Ուրբաթ, հուլիսի 23


Ուրբաթ, հուլիսի 23։ Տարվա 204-րդ օրն է, 28-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 161 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (հուլիսի 7 - օգոստոսի 5)օրվա անունը՝ Ծմակ, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Հուլիսի 23-ին արևային 10-րդ օրն է։ 

  • 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օրն է։
  • Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Վատ նախանշան է մազերի ու ատամների թափվելը, կոտրված կրունկը, ծարավը:
  • Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։ Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը: Օրվա գույները. լավ է հագնել մուգ, մոխրագույն-կանաչ գործվածքներ, թափանցիկ հագուստներ: Օրվա քարը՝ մուգ կապույտ-կանաչ ծովակն է: Օրվա թիվը՝ 20, 41:

Արևածագ՝ 5:51, արևամուտ՝ 20:25: Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:34 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հուլիսի 23-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 14-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար:
  • Կարելի է համարձակորեն առաջ տանել սեփական առաջարկները, դրանք անպայման արձագանք կգտնեն և կընդունվեն:

Լուսնային 14-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ է։ Տկարներն առողջանում են։
  • Երազները կասկածելի են։ Նորածիններն ամեն ինչում կատարյալ են։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 20°16'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը: 

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 22-ին՝ 19:21-ից և կավարտվի հուլիսի 23-ին՝ 20:19-ին։
Լուսնի մարդումը՝ 04։33։ Լուսնի ծագումը՝ 20:19։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 337.6°, բարձրությունը = -74.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 99 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 366.841 կմ, երեկ՝ 364.999 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.842 կիլոմետր։

Լուսնի Երկրորդ փուլն է։ Լուսին՝ 13 օրական ժամական 43 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ օգոստոսի 8-ին՝ 17։50։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ հուլիսի 24-ին՝ 06։37։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: