Բոլոր տոները. 17 հունվար


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

Ձյան համաշխարհային օրը (World Snow Day) *
Կրոնի համաշխարհային օրը (world Religion Day) *

Ամանորյա խոստումները մոռանալու օրը (Ditch New Year ' s Resolutions Day)

  • Հունվարի 17-ին նշվում է այն օրը, երբ մարդկանց մեծ մասն արդեն պատրաստ է հրաժարվել ամանորին կայացրած իրենց մտադրություններից և մոռանալ դրանց մասին:
  • Ամանորին մտադրություններ կազմելու ավանդույթը երկար պատմություն ունի։ Բաբելոնացիները վերադարձնում էին փոխառված իրերը և փորձում մինչև նոր տարվա գալուստը մարել պարտքերը։ Հռոմեացիները երդում էին տալիս Յանուս աստծուն։ Այդ երդումները չկատարելու հնարավորությունը, ինչպես տեսնում ենք, կուտակվել է դարեր շարունակ։
  • Լոնդոնի Թագավորական քոլեջի վարքագծի փոփոխության ոլորտի փորձագետ Բենջամին Գարդներն ասում է, որ ամանորին  կզմած մտադրություններից հրաժարվելու հիմնական պատճառը դրանց անիրատեսական լինելն է:
  • Մեկ այլ պատճառ էլ այն է, որ մարդիկ հաճախ պատրաստ չեն փոփոխության: Հոգեբանները ենթադրում են, որ մարդկանց պետք է հնարավորություն, կարողություն և մոտիվացիա՝ իրենց փոխելու համար: Իսկ նոր սովորություն ձևավորելը տևում է մոտ 66 օր: Հաճախ մարդիկ չեն կատարում ամանորյա մտադրությունները շատ խելամիտ պատճառներով։ Օրինակ ՝ մոտիվացիայի բացակայության պատճառով։
  • Ըստ YouGov-ի 2015 թվականին անցկացրած հարցման արդյունքների, մարդկանց 63%-ը ամանորին որոշում է նոր կյանք սկսել։ Նիհարելը, առողջ ապրելակերպն ու սնունդը ամանորյա ամենատարածված մտադրություններն են։ 12%-ը ցանկանում է վերջապես հասնել աշխատանքի և ապրելակերպի կատարյալ ներդաշնակության: Նրանցից քանիսն են իրապես կարողացել ի կատար ածել իրենց մտադրությունները՝ հայտնի չէ։ Բայց, եթե հաշվի առնենք եղած փորձը, ապա բոլորս կարող ենք խուճապի մատնվել:
  • Հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 32%-ը դադարել է իրականացնել սեփական ամանորյա մտադրությունները արդեն հունվարի վերջին։ Եվ միայն 10 տոկոսն է պարծեցել, որ միշտ ի կատար է ածել ամանորին որոշած մտադրությունները ։
  • Ամանորյա մտադրություններից հրաժարվելու օրը  հնարավորություն է տալիս մոռանալ ձեր ամանորյա մտադրություններն ու խոստումները և չհիշել դրանք արդեն մինչև հաջորդ Նոր Տարի:

Մանկական գյուտերի օրը (Kid Inventors Day)

  • Գիտեք արդյոք, թե ինչն է միավորում ջրային դահուկները, մորթե ականջակալները, փայտիկով մրգային պաղպաղակը և Բրայլյան շրիֆտը:
  • Այս բոլոր առարկաները հայտնագործել են երեխաները; Ամեն տարի մոտ 500 հազար երեխաներ և պատանիներ հայտնագործում են տարբեր տիպի համակարգչային խաղեր, ստեղծում են ռոբոտներ և տեխնիկական տարբեր միջոցներ:
  • Հունվարի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Մանկական գյուտերի օրը (Kid Inventors’ Day):
  • Հատկանշանական է, որ որպես նման տոնի օր ընտրվել է նշանավոր քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրը: Լողալու համար նախատեսված թիակները, որոնք հագնում էին թևերի վրա, Բեն Ֆրանկլինը հայտնագործել է 12 տարեկանում: 1718 թվականին 12-ամյա Բենջամինը լողափ է գնում ձկան լողակներ հիշեցնող երկու տարօրինակ իրերով: Չնայած, որ ընկերները նրան ծաղրում են, Բենջամինն այդ օրը նրանցից զգալիորեն արագ է լողում: Այդպես ի հայտ են եկել լողաթևերը: 15-ամյա հասակում Բենջամինը ևս մեկ օգտակար իր է տվել աշխարհին` ճոճաթոռը: Սովորական աթոռին նա փայտի տաշած, կոր կտորներ է ամրացրել: Ֆրանկլինի հայտնագործությունների պատվին էլ մանկական հայտնագործությունների օրը նշվում է նրա ծննդյան օրը:
  • 1824 թվականին ֆրանսիացի կոշկակարի 15-ամյա որդի Լուի Բրայլը հորինել է կույրերի տառատեսակը, որը նրա անունով կոչվել է Բրայլի տառատեսակ: Մեկ տարեկան հասակում Լուին ընկել է հոր կոշկի դանակի վրա, որի արդյունքում 5 տարեկան հասակում ամբողջովին կորցրել է տեսողությունը: Սակայն Լուին սովորել է կարդալ սեփական գրերի օգնությամբ, և դրանցից օգտվում են առայսօր:
  • Ամերիկացի Ֆրենկ Էսպերսոնը նույնիսկ չէր էլ ենթադրում, որ ձմռանը փողոցում մոռացած լիմոնադը նրան կօգնի միլիոնատեր դառնալ: Առավոտյան լիմոնադը սառույցի էր վերածվել, իսկ Էսպերսոնին կոչում են «մրգային սառույցի» բաղադրատոմսի հեղինակ: Ֆրենկը դրա մասին, սակայն, հիշել է միայն 18 տարի անց`1923 թվականին, երբ սառեցված լիմոնադի փոքրիկ արտադրամաս է բացել: 1928 թվականին նա վաճառել է պատենտը և սկսել է ամսական կլորիկ գումար է ստանալ:
  • Առաջին թրթուրավոր ձյունագնացը 1922 թվականին հավաքել է 15-ամյա կանադացի Ժոզեֆ Արման Բոմբարդյեն` իր հոր հին «Ֆորդ»-ից:
  • Ամերիկացի դեռահաս Բեննի Բենսոնը 1926 թվականին իր նկարն ուղարկել է Ալյասկայի պետական դրոշի համար հայտարարված մրցույթին: Հենց նրա էսքիզն էլ ճանաչվել է լավագույնը և հաստատվել է որպես ԱՄՆ Ալյասկա նահանգի պաշտոնական դրոշ:
  • 1930 թվականին 16-ամյա Ջոն Նիսսենն ստեղծել է մի անսովոր իր` երկաթե կարկասի վրա ռետինե կլանիչների օգնությամբ զինվորական բրեզենտ է քաշել: Դա դարձել է սպորտային ցատկահարթակի նախատիպը: Շուտով ցատկահարթակները սկսել են տեղադրվել սկաուտական ճամբարներով, որտեղ դրանք մեծ հիացմունք են առաջացրել:
  • Իսկ անգլիացի Սեմ Հյութոնը հայտնագործության համար պատենտ ստացել է դեռ 5 տարեկան հասակում: Սեմը ստեղծել է երկու կցորդներով ավել` մեծ և փոքր աղբը հավաքելու համար:

