Հինգշաբթի, հունվարի 21
Հինգշաբթի, հունվարի 21։ Տարվա 21-րդ օրն է, 4-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 344 օր:
- Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, այն թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան տալիս է փառք, պատիվ, հաջողություններ հասարակության մեջ:
- Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Բայց եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
- Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, սիրտը կհուշի, որը կօգնի նաև լուծել սիրային գործերը:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Գրգուռ, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։
Հունվարի 21-ը արևային 6-րդ օրն է։
- 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է:
- Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։ Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։
- Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։ Սնունդ. լավ է ուտել շիլաներ, խմել կաթ, հյութեր, կարելի է և գինի: Ուժի հաղորդակներն են ավելը և բուժության և մաքրման հետ կապված իրերը, որոնք խորհրդանշում են միացյալ ուժը: Օրվա գույները՝ ոսկեգույն, սպիտակ-դեղին։ Օրվա քարը՝ լավ է սերդոլիկը՝ անմահության քարը։ Օրվա թվերը՝ 7, 13, 49 (գլխավորը), 56:
- Հայտնի մարդիկ, որ ծնվել են 7-րդ արևային օրը. Եվրիպիդես, Ֆրենսիս Բեկոն, Ստենդալ, Ջորջ Բայրոն, Բեռնարդ Շոու, Կարլ Յունգ, Շառլ դե Գոլ, Արկադի Ռայկին, հայերից՝ Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան, Շեր (Շերիլին Սարգսյան):
Արևածագ՝ 8:19, արևամուտ՝ 18:06: Ճիշտ կեսօրը՝ 13։12։ Օրվա տևողությունը՝ 9:47 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։
Հունվարի 21-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 8-րդ օրն է։
- Օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Այս օրը գործերին հաղորդած ազդակները կպահպանվեն մեկ ամիս:
- Փորձեք ուժերը նպատակային ծախսել: Այս օրը եռանդի և միջոցների ներդրումներն առավելագույն արդյունք կտան: Հաջողակ կլինեն ուղևորությունները, գործուղումներն ու ճանապարհորդությունը:
Լուսնային 8-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրը նպաստավոր է ճանապարհորդելու առումով։ Տկարների համար դժվար օր է։
- Երազներն իրականանում են։ Նորածիններ արտաքնապես հաճո չեն։
Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 6°25'։
- Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
- Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:
Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 20-ին՝ 12:21-ից և կավարտվի հունվարի 21-ին՝ 12:45-ին։
Լուսնի մարումը՝ 01։30։ Լուսնի ծագումը՝ 12:45։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 69.1°, բարձրությունը = - 8.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 54 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.287 կմ, երեկ՝ 403.339 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 948 կիլոմետր։
Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 8 օրական 2 ժամական 59 րոպեական։
- Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
- Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
- Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:
Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ փետրվարի 11-ին՝ 23։06։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ հունվարի 28-ին՝ 23։16։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
