Այսօր ծնվել են. 8 հունիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Խավիեր Մասկերանո, արգենտինացի ֆուտբոլիստ
1977 - Քանյե Ուեսթ, ամերիկացի ռեփ և հիփ-հոփ երգիչ, 21 «Գրեմմիի» մրցանակակիր

  • Համարվում է 21-րդ դարի լավագույն կատարողներից մեկը։

1977 - Թոմազո Ալբինոնի (Tommaso Albinoni), իտալացի կոմպոզիտոր
1955 - Խոսե Անտոնիո Կամաչո, իսպանացի ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ
1951 - Բոնի Թայլեր (Bonnie Tyler), բրիտանացի երգչուհի
1937 - Բրյուս Մակկենդելս (Bruce McCandless), ամերիկացի աստղագնաց
1933 - Ջոն Ռիվրզ (Joan Rivers), ամերիկացի դերասանուհի և գրող
1867 - Ֆրենկ Լլոյդ Ռայթ (Frank Lloyd Wright), ամերիկացի ճարտարապետ
1837 - Իվան Կրամսկոյ (Иван Крамской), ռուս նկարիչ
1810 - Ռոբերտ Շուման, գերմանացի կոմպոզիտոր

ՀԱՅԵՐ

1961 - Կալլեն Էսպերյան (ծնվ. Բարինգթոն, ԱՄՆ), օպերային երգչուհի
1950 - Վարդան Միլիտոսյան (ծնվ. Լենինական), ծանրորդ, հրում վարժությունում աշխարհի չորսակի ռեկորդակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1976), Եվրոպայի չեմպիոն (1976, 1978), աշխարհի առաջնությունների մրցանակակիր (1976, 1978)
1946 - Ռաֆայել Նահապետյան (ծնվ. Երևան, մ. 2010), հայ արձակագիր
1943 - Շահան Արծրունի (ծնվ. Ստամբուլ), կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, գրող

  • Ի լրումն իր հեղինակության, որպես դաշնակահար Արծրունին ստացել է ճանաչում որպես կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, ռեժիսոր, մանկավարժ, ուսուցիչ, գրող։

1941 - Արա Շիրազ (Արամազդ Կարապետյան, ծնվ. Երևան), քանդակագործ, բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին, Հայաստանի ժողովրդական նկարիչ (2009)
1920 - Լևոն Մինասյան (ծնվ. Իրան, մ. 2012), բանասեր, գրող, պատմաբան, հասարակական գործիչ

  • Նա սերտ կապի մեջ է եղել Շիրազի հետ և օգնել է արտերկրում հրապարակվել, երբ ԽՍՀՄ-ին թույլ չեին տալիս տպագրվել։

1902 - Արամ Մերանգուլյան (ծնվ. Չանանաբ, Հայաստան, մ. 1967), կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

  • Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի վաստակավոր նվագախումբը ամենահին երաժշտական կոլեկտիվն է Հայաստանում և 1967-ից մինչ օրս կրում է իր ստեղծողի՝ Արամ Մերանգուլյանի անունը։

1876 - Արմինե Բաբայան-Կարբոնել (ծնվ. Վիեննա, մ. 1971), նկարիչ
1856 - Պողոս-Բեկ Փիրումյան (ծնվ. Նախիջևան, Արցախ, մ. 1921), գեներալ-մայոր

  • 1916-ից ղեկավարել է 5-րդ հայկական հրաձգային գունդը, մասնակցել է Վանի, Մուշի համար մարտերին։
  • 1918-ին՝ Սարդարապատի ճակատամարտի մասնակից։ Լինելով Լեռնային Ղարաբաղի 5-րդ գնդի հրամանատար՝ կարևոր դեր է խաղացել թուրքական զորքերի նկատմամբ հաղթանակի հասնելու գործում, ցուցաբերել է զորավարական ունակություններ և խիզախություն։

1822 - Յանոշ Ցեց (Յանոշ Ցեցյան, մ. 1904), հունգարական հեղափոխության մասնակից (1848-1849), Արգենտինայի ազգային ռազմական ակադեմիայի հիմնադիր

  • Ծնվել է Հունգարիայում հայկական ծագում ունեցող ընտանիքում։