Այսօր ծնվել են. 9 հոկտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Բելլա Հադիդ, պաղեստինյան ծագման ամերիկացի թոփ մոդել:
1993 - Ուեսլի Սո, ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր:
1975 - Շոն Տարո Օնո Լենոն, ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր, երաժիշտ և դերասան, Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի որդին:
1970 - Սթիվ Յաբլոնսկի, ամերիկացի կոմպոզիտոր։
1969 - Սթիվ Մաքքուինը, բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ, «Օսկարի» դափնեկիր:
1967 - Էդդի Գերերո, ծագումով մեքսիկացի, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (մ. 2005)։
1966 - Դևիդ Քեմերոն, բրիտանացի քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության առաջնորդ (2005-2016), Մեծ Բրիտանիայի 75-րդ վարչապետ (2010-2016):
1964 - Գիլերմո դել Տորո, մեքսիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, «Օսկար», «Ոսկե գլոբուս» և այլ մրցանակների դափնեկիր:
1962 - Խորխե Բուրուչագա, արգենտինացի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն (1986):
1959 - Բորիս Նեմցով (սպանվել է 2015-ին), Ռուսաստանի պետական և քաղաքական գործիչ:
1958 - Վիտալի Դուբինին, ռուս ռոք երաժիշտ, «Արիա» խմբի բաս-կիթառահար:
1952 - Շերոն Օսբորն, բրիտանացի հեռուստահաղորդավարուհի, գրող, երաժշտական պրոդյուսեր, ռոք երաժիշտ Օզի Օսբորնի կինը:
1944 - Փիթեր Տոշ (սպանվել է 1987), ջամայկացի երգիչ, կիթառահար և կոմպոզիտոր, ռեգգի կատարող:
1944 - Ջոն Էնթվիսլ (մ. 2002), բրիտանական The Who խմբի բաս-կիթառահար:
1940 - Ջոն Լենոն (սպանվել է 1980-ին), բրիտանացի ռոք երաժիշտ, երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող, The Beatles խմբի հիմնադիրներից:
1932 - Սեդա Վերմիշևա, ռուսահայ բանաստեղծ, տնտեսագետ և հասարակական գործիչ։
1926 - Եվգենի Եվստիգնեև (մ. 1992), թատրոնի և կինոյի դերասան, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
1907 - Ժակ Թաթի (Յակով Տատիշչև, մ. 1982), ֆրանսիացի սցենարիստ, կատակերգու դերասան, կինոռեժիսոր, «Սեզար» մրցանակի դափնեկիր:
1906 - Սայիդ Կութուբ, եգիպտացի մուսուլման աստվածաբան, փիլիսոփա և գրող (մ. 1966)։
1898 - Թաուֆիկ ալ-Հաքիմ, եգիպտացի գրող։
1892 - Իվո Անդրիչ (մ. 1975), հարավսլավացի գրող և դիվանագետ, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961):
1888 - Նիկոլայ Բուխարին (գնդակահարվել է 1938), խորհրդային քաղաքական գործիչ, պետական և կուսակցական գործիչ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
1879 - Մաքս ֆոն Լաուե (մ. 1960), գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1914):
1874 - Նիկոլայ Ռերիխ (մ. 1947), ռուս նկարիչ, փիլիսոփա, հնագետ, ճանապարհորդ, գրող, հասարակական գործիչ:
1859 - Ալֆրեդ Դրեյֆուս (մ. 1935), ֆրանսիացի սպա, հայտնի Դրեյֆուսի գործի հերոսը:
1835 - Շառլ Կամիլ Սեն-Սանս (մ. 1921), ֆրանսիացի կոմպոզիտոր («Սամսոն և Դալիլա» և այլն), երգեհոնահար, դիրիժոր։
1757 - Կարլ X (մ. 1836), Ֆրանսիայի թագավոր (1824-1830), Բուրբոնների դինաստիայի վերջին ներկայացուցիչը:
1704 - Յոհան Զեգներ (մ. 1777), գերմանացի-հունգարացի ֆիզիկոս, ստեղծել է հիդրավլիկ տուրբինի նախատիպը:
1261 - Դինիշ I (մ. 1325), Պորտուգալիայի թագավորը (1279-1325), բանաստեղծ, Լուսավորիչ:
1201 - Ռոբեր Դե Սորբոն (մ. 1274), ֆրանսիացի աստվածաբան, Սորբոնի աստվածաբանական քոլեջի հիմնադիր (XVII դ.- ից այդպես են անվանում Փարիզի համալսարանը):

ՀԱՅԵՐ

1983 - Հովագեմ Սուլթանյան, ալտ-սաքսոֆոնահար, Անատոլի Կրոլլայի, Օլեգ Լունդստրեմի և Գեորգի Գարանյանի նվագախմբերի մեներգիչ 
1971 - Արմեն Սահակյան, Օդեսայի ուշուի սանշոուի մարզային ֆեդերացիայի մարզիչ-դասախոս, Սանդա Հայաստանի հավաքականի մարզիչ
1969 - Արտակ Զեյնալյան, ՀՀ արդարադատության նախկին նախարար

  • 1991-1996թթ. մասնակցել է Հայաստանի սահմաններում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտերին: Վիրավորվել է, ստացել հաշմանդամության երկրորդ աստիճան։
  • 2004 - Պետդեպարտամենտի «Միջազգային Այցելուներ» ծրագրի հրավերով մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին:

1958 - Վլադիմիր Գասպարյան, ռազմական և պետական գործիչ, գեներալ-լեյտենանտ
1954 - Թամար Հովհաննիսյան, հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ
1953 - Լևոն Հակոբյան, երաժշտագետ, թարգմանիչ
1949 - Վարդան Բոստանջյան, տնտեսագետ
1942 - Ռաֆայել Քոթանջյան, թատրոնի և կինոյի հայ հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (2002)
1936 - Էդմոնդ Քեոսայան (մ. 1994), խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ
1933 - Ժաննա Տերտերյան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար
1931 - Մաքսիմ Մարտիրոսյան, բալետի հայ խորհրդային արտիստ և բալետմայստեր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ

  • Երևանի «Պարարվեստի թատրոնի» հիմնադիրն է:

1927 - Մարգո Մուրադյան, դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

  • Դավիթ Մալյանի, Մուրադ Կոստանյանի, Օլգա Գուլազյանի աշակերտն է:

1926 - Օլգա Մելիք-Վրթանեսյան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1912 - Աբրահամ Աբրահամյան, ռադիոտեխնիկայի գիտնական (Մ. 1988թ.)
1903 - Վաղարշակ Նորենց (Վաղարշակ Երիցյան), բանաստեղծ
1885 - Եկատերինա Դուրյան-Արմենյան, հայ խորհրդային դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1947)
1846 - Գևորգ V Տփղիսեցի Սուրենյանց, Ամենայն Հայոց Կաթողիկոս 1912-1930

  • Հատուկ կոնդակով  ստեղծել է Հայկական ազգային պատվիրակություն Պողոս Նուբար փաշայի ղեկավարությամբ և լիազորել նրան պաշտպանել հայ ժողովրդի շահերը եվրոպական պետություններում։