Կիրակի, հունվարի 17


Կիրակի, հունվարի 17։ Տարվա 17-րդ օրն է, 3-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 348 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Ասակ, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հունվարի 17-ը արևային 3-րդ օրն է։ 

  • 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։ 
  • Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։
  • Օրվա նախանշաններն ասում են, որ ավելի լավ է չոր լինել այս օրը: Անբարենպաստ է ցանկացած կորուստը։ Աշխատանքը կբերի հարստություն և բարգավաճում:
  • Սնունդ. օգտակար է ուտել շատ և այն, ինչ պատրաստել եք ինքներդ։ Ուժի հաղորդակներն են սաղավարտը, հովանոցը, ինչպես նաև ցանկություններն իրականացնող հեքիաթային վառարան և գլխարկը: Հագուստի համար նախընտրելի են  բալագույնն ու մուգ կապույտը: Աններդաշնակ են բոլոր թունավոր գույները, հատկապես թունավոր-կանաչը։ Բարենպաստ քարեր են գագատը, ամազոնիտ, կախոլոնգը: Օրվա թվերն են 16-ը, 62-ը, 73-ը:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 3-րդ արևային օրը. Իմանուիլ Կանտ, Ռիխարդ Վագներ, Արթուր Կոնան-Դոյլը, Շառլ Գունո, Արթուր Շոպենհաուեր, Ջանեթ Ջեքսոն, Կոնստանտին Ստանիսլավսկի, Իոսիֆ Ստալին, Յուրի Նիկուլին, Էլդար Ռյազանով։ Հայերից՝ Գուսան Շերամ, Վահան Թեքեյան, Հովսեփ Օրբելի, Տիգրան Պետրոսյան, Արտավազդ Փելեշյան, Հենրիխ Մխիթարյան։

Արևածագ՝ 8:21, արևամուտ՝ 18:02: Ճիշտ կեսօրը՝ 13։11։ Օրվա տևողությունը՝ 9:41 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Հունվարի 17-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։

  • Օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:
  • Սա ցանկացած տեսակի գործունեության օբյեկտիվ գնահատման և կատարելագործման օրն է, և մարդկանց համար` բիզնեսի որակի: Ամեն ինչ կհաջողվի: Նպատակներ դրեք և հասեք դրանց: Բայց հավատարիմ եղեք սկզբունքներին և պարտականություններին:

Լուսնային 5-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն անհաջող է։ Հանցանք կատարողները չեն խուսափի պատժից, կորուստները չեն գտնվում։
  • Երազները կանխատեսելի են, բայց կասկածելի։ Տկարները կտանջվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 18°0'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 17-ին՝ 11:10-ից և կավարտվի հունվարի 18-ին՝ 11:35-ին։
Լուսնի ծագումը՝ 11:10։ Լուսնի մարումը՝ 22։32։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 110.7°, բարձրությունը = 9.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 18 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 393.504 կմ, երեկ՝ 388.676 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.828 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 4 օրական ժամական 59 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ փետրվարի 11-ին՝ 23։06։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հունվարի 28-ին՝ 23։16։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: