Ուրբաթ, հունվարի 15


Ուրբաթ, հունվարի 15։ Տարվա 15-րդ օրն է, 3-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 350 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Արամազդ, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Հունվարի 15-ը արևային 1-ին օրն է։ 

  • 1-ին արևային օրը կապված է ստեղծագործության, ուրախության, զվարճանքի՝ համադրված ներքին լրջության, հանդիսավորության, անձնական առաքելության զգացողության հետ:
  • Խորհուրդ է տրվում մաքրություն և ֆիզիկական աշխատանք։ Խորհուրդ չի տրվում տխուր լինել, հուսահատվել և շտապել: Սա ընտրության օր է։ Նպաստավոր է մեկ ամսվա ծրագրեր կազմել, լավ է ցանկացած ստեղծագործական նախաձեռնություն:
  • Լավ նախանշան է տեսնել կրակ, կայծակ, դա լավ ձեռնարկումների նշան է։ Լավ է, երբ առավոտից լսվում են թռչունների դայլայը։ Բացասական նախանշաններ են մարած կրակը, պատռված իրերը, կոտրված եղունգները:
  • Սնունդ. խորհուրդ է տրվում կարկանդակներ պատրաստել, վայելել և հյուրասիրել: Կարելի է գինի խմել։ 
  • Ուժի հաղորդակներ են լամպը, լուսավորված լամպ, մոմը։ Օրվա գույներն են ոսկեգույնը, մանուշակագույնը, սպիտակը. լավ է, երբ բոլոր գույները փայլում են: Օրվան աններդաշնակ են բոլոր մութ ու խամրած երանգները։ Օրվա քարը. լավ է նռնաքարը։ Օրվա թվերը՝ 21 և 72 :
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 1-ին արևային օրը. Մոլիեր, Անտոնիո Սալիերի, Օնորե դե Բալզակ, Սամուել Iոլտ, Բլեզ Պասկալ, Մաքս Լինդեր, Ադոլֆ Հիտլեր, Սոֆյա Կովալևսկայա, Օսիպ Մանդելշտամ, Կոնստանտին Ստանիսլավսկի։ Հայեր՝ Համազասպ Բաբաջանյան, Դերենիկ Դեմիրճյան, Ալեքսանդր Թամանյան, Էդուարդ Աղայան, Ակսել Բակունց:

Արևածագ՝ 8:22, արևամուտ՝ 17:59: Ճիշտ կեսօրը՝ 13։10։ Օրվա տևողությունը՝ 9:37 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունվարի 15-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-ին օրն է։

  • Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև: 
  • Մթնոլորտը չսրելու և տրամադրությունը չփչացնելու համար խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը՝ էներգիան ուղղելով ֆիզիկական վարժություններին:

Լուսնային 3-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Վար ու ցանք չանել։ Հիվանդությունները վտանգավոր են։ 
  • Երազները նշանակալից են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 22°10'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 15-ին՝ 10:09-ից և կավարտվի հունվարի 16-ին՝ 10:42-ին։
Լուսնի ծագումը՝ 10:09։ Լուսնի մարումը՝ 20։23։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 133.9°, բարձրությունը = 17.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 5 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 383.651 կմ, երեկ՝ 378.823 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.828 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 2 օրական ժամական 59 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ փետրվարի 11-ին՝ 23։06։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հունվարի 28-ին՝ 23։16։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: