Կիրակի, հուլիսի 11


Կիրակի, հուլիսի 11։ Տարվա 192-րդ օրն է, 27-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 173 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (հուլիսի 7 - օգոստոսի 5)օրվա անունը՝ Երեզկան, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հուլիսի 11-ին արևային 28-րդ օրն է։ 

  • 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։  
  • Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։ Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։  
  • Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղք, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կաելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93:
  • 28-րդ արևային օրը ծնված հանրահայտ մարդիկ. Էռնստ Սայմենս, Շառլ Պեռո, Ջուզեպպե Պիացցի, Թոմաս Էդիսոն, Ջոն Բրաունինգ, Ջեք Լոնդոն, Խոսե Օրտեգա-ի-Գասետ, Օսիպ Մանդելշտամ, Անդրեյ Բելի։ Հայերից՝ Ռուբեն Սևակ, Հրաչյա Աճառյան, Հովսեփ Օրբելի, Աշոտ Գրաշի, Անահիտ Բայանդուր, Գալյա Նովենց,  Ժիրայր Լիպարիտյան։

Արևածագ՝ 5:41, արևամուտ՝ 20:32: Ճիշտ կեսօրը՝ 13։06։ Օրվա տևողությունը՝ 14:51 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հուլիսի 11-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։

  • Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև: 
  • Մթնոլորտը չսրելու և տրամադրությունը չփչացնելու համար խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը՝ էներգիան ուղղելով ֆիզիկական վարժություններին:

Լուսնային 3-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Վար ու ցանք չանել։ Հիվանդությունները վտանգավոր են։ 
  • Երազները նշանակալից են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 4°0'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 11-ին՝ 06:35-ից և կավարտվի հուլիսի 12-ին՝ 07:39-ին։
Լուսնի ծագումը՝ 06:35։ Լուսնի մարումը՝ 21։55։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 110.8°, բարձրությունը = 57.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 2 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 393.469 կմ, երեկ՝ 396.642 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.173 կիլոմետր։

Լուսնի Առաջին փուլն է։ Լուսին՝ 1 օրական ժամական 43 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ օգոստոսի 8-ին՝ 17։50։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ հուլիսի 24-ին՝ 06։37։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: