Covid-19 օգոստոսի 23. վարակակիրների թիվն ավելացել է 89-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր՝ 42.792,

որոնցից՝

  • առողջացած՝ 35.991, 
  • մահվան ելքով՝ 852:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5.694 ախտահարված:

Երեկ 1.501 թեստ է արվել, ընդհանուր՝ 195.194՝ հաստատված.

  • նոր դեպք՝ 176 (ստուգվածների 11.73%-ը),
  • առողջացած՝ 84։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 62 (տղամարդ),
  2. 71 (տղամարդ) տարեկան: 

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 255 է:


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 22-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվն ավելացել է 89-ով։ 
  • թեստավորման արդյունքներով դրական պատասխանների թիվն ավելացել է 2.42 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 46-ով (5.96%)։
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 762-ով (93.26%)։
Օգոստոսի 3-9-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.447-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 132-ով պակաս։
Օգոստոսի 10-16-ին վարակակիրների թիվը նվազել է 853-ով։ 

Օգոստոսի 17-23-ը վարակակիրների թիվը նվազել է 324-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 5.711-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։