Covid-19 օգոստոսի 21. վարակակիրների թիվը նվազել է 67-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր՝ 42.477,

որոնցից՝

  • առողջացած՝ 35.693, 
  • մահվան ելքով՝ 842:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5.689 ախտահարված:

Երեկ 1.639 թեստ է արվել, ընդհանուր՝ 192.199՝ հաստատված.

  • նոր դեպք՝ 158 (ստուգվածների 9.64%-ը՝ 3.56%-ով ավելի քիչ),
  • առողջացած՝ 217։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 51 (կին),
  2. 75 (տղամարդ),
  3. 82 (տղամարդ),
  4. 84 (կին), 
  5. 85 (կին), 
  6. 92 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 253 է:


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 20-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 67-ով։ 
  • թեստավորման արդյունքներով դրական պատասխանների թիվը նվազել է 3.56 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 46-ով (5.96%)։
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 762-ով (93.26%)։
Օգոստոսի 3-9-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.447-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 132-ով պակաս։
Օգոստոսի 10-16-ին վարակակիրների թիվը նվազել է 853-ով։ 

Օգոստոսի 17-20-ը վարակակիրների թիվը նվազել է 329-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 5.716-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։