Պատմության հայկական օրը. հուլիսի 23


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հիշատակ հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու տոն (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանվել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով: 
  • Տոնը նշվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-23, 2023-07-15, 2024-07-06, 2025-07-26, 2026-07-11, 2027-07-03, 2028-07-22, 2029-07-07, 2030-07-27:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ժամը 17։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացում հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

  • Ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:

2021 - Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի աճյուն: 
2015 - Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստին բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց:

  • Բելգիայի Սենատը 1988 թվականին 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել և դիմել է Թուրքիայի կառավարությանը` Հայոց  ցեղասպանությունն ընդունելու կոչով:
  • Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Պատիժը՝ 45 հազար եվրոյից մինչև մեկ տարվա ազատազրկում։

2008 - Կոալիցիոն կառավարության անդամ Դաշնակցությունը դժգոհում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած արմատական ընդդիմությունը մերժում է իշխանությունների հետ երկխոսությունը։ 

  • Առաջին նախագահը պահանջում է ազատ արձակել նախագահի ընտրություններից հետո ձերբակալված քաղբանտարկյալներին, մինչդեռ Դաշնակցությունը վիճարկում է քաղբանտարկյալ բառը։ 

1999 - Հայաստանի նյութաբանության գիտաարտադրության ինստիտուտը հրաման է ստանում 10 օրում ազատել շենքը։
1998 - Ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանին Երևանի քաղաքապետարանը նոր ավան կառուցելու համար 100 հեկտար հող հատկացրեց։ 

  • Ներդրվելու էր 100 միլիոն դոլար, ավանի կառուցման վրա աշխատելու էր 20 հազար մարդ։ 

1993 - Արցախյան 1-ին պատերազմ. Հայկական ուժերը շուրջ 40 օր շարունակված մարտերից հետո վերահսկողության տակ են վերցնում Աղդամը։

  • Մինչ այդ կտրուկ սրվել էր Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը. Գյանջայում սկսվել էին ընդվզումներ նախագահ Էլչիբեյի դեմ`ստիպելով նրան օրեր անց հեռանալ Նախիջևան: Հունիսի 15֊ին Հ.Ալիևը դարձել էր Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ, տասն օր անց էլ` ստանձնել նախագահի լիազորությունները:

1992 - Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են 3 էտապով 6 ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից դուրս բերել Անդրկովկասյան զինվորական 7-րդ գվարդիական զորամիավորումը։

  • Զորամիավորումը վերջերս էր անցել Ռուսաստանի իրավասացության տակ և անկախ Հայաստանի տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում ռեպրեսիվ գործողություններ չէր իրականացրել և հայերի հանդեպ և հօգուտ հայերի չէր միջամտել ղարաբաղյան հակամարտությանը։
  • Չնայած ռուսական զորամիավորումների հեռացմանը, սպասվում է, որ անդրկովկասյան 3 երկրներից Հայաստանն առաջինը Ռուսաստանի հետ կստորագրի  փոխօգնության և բարեկամության պայմանագիր։

1991 - Հայաստանը կրկին հրավիրվեց մասնակցելու միութենական պայմանագրի քննարկմանը և կրկին մերժեց հրավերը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Մաթյե Մադենյան, ֆրացուզկի հումորիստ, դերասան, լրագրող

  • 25 տարեկանում թողել է փաստաբանի մասնագիտությունը և զբաղվել կատակերգությամբ։
  • 2014 թվականից համագործակցում է Շարլի Էբդոյի ամսագրի հետ որպես յունակավար:

1958 - Միխայիլ Դովլաթյան, ռեժիսոր, դերասան

  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի որդին: «Մեր բակը» ֆիլմի ռեժիսոր։

1951 - Հարություն Թոփիկյան, դիրիժոր, Երևանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար
1938 - Վահրամ Բախչանյան (մ. 2009), խորհրդային 7 ամերիկյան գրաֆիկական նկարիչ, հումորային կոլաժի վարպետ
1934 - Զաբել Ասատուր, գրող, բանաստեղծուհի

  • Նա «Ազգանուեր հայութեան ընկերության» հիմնադիրներից մեկն էր՝ թուրքական նահանգներում աղջիկների համար դպրոցներ հիմնելու նպատակով։
  • Նա ստորագրել է՝ Ցաբել Խանջյան, Ցաբել Ասատուր, Սիպիլ, Սիպիլը և տիկին Սիպիլան։

1925 - Ռեմալ Փիրումով, գեներալ-մայոր, Հայրենական մեծ պատերազմի վետերան
1907 - Տելեմակ Ավետիսյան, կոմպոզիտոր

  • Երգի-պարի համույթի ղեկավար: Հ

1850 - Գեորգի Հախվերդով, գնդապետ, ազնվական

  • Հին հայկական նշանավոր տոհմի հետնորդ, թիֆլիսեցի