Օրահուշակ. հունվարի 21


Ուրբաթ, հունվարի 21։ Տարվա 21-րդ օրն է, 3-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 344 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Գրգուռ։ շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Հունվարի 21-ին արևային 12-րդ օրն է։

  • 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։
  • Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսք։ Այս օրը տրվում այնքան, որքան արժանի ենք։
  • Օրվա գլխավոր նախանշանը ընտանի կենդանիների հանդեպ վերաբերմունքն է, որոնք կբացահայտեն շրջապատի թաքնված վերաբերմունքը։ Լավ է անձրևի տակ ընկնելը, գտնել մետաղադրամներ, բեկորներ, փետուրներ։ Խորհուրդ է տրվում հեղուկ, ոչ սուր և ոչ կենդանական սնունդ՝ շիլա, ժելե: Ուժի հաղորդակներն են գունդը, ինչպես նաև վերնաշապիկը: Օրվա գույները խառը երանգներով ներդաշնակ գույներն են: Բարենպաստ կլինի արծաթափայլ կապույտը, ոչ թե դեղին երանգները: Օրվա բարենպաստ քարերն են սելենիտ, ծխագույն լուսնաքարը: Օրվա թվերն են՝ 32 - արական, 71 - իգական:

Արևածագ՝ 8:19, արևամուտ՝ 18:06: Ճիշտ կեսօրը՝ 13։12։ Օրվա տևողությունը՝ 9:47 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունվարի 21-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • Օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
  • Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Վտանգավոր օր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն: Երազներն իրականանում են առաջիկայում: Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 9°31'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 20-ին՝ 20:27-ից և կավարտվի հունվարի 21-ին՝ 21:32-ին։
Լուսնի մարումը՝ 10։33։ Լուսնի ծագումը՝ 21:32։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 301.3°, բարձրությունը = -14.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 89 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  391.206 կմ, երեկ՝ 394.496 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.290 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 18 օրական 13 ժամական 26 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ փետրվարի 1-ին՝ 09:46։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին՝ 20:57։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:




avatar