Այսօր ծնվել են. 4 փետրվար


1985 - Լեսլի, ֆրանսիացի երգչուհի
1981 - Ջեյսոն Կապոնո, ամերիկացի բասկետբոլիստ, 2006 թ.-ի NBA-ի չեմպիոն
1973 - Օսկար Դե Լա Հոյա, ամերիկացի բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն (1992), աշխարհի չեմպիոն
1963 - Քևին Վասերման, ամերիկյան "The Offspring" ռոք խմբի կիթառահար և բեք-վոկալիստ
1948 - էլիս Կուպեր (իսկական անունը ՝ Վինսենթ Ֆուրնիե), ամերիկացի ռոք երաժիշտ

  • Հիմնել է «Alice Cooper» խումբը։ Նկարահանվել է նաև ֆիլմերում, վարում է սեփական «Nights with Alice Cooper» ռադիոհաղորդումը։

1941 - Ջոն Սթիլ, բրիտանացի երաժիշտ, "The Animals" խմբի թմբկահար
1915 - Նորման Ուիզդոմ (մ. 2010), բրիտանացի կատակերգու, կոմպոզիտոր և պրոդյուսեր 

  • Հայտնի է իր ստեղծած Նորման Պիտկինի դերով։

1913 - Ռոզա Փարքս (մ. 2005), ամերիկացի հասարակական գործիչ, ԱՄՆ-ում սևամորթների քաղաքացիական իրավունքների շարժման հիմնադիր
1906 - Քլայդ Ուիլյամ Թոմբո (մ. 1997), ամերիկացի աստղագետ, Պլուտոնի հայտնագործողը
1902 - Մանուել Ալվարես Բրավո (մ. 2002), մեքսիկացի ականավոր լուսանկարիչ
1892 - Ստեֆան Նարեմբսկի (մ. 1966), լեհ ճարտարապետ, արվեստի պատմաբան
1889 - Պիտիրիմ Սորոկին (մ. 1968), ամերիկացի փիլիսոփա, սոցիոլոգ, սոցիալական շարժունակության տեսության հիմնադիրներից 
1881 - Ֆերնանդ Լեժե (մ. 1955), ֆրանսիացի նկարիչ և մոնումենտալ քանդակագործ, ավանգարդ կինոռեժիսոր
1875 - Լյուդվիգ Պրանդտլ (մ. 1953), գերմանացի գիտնական, աերոդինամիկայի հիմնադիրներից 
1667 - Ալեսանդրո Մանյասկո (մ. 1749), իտալացի նկարիչ, բարոկկոյի ներկայացուցիչ, Ջենովայի դպրոցի վարպետ
1494 - Ֆրանսուա Ռաբլե (մ. 1553), ֆրանսիացի գրող-հումանիստ 

  • «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպի հեղինակը։

1483 - Ռիդոլֆո Գիրլանդայո (մ. 1561), իտալացի նկարիչ, Դոմենիկո Գիրլանդայոյի որդին