Շաբաթ, մարտի 27


Շաբաթ, մարտի 27։ Տարվա 86-րդ օրն է, 12-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 279 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկան (փետրվարի 7 - մարտի 8)օրվա անունը՝ Վահագն, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Մարտի 27-ին արևային 12-րդ օրն է։ 

  • 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։
  • Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսք։ Այս օրը տրվում  այնքան, որքան արժանի ենք։
  • Օրվա գլխավոր նախանշանը ընտանի կենդանիների հանդեպ վերաբերմունքն է, որոնք կբացահայտեն շրջապատի թաքնված վերաբերմունքը։ Լավ է անձրևի տակ ընկնելը, գտնել մետաղադրամներ, բեկորներ, փետուրներ։ Խորհուրդ է տրվում հեղուկ, ոչ սուր և ոչ կենդանական սնունդ՝ շիլա, ժելե: Ուժի հաղորդակներն են գունդը, ինչպես նաև վերնաշապիկը: Օրվա գույները խառը երանգներով ներդաշնակ գույներն են: Բարենպաստ կլինի արծաթափայլ կապույտը, ոչ թե դեղին երանգները: Օրվա բարենպաստ քարերն են սելենիտ, ծխագույն լուսնաքարը: Օրվա թվերն են՝ 32 - արական, 71 - իգական:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 12-րդ արևային. Յոհան Կեպլեր, Օտտո ֆոն Բիսմարկ, Ուոլթ Ուիթմեն, Սերգեյ Ռախմանինով, Բրիջիտ Բարդո, Ջորջ Հարիսոն, Ջիմի Հենդրիքս։

Արևածագ՝ 6:54, արևամուտ՝ 19:20: Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 12:26 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 27-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 14-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար:
  • Կարելի է համարձակորեն առաջ տանել սեփական առաջարկները, դրանք անպայման արձագանք կգտնեն և կընդունվեն:

Լուսնային 14-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ է։ Տկարներն առողջանում են։
  • Երազները կասկածելի են։ Նորածիններն ամեն ինչում կատարյալ են։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 16°58'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է մարտի 26-ին՝ 16:32-ից և կավարտվի մարտի 27-ին՝ 17:45-ին։
Լուսնի մարումը՝ 06:29։ Լուսնի ծագումը՝ 17:45։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 359.3°, բարձրությունը = - 40.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 97 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 367.360 կմ, երեկ՝ 372.469 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.109 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 13 օրական 21 ժամական 38 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ ապրիլի 12-ին՝ 06։31։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ մարտի 28-ին՝ 22։48։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: