Covid-19 օգոստոսի 22. վարակակիրների թիվը նվազել է 84-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր՝ 42.616,

որոնցից՝

  • առողջացած՝ 35.907, 
  • մահվան ելքով՝ 850:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5.605 ախտահարված:

Երեկ 1.494 թեստ է արվել, ընդհանուր՝ 193.693՝ հաստատված.

  • նոր դեպք՝ 139 (ստուգվածների 9.30%-ը՝ 0.34%-ով ավելի քիչ),
  • առողջացած՝ 214։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 59 (կին), 
  2. 60 (կին),
  3. 62 (կին), 
  4. 62 (տղամարդ),
  5. 64 (կին), 
  6. 87 (տղամարդ), 
  7. 90 (կին), 
  8. 92 (տղամարդ) տարեկան: 

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 254 է::


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 20-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 84-ով։ 
  • թեստավորման արդյունքներով դրական պատասխանների թիվը նվազել է 0.34 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 46-ով (5.96%)։
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 762-ով (93.26%)։
Օգոստոսի 3-9-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.447-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 132-ով պակաս։
Օգոստոսի 10-16-ին վարակակիրների թիվը նվազել է 853-ով։ 

Օգոստոսի 17-22-ը վարակակիրների թիվը նվազել է 413-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 5.800-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։