Հուլիսի 23. մեկ օրում վարակակիրների թիվը նվազել է 19-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 36.162,

որոնցից՝

  • առողջացած - 25.244, 
  • մահվան ելքով - 688:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.013 ախտահարված: Երեկ 1.981 թեստ է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 151.879 թեստավորում՝ հաստատված

  • նոր դեպք  - 469,
  • առողջացած - 478։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 73 (կին), 
  2. 77 (կին) 
  3. 77 (տղամարդ), 
  4. 78 (կին), 
  5. 79 (տղամարդ), 
  6. 79 (տղամարդ), 
  7. 81 (տղամարդ), 
  8. 86 (տղամարդ), 
  9. 86 (տղամարդ), 
  10. 87 (տղամարդ) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, հուլիսի 22-ի համեմատ վարակակիրների թիվը նվազել է 19-ով։ Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 1.483-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։