Թվային ազատության օրը (Hardware Freedom Day) *

Եկեղեցական

  • Կաթոլիկ - Սուրբ Անտոնիոյի օրը (Festa di Sant ' Antonio Abate) *
  • Ուղղափառություն - 70 առաքյալների տաճարը *

Ազգային

ԱՄՆ - Բենջամին Ֆրանկլինի օրը (Benjamin Franklin Day) *
ԱՄՆ - Մաքսանենգի ազգային օրը (National Bootlegger’s Day) *
ԱՄՆ - Ճոպանուղու օրը (Cable Car Day) *
ԱՄՆ - Միշել Օբամայի ծննդյան օրը (Michelle Obama’s Birthday) *
ԱՄՆ - Յուղով տաք ռոմի ազգային օրը (National Hot Buttered Rum Diary) *

Կոնգո - Հերոսների օրը (Heroes‘ Day) 
Հունաստան - Պատրայի կառնավալ *
Ռուսաստան - Ստեղծագործության և ոգեշնչման օրը *
Ռուսաստան - Հեռախոսային աստվածությանը սիրաշահելու օրը 

  • Ամբողջ աշխարհում տարեցտարի նշվում են ամենաարտասովոր տոները։ Եվ, որպես կանոն, դրանք հորինում են այն մարդիկ, ովքեր փորձում են կյանքին նայել ոչ ստանդարտ, լրացնել այն ոգեշնչմամբ կամ պարզապես զվարճանալ: Նման տոները հաճախ հիմնված են այնպիսի բաների վրա, որոնք շատերը համարում են մանրուք: Այնուամենայնիվ, իրականում դա հաճախ արժե ուշադրություն դարձնել մանրուքներին:
  • Օրինակ, հունվարի 17-ը նշվում է Հեռախոսային աստվածությանը սիրաշահելու օրը: Եվ ո՞վ չի համաձայնի այն փաստի հետ, որ հեռախոսի նման սարքը շատ կարևոր տեղ է գրավում յուրաքանչյուր մարդու կյանքում: Այո, մեզանից յուրաքանչյուրը ներկայիս իրողություններում պարզապես չի կարող պատկերացնել իր կյանքը առանց հեռախոսի: Նա միշտ մարդու հետ է, նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է:
  • Այսպիսով, երբեմն հեռախոսի պատճառով է, որ տեղի են ունենում տարբեր տեսակի միջադեպեր: Ի վերջո, հեռախոսակապի պատասխանատու անձը կամակոր է։ Նա կապ է պահպանում ողջ Երկնային Թագավորության հետ և հասկանում, թե որքան կարևոր է իր աշխատանքը։ Եվ երբեմն նա դեմ չէ կատակել: Նա մեկ  կապում է մեկի հետ, ում հետ ընդհանրապես պետք չէ կապվել։ Երբեմն, սկզբունքորեն, հրաժարվում է կապ տալ, անկախ նրանից, թե ինչպես ենք մենք սպասում այս զանգին: Ծանոթ իրավիճակ։ Եվ այս պահին մարդն սկսում է աջու ձախ հայհոյել, փրփել դուրս գալ իր շրջանակներին, ողջ զայրությը թափել հեռախոսասարքի վրա։ Եվ երբեմն համբերությունն սպառվում է, ու հեռախոսը թռչում ուղիղ դեպի պատը: Իրականում ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Պահանջվում է ընդամենը  մի բաժակ չխկացնել հեռախոսի հետ։ Կան նաև հավասարապես լավ այլ տարբերակներ: Օրինակ, առավոտյան վեր կենալ, մի պարկ «դաբրո» հավաքել ու նվիրել տանն ապրող ազնվագույն հեռախոսային ախպերությանը։ Եվ ամենակարևորը՝ չմոռանալ մախթել ամենալավն ու բարին:

* Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։