Բոլոր տոները. 19 մարտ


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Քնի համաշխարհային օրը (World Sleep Day) 

Քնի համաշխարհային օրը կազմակերպվում է 2008 թվականից Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի (անգլ.՝ World Association of Sleep Medicine), Քնի համաշխարհային օրվա միջազգային կոմիտեի (World Sleep Day Committee) նախաձեռնությամբ։ Նպատակը՝ առողջ և ճիշտ քնի քարոզումն է, հասարակության ուշադրության հրավիրումը քնի բժշկության, կրթության և սոցիալական հիմնահարցերի վրա, ինչպես նաև քնի խանգարումների կանխարգելումն ու կառավարումը։

Քնի համաշխարհային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա մարտի ամբողջական երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը։ Քնի համաշխարհային օրվա կարգախոսները.

  • «Ամուր քնիր, առողջ ապրիր» (Sleep well, live fully awake)
  • «Ճանապարհից առաջ քնում ես, տեղ ես հասնում առանց խնդիրների» (Drive alert, arrive safe)
  • «Լավ քնիր, մնա առողջ» (Sleep Well, Stay Healthy)
  • «Լավ քնիր, առողջ մեծացիր» (Sleep Well, Grow Healthy)
  • «Ազատ շնչիր, լավ քնիր» (Breathe Easily, Sleep Well)
  • «Լավ քուն, առողջ ծերացում» (Good Sleep, Healthy Aging)
  • «Լավ քնիր, թեթև շնչիր, առողջությունդ պահպանիր» (Restful Sleep, Easy Breathing, Healthy Body!)
  • «Երբ քունն անսպառ երաժշտություն, առողջություն և ուրախություն է» (When sleep is sound, health and happiness abound)

Ընթերցանության միջազգային օրն ինձ համար (International Read To Me Day) *

Հաճախորդի միջազգային օրը (International client's day)

  • Աշխարհում բազմաթիվ տոներ կան, և վերջերս ցանկը համալրվել է ևս մեկով՝ Հաճախորդի միջազգային օրով: Ի տարբերություն արդեն ավանդույթ ունեցող տոների՝ Հաճախորդի օրը դեռ նոր է սկսում նվաճել աշխարհը: Առաջին անգամ այն նշվել է 2010 թվականի մարտի 19-ին: Ամենատարբեր ոլորտների ապրանքների և ծառայությունների համար նախատեսված այս տոնի նպատակը նոր հաճախորդներ գրավելն ու մշտականներին խրախուսելն է: Այս օրը բոլոր գործարարները հնարավորություն ունեն իրենց երախտագիտությունը հայտնելու հաճախորդներին համագործակցության համար։ Թե ինչպես անել դա, տվյալ ընկերության որոշելիքն է. տոնը կարող է լինել փոքրիկ նվերների, զեղչերի, ակցիաների, տոնական միջոցառումների տեսքով։ Տոնի նախաձեռնողները ձեռներեցներ են Ռուսաստանից և Լիտվայից: Նախաձեռնությունը, սակայն, արագորեն աջակցություն է գտել Եվրոպայում և Ամերիկայում գործող բազմաթիվ փոքր և խոշոր ընկերությունների կողմից:

Երախտագիտության օր տաքսոնոմիստներին (Taxonomist Appreciation Day) *

Բացարձակ անհավանական երեխաների օրը (Absolutely Incredible Kids Day) *

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը

  • Մեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Ս. Հովհան Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների և Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի հիշատակության օրը:
  • Ս. Հովհաննես Օձնեցին, ում մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ: Գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Ս. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձուն գյուղի մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Ս. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար:
  • Միմյանց հետ կապված են Ս. Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Ս. Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Ս. Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը,  ուսանելով Ս. Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը:
  • Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Ս. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Ս. Հովհան Երուսաղեմացին որպես Երուսաղեմի հայրապետ 386 թ. հաջորդել է Ս. Կյուրեղ Երուսաղեմացուն: Հայտնի էր ընդարձակ գիտելիքներով և առաքինի վարքով, բարեհոգի և հանդուրժող բնավորությամբ, որի շնորհիվ դեռևս իր կյանքի օրոք նրան կոչում էին «սուրբ և սքանչելի հայրապետ»: Ոմանք էլ կասկածում էին, որ հարում է հերձվածողներին. քանզի սուրբ հայրապետը չէր շտապում հարաբերությունները խզել նրանց հետ, ովքեր վերջնականապես չէին շեղվել ուղղափառությունից: Նա մեծ համբերությամբ էր տանում իրեն ուղղված բոլոր զրպարտանքները՝ սիրով ու անվեհեր հանդարտությամբ պարզաբանելով իր դիրքորոշումը: Այնուհանդերձ, շատ ջանքեր պահանջվեցին, որպեսզի Ս. Հովհանին մեղադրողներն ի վերջո ընդունեն նրա դավանական համոզմունքների անաղարտությունը: Մինչև կյանքի վերջը սուրբ հայրապետն իր հոտը պահպանեց ամեն տեսակ հերձվածողական մոլորություններից, իսկ վախճանից առաջ ժողովներ գումարելով՝ վճռական դեր խաղաց դատապարտելու համար Պեղագիոսի ուսմունքը, որը պնդում էր, թե փրկության համար բավական են մարդկային ջանքերը առանց աստվածային շնորհի:
  • Ս. Հովհանը խաղաղությամբ ննջեց 417 թ. հունվարին՝ թողնելով բարի հիշատակ և դասվելով սուրբ հայրապետների շարքում:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-03-11, 2024-03-02, 2025-03-22, 2026-03-07, 2027-02-27, 2028-03-18, 2029-03-03, 2030-03-23:

  • Կաթոլիկություն - Սուրբ Հովսեփի օրը (Feast of St. Joseph) *
  • Ուղղափառություն - Ամմորեայում 42 նահատակների հիշատակի օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Ծիծաղի ազգային օրը (National Let s Laugh Day) *
  • ԱՄՆ - Ֆերմերային տնտեսությունների փրկության ազգային օրը (National Farm Rescuer Day) *
  • ԱՄՆ - Թռչնաբուծության ազգային օրը (National Poultry Day) *
  • ԱՄՆ - Դեսքֆաստի ազգային օրը (National Deskfast Day) *
  • ԱՄՆ - Հավաստագրված բուժքույրերի ազգային օրը (National Certified Nurses Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադե կարամելի ազգային օրը (National Chocolate Caramel Day) *
  • Բոլիվիա - Հայրերի օրը (Father Day) * 
  • Իսպանիա - Ֆալաս (Fallas) *
  • Իսպանիա - Ճարտարագետների օրը (Engineer’s Day) 
  • Իսպանիա - Հայրերի օրը (Father Day) *
  • Իտալիա - Հայրերի օրը (Father Day) * 
  • Լիբիա - Քադաֆիի նկատմամբ հաղթանակի տոնը (Commemoration of the Victory over Gaddafi) *
  • Լեհաստան