Երեքշաբթի, մարտի 23


Երեքշաբթի, մարտի 23։ Տարվա 82-րդ օրն է, 12-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 283 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկան (փետրվարի 7 - մարտի 8)օրվա անունը՝ Ծմակ, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Մարտի 23-ին արևային 8-րդ օրն է։ 

  • 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։
  • Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Վատ է կախվածություն զգալը, անազատությունը։ Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։ Ուժի հաղորդակներն են խաչված նիզակները: Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները: Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը: Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 8-րդ արևային օրը. Հուլիոս Կեսար, Սամուել Մորզե, Ժորժ Բիզե, Պաբլո Պիկասո, Բուրվիլ: Հայերից՝ Գրիգոր Արծրունի, Ալբերտ Մկրտչյան, Թաթուլ Կրպեյան:

Արևածագ՝ 7:01, արևամուտ՝ 19:15: Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 12:14 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 23-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 10-րդ օրն է։

  • Օրը լավ է գործընկերային հարաբերությունների զարգացման, կապերի և կապերի ամրապնդման համար: Արդյունավետ կլինեն ուղևորությունները, բանակցությունները:
  • Լավ է նոր բիզնես սկսելու, պայմանագիր կնքելու, գործարքներ կատարելու, որևէ բանի կառուցելու առաջին քարը դնելու համար: Կարելի է տան վերանորոգում սկսել:
  • Այս օրը կնքված պայմանագրերը լավ հեռանկարներ են ունենանում և, որպես կանոն, մեծ շահույթ են բերում: Կապերի ընդլայնման և հեղինակության ամրապնդման օր է:

Լուսնային 10-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարենպաստ է բոլոր ձեռնարկումների համար։ Երազները ոչինչ չեն նշանակում։
  • Տրտմություններն անցողիկ են։ Նորածինները ճանապարհորդի հակումներ ունեն։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 22°32'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մարտի 22-ին՝ 12:12-ից և կավարտվի մարտի 23-ին՝ 13:09-ին։
Լուսնի մարումը՝ 03:53։ Լուսնի ծագումը՝ 13:09։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 45.4°, բարձրությունը = - 9.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 67 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 390.142 կմ, երեկ՝ 395.300  կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.158 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 9 օրական 21 ժամական 38 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ ապրիլի 12-ին՝ 06։31։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ մարտի 28-ին՝ 22։48։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: