիմինո (մ. 2016), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, «Օսկարի» դափնեկիր
1915 - Բորիս Պայչաձե (մ. 1990), Թբիլիսիի «Դինամոյի» խաղացող, Վրաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ
1908 - Վլադիմիր Գեորգիև (մ. 1986), բուլղար լեզվաբան
1898 - Ալվար Ալտո (մ. 1976), ֆինն ճարտարապետ և դիզայներ
1859 - Ուգո Յունկերս (մ. 1935), գերմանացի ինժեներ, գյուտարար, ինքնաթիռի դիզայներ, Junkers & Co ընկերության հիմնադիր
1852 - Յուհո Լալուկկա (մ. 1913), ֆինն գործարար և բարերար
1821 - Էլիզաբեթ Բլեքվել (մ. 1910), ԱՄՆ-ում բժշկական կրթություն ստաթաց առաջին  կինը
1809 - Ֆելիքս Մենդելսոն (մ. 1874), գերմանացի կոմպոզիտոր

  • Հանրությանն առավել հայտնի է իր հարսանեկան քայլերգով (այսպես կոչված` Մենդելսոնի քայլերգ)։

1790 - Գեդեոն Մանթել (մ. 1852), անգլիացի մանկաբարձ, երկրաբան և պալեոնտոլոգ
1777 - Ջոն Չեյն (մ. 1836), բրիտանացի ռազմական բժիշկ, որի անունով կոչվում է «Չեյն-Սթոքսի շնչառություն» ախտանիշը
1702 - Մայքլ Ադելբուլներ (մ. 1779), գերմանացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ
1690 - Ռիչարդ Ռոուլինսոն (մ. 1755), անգլիացի քահանա, պատմաբան և անտիկվար, ով իր հավաքած հնաոճ գրքերի և ձեռագրերի հավաքածուն կտակել Է Օքսֆորդի համալսարանի Բոդլյան գրադարանին
1677 - Յան Սանտինի (Ջnիովանի Բիաջո Սանտինի, մ. 1723), իտալական ծագմամբ չեխ ճարտարապետ
1338 - Ժաննա դը Բուրբոն (մ. 1378), Ֆրանսիայի թագուհի, թագավոր Չարլզ V Իմաստունի կինը