Բոլոր տոները. 11 ապրիլ


Միջազգային

Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրը (World Parkinson’s Day)

  • Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի միջազգային օրն է: Երկու հարյուր տարի առաջ անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնն առաջինը նկարագրեց այս հիվանդության ախտանշանները, որը հետագայում կոչվեց Պարկինսոնի հիվանդություն: Չնայած, որ այս հիվանդությունն ուսումնասիրվում է երկար տարիներ, այն մինչ օրս համարվում է անբուժելի հիվանդություն: Ինչպես նշել է Պարկինսոնը՝ սա քրոնիկական զարգացող հիվանդություն է, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը:
  • Պարկինսոնի հիվանդության դեպքում խանգարվում է գլխուղեղի աշխատանքը և ոչնչանում են դոֆամինի արտադրության համար պատասխանատու հատվածների նեյրոնները: Դոֆամինն ուրախության ու հաճույքի համար պատասխանատու հորմոն է, որը նաև կարգավորում է շարժումները, որոշումներ կայացնելու, սովորելու և մտապահելու գործընթացները:
  • 4 փաստ Պարկինսոնի հիվանդության մասին
  • 1. Տարածվածությամբ երկրորդ նեյրոդեգեներատիվ հիվանդությունն է

    2. Պարկինսոնի հիվանդությունը «երիտասարդացող» հիվանդություն է
    Այս հիվանդությունը համարվել է «մեծահասակների հիվանդություն», քանի որ ախտանշանները սովորաբար ի հայտ էին գալիս 60 տարեկանից հետո, սակայն վերջին տարիներին այն ավել ու ավելի հաճախ է ախտորոշվում 40 տարեկան և անգամ ավելի երիտասարդ մարդկանց մոտ:
    3. Ախտանշանները կարող են «կուտակվել» տասնամյակների ընթացքում
    Հիվանդության վառ ախտանշանն է մի ձեռքի դողը հանգստի վիճակում: Հաջորդ փուլում սկսում են դողալ նաև մյուս ձեռքն ու գլուխը: Ավելի ուշ փուլերում հիվանդությունը դրսևորվում է կոպերի և/կամ ստորին ծնոտի ու լեզվի դողով:
    4. Հնարավոր չէ բուժվել, սակայն կարելի է շարունակել աշխատել
    Պարկինսոնի հիվանդությունը հնարավոր չէ բուժել, քանի որ վնասված նեյրոնները չեն վերականգնվում:
  • Ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդությունն Ալցհեյմերի հիվանդությունն է, որին հաջորդում է Պարկինսոնի հիվանդությունը: Վիճակագրական տվյալներով՝ աշխարհում այս հիվանդությունից տառապում է 7-10 միլիոն մարդ՝ այդ թվում նաև բազմաթիվ հայտնի անձինք:

Առաքելական (Հայաստան) - Ավագ երկուշաբթի

  • Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. 5:21-24):
    Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին՝ վկայելով՝ «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22): Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝ ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով թզենին չորացավ:
    Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-04-03, 2024-03-25, 2025-04-14, 2026-03-30, 2027-03-22, 2028-04-10, 2029-03-26, 2030-04-15:

ԱՄՆ - Պանրով ֆոնդյուի ազգային օրը (National Cheese Fondue Day) 

  • Ֆոնդյուն շվեյցարական, իտալական և ֆրանսիական ուտեստ է՝ հալած պանրով, որ մատուցվում է ընդհանուր սպասքով շարժական ջեռոցի վրա և ուտում են երկար պատառաքաղով՝ հացը թաթախելով տաք պանրի մեջ։ Այն Շվեյցարական պանրի միության կողմից 1930 թ. ներկայացվում է որպես շվեյցարական ազգային ուտեստ և 1960-ականներին շատ տարածված էր Հյուսիսային Ամերիկայում։
  • 1950-ականներից «ֆոնդյու» անվանումը ընդհանրացվել և տարածվել է այն բոլոր ուտեստների վրա, որոնք մատուցվում են ընդհանուր սպասքով. շոկոլադի ֆոնդյու, որում մրքի կտորները թաթախվում են հալած շոկոլադի խառնուրդի մեջ և fondue bourguignonne, որում մսի կտորները եփվում են եռացող ձեթի մեջ։
  • Պանրով ֆոնդյուի ամենավաղ հայտնի բաղադրատոմսը գալիս է 1699 թ. Ցյուրիխում տպագրված «Käss mit Wein zu kochen» («Պանիրը եփել գինու մեջ») գրքից։ 

Միջազգային

  • Նացիստական համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների ազատագրման միջազգային օրը (International Day of Fascist Concentration Camps Prisoners Liberation) *
  • Շարժանկարողների համաշխարհային օրը *
  • «Լուի-Լուի» երգի միջազգային օրը (International Louie Louie Day) *

Կրոնական և ժողովրդական

  • Կաթոլիկություն - Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) *
  • Հրեական - Զատիկ (Պեսախ) *
  • Ուղղափառություն - Ճշմարտացի Ղազարոսի հարությունը *
  • Սլավոնական - Բերեշչինա *

Ազգային

  • ԱՄՆ - Մանկական մերսման օրը (Baby Massage Day) *
  • ԱՄՆ - Սուզանավի ազգային օրը (National Submarine Day) *
  • ԱՄՆ - Ութուղանի ձայներիզների ազգային օրը (National Eight Track Tape Day) *
  • ԱՄՆ - Ընտանի կենդանիների ազգային օրը (National Pet Day) *
  • ԱՄՆ - Անկախ գրախանութների օրը (Independent Bookstore Day) *
  • ԱՄՆ - Վարսավիրների քառյակի ազգային օրը (National Barbershop Quartet Day) *
  • ԱՄՆ - Բռնել-բաց թողնելու ազգային օրը (National Catch and Release Day) *
  • Լիբերիա - Աղոթքի օրը
  • Կոստա Ռիկա - Խուան Սանտամարիայի օրը (Juan Santamaria Day) *
  • Նիդեռլանդներ - Ծաղիկների շքերթ Ամստերդամում (Bulbflower Parade) *
  • Ռուսաստան - Ռազմածովային նավատորմի քիմիկոսի օրը *
  • Ռուսաստան - Ոչ հմուտ ձեռքերի տոնը *
  • Ռուսաստան - Երեք վիշապների օրը *
  • Ուգանդա - Ազատության օրը

* Տոների մասին մանրամասն