Օրվա հոբելյարները. հունվարի 15


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Լոիկ Նեգո, ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան
1935 - Լուիջի Ռադիչե, իտալացի ֆուտբոլիստ
1929 - Մարտին Լյութեր Քինգ, ամերիկացի սևամորթ ճարտարալեզու բապտիստ քարոզիչ 

  • Մարտին Լյութեր Քինգն առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը 1950-ականներից սկսած։ 1964թ. արժանացել է Նոբելյան մրցանակին (խաղաղության բնագավառում), ոչ բռնի դիմադրութան մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար։ Նա 1968-ին Մեմֆիսում սպանվեց մարդասպանի գնդակից:
  • Ամեն տարի հունվարի 15-ը ԱՄՆ-ում նշվում է որպես Մարտին Լյութեր Քինգի օր: Այն տոնական, ոչ աշխատանքային օր է: 
  • Նշանավոր է Մարտին Լյութեր Քինգի «Ես մի երազանք ունեմ» (I have a dream) ճառը, որն արտասանել է Լինքոլնի հուշահամալիրի աստիճաններից Աշխատանքային տեղերի և ազատության Վաշինգտոնի երթի ժամանակ։ Քինգի ելույթը լավագույններից մեկն է համարվում պատմության մեջ և ամերիկյան հասարակության կողմից ճանաչվել է հռետորական արվեստի XX դարի լավագույն գործ։ 

1924 - Ալեքսանդր Մարգարյան, հայ խորհրդային լեզվաբան
1922 - Սոկրատ Աքմաքչյան, թատերական գործիչ, ռեժիսոր
1918 - Գամալ Աբդել Նասեր, Եգիպտոսի երկրորդ (1956-1970 թթ.) նախագահը (մ. 1970)
1916 - Գրիգոր Տեր-Գրիգորյան, հայ դրամատուրգ (մ. 1981 թ.)
1911 - Սոս Մանուկյան, հայ խորհրդային ճարտարապետ
1892 - Հրաչ Զարդարյան, հայ գրող

1891 - Օսիպ Մանդելշտամ, բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ 

Ինձ մարմին է շնորհված- նրա հետ ի՞նչ անեմ ես,
Մարմին, որ իմն է այնքան, ամբողջական է այնպես:

Երջանկության համար այս` շնչելու ու լինելու,
Ասեք խնդրեմ, ու՞մ եմ ես շնորհակալ լինելու:

Ես, որ ծաղիկ եմ այգում, ուր այգեպան եմ նաև,
Մութ զնդանում աշխարհի միայնակ չեմ արդարև:

Ու նշմարվում է արդեն հավերժության ապակուն
Շնչառության մեջ ապրող ջերմությունը իմ հոգու:

Նրա վրա շերտ առ շերտ զարդանախշեր են բանվում,
Նախշեր, որ ոչ մի լեզվով, ոչ մի կերպ չեն անվանվում:

Վայրկյանները թող հոսեն որպես մրուր, որպես մուժ,-
Զարդանխշերն հարազատ էլ չի ջնջի ոչ մի ուժ:

Թարգմ. Հ. Բեյլերյան

Հիշողություն

  • 1992 թվականի փետրվարի մեկին Մանդելշտամի հարյուրամյակին նվիրված, Փարիզի Սորբոնի շենքին ամրապնդվեց հուշատախտակ. քանդակագործ Բորիս Լեժեն։
  • 1998 թվականին Վլադիվաստոկում բացվեց Օսիպ Մանդելշտամի հուշարձանը։ Հեղինակ՝ Վալերի Նենաժիվին։
  • 2007 թվականի հունիսի երեսունին Սանկտ-Պետերբուրգում բացվեց հուշարձան նվիրված Մանդելշտամի հիշատակին։ Հեղինակ Վյաչեսլավ Բուխայև
  • 2008 թվականի սեպտեմբերի չորսին Վորոնեժում բացվեց հուշարձան։ Հեղինակ Լազար Գադաև։
  • 2008 թվականի նոյեմբերի 28-ին Մոսկվայի կենտրոնում, Զաբելինա և Ստարոսադսկի խաչմերուկում տեղադրվեց հուշարձան, այն բակում, որտեղ նա հյուրընկալվում էր իր եղբորը՝ Ալեքսանդրին։
  • 2010 թվականի մայիսի քսանհինգին Սանկտ-Պետերբուգում բացվեց հուշարձան նվիրված Օսիպ և Նադեժդա Մանդելշտամներին։
  • 2011 թվականին Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում առաջին անգամ բացվեց Օ. Մանդելշտամի անունով թանգարան։
  • 2011 թվականի դեկտեմբերի տասնհինգին Վորոնեժի գրական թանգարանում բացվեց մշտական այցելության թանգարան, նվիրված պոետի կյանքին և գրական գործունեությանը։
  • Օսիպ Մանդելշտամի անունով է կոչված նաև А330 VQ-BQX ինքնաթիռը։

1850 - Սոֆյա Կովալևսկայա, ռուս կին մաթեմատիկոս (մ. 1891)
1795 - Ալեքսանդր Գրիբոյեդով, ռուս գրող (մ. 1829)
1850 - Միհայ Էմինեսկու, ռումինացի բանաստեղծ (մ. 1889)
1791 - Ֆրանց Գրիլպարցեր, ավստրիացի բանաստեղծ և դրամատուրգ
1622 - Մոլիեր, ֆրանսիացի դրամատուրգ (մ. 1673)