Covid-19 օգոստոսի 24. վարակակիրների թիվը նվազել է 28-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր՝ 42.825,

որոնցից՝

  • առողջացած՝ 36.049, 
  • մահվան ելքով՝ 854:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5.666 ախտահարված:

Երեկ 380 թեստ է արվել, ընդհանուր՝ 195.574՝ հաստատված.

  • նոր դեպք՝ 33 (ստուգվածների 8.68%-ը՝ 3.04%-ով ավելի քիչ),
  • առողջացած՝ 58։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 71 (կին), 
  2. 72 (կին) տարեկան: 

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 256 է:


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 23-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 28-ով։ 
  • թեստավորման արդյունքներով դրական պատասխանների թիվը նվազել է 3.04 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 46-ով (5.96%)։
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 762-ով (93.26%)։
Օգոստոսի 3-9-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.447-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 132-ով պակաս։
Օգոստոսի 10-16-ին վարակակիրների թիվը նվազել է 853-ով։ 
Օգոստոսի 17-23-ը 
վարակակիրների թիվը նվազել է 352-ով։ 

Օգոստոսի 24-ին վարակակիրների թիվը նվազել է 28-ով։

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 5.683-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։