Այսօր ծնվել են. 9 հունիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Ուեսլի Բենյամին Սնեյդեր, հոլանդացի ֆուտբոլիստ
1982 - Քեթրին Էլիզաբետ, Քեմբրիջի հերցոգուհի, Արքայազն Ուիլյամի կինը
1981 - Նատալի Պորտման, դերասանուհի Նատալի Պորտման

  • Հայտնի է դարձել «Լեոն», «Մտերմություն», «Աստղային պատերազմներ» ֆիլմերից։ 2011 թվականին «Սև կարապ» ֆիլմում խաղացած դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

1978 - Միրոսլավ Կլոզե, գերմանացի ֆուտբոլիստ, աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու
1963 - Ջոնի Դեփ, ամերիկացի կինոաստղ

  • Հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմապատումից։ Նկարահանվել է նաև Թիմ Բարտոնի ֆիլմերում՝ «Էդվարդ Մկրատաձեռն», «Նիրհող հովիտ», «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան», «Ալիսան հրաշքների աշխարհում»։ Մյուս հայտնի ֆիլմերն են «Կոկաին», «Մեռյալը», «Դոնի Բրասկո», «Վախն ու ատելությունը Լաս Վեգասում», «Զբոսաշրջիկը»։

1941 - Ջոն Լորդ, անգլիացի երգիչ և երաժիշտ (Deep Purple)
1840 - Ակակի Ծերեթելի, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր
1810 - Կարլ Օտտո Էրենֆրիդ Նիկոլայի, գերմանացի երգահան և դիրիժոր
1775 - Ֆրիդրիխ Գրոտեֆենդ, գերմանացի լեզվաբան, հետազոտող
1672 - Պետրոս Մեծ, Ռուսիո կայսր
   68 - Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս, հռոոմեական կայսր

ՀԱՅԵՐ

1988 - Տիգրան Մարտիրոսյան (ծնվ. Լենինական), ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, երիտասարդների և մեծահասակների աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

  • Տիգրան Մարտիրոսյանը պատմության մեջ է մտել որպես ծանրամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության ոսկե մեդալը Հայաստանի դրոշի ներքո նվաճած առաջին մարզիկ:

1960 - Քրիստինա Զեյթունյան-Բելոուս (ծնվ. Մոսկվա), բանաստեղծուհի, թարգմանիչ
1958 - Կարեն Կոմենդարյան (ծնվ. Բաքվի), թարգմանիչ, հետազոտող, հայկական դրամի նշանի հեղինակը
1945 - Ֆաինա Մելնիկ (ծնվ. Ուկրաինա, մ. 2016), խորհրդային թեթև ատլետ, սկավառականետորդ և գունդ հրող, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, երեք Օլիմպիական խաղերի մասնակից , աշխարհի բազմակի ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
1939 - Սերգեյ Եսայան (ծնվ. Մոսկվա, մ. 2007), նկարիչ, քանդակագործ, սցենարիստ
1913 - Թամարա Վարդանի Միանսարովա (ծնվ. Մինսկ, մ. 1990), դաշնակահար, Բելառուսի ԽՍՀ վաստակավոր արտիստ
1912 - Ռոբերտ Նալբանդյան (ծնվ. Կարակիլիսա, մ. 1974), թատերական նկարիչ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955)
1910 - Մայրանուշ Պարոնիկյան (ծնվ. Վան, մ. 1990), ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

  • Ամուսինը քանդակագործ Ստեփան Թարյանն է։

1902 - Սամվել Սաֆարյան (ծնվ. Շուշի, մ. 1969), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1897 - Միքայել Արուտչյան (ծնվ. Շուշի, մ. 1961), հայ խորհրդային նկարիչ և գրաֆիկ, հայ թատերական-դեկորատիվ արվեստի հիմնադիրներից, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ.
1855 - Ֆելիչան Պասակաս (ծնվ. Գալիցիա, մ. 1914), դերասան, թատերական ռեժիսոր

  • Եղել է հայազգի տանուտեր Թեոդոր Պասակի և Քրիստինա Ստրժենբոշուվնայի որդին։