Covid-19 օգոստոսի 17. վարակակիրները նվազել են 40-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր՝ 41.701,

որոնցից՝

  • առողջացած՝ 34.655, 
  • մահվան ելքով՝ 824:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5.978 ախտահարված:

Երեկ 284 թեստ է արվել, ընդհանուր՝ 185.594՝ հաստատված.

  • նոր դեպք՝ 38 (ստուգվածների 11.05%-ը),
  • առողջացած՝ 71։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 45 (տղամարդ),
  2. 59 (տղամարդ),
  3. 72 (կին), 
  4. 74 (կին),
  5. 82 (կին),  
  6. 82 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 244 է:


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 16-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 40-ով։ 
  • թեստավորման արդյունքներով դրական պատասխանների թիվը ավելացել է 2.33 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 46-ով (5.96%)։
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 762-ով (93.26%)։
Օգոստոսի 3-9-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.447-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 132-ով պակաս։
Օգոստոսի 10-16-ին վարակակիրների թիվը նվազել է 853-ով։ 

Օգոստոսի 17-ին վարակակիրների թիվը նվազել է 40-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 5.427-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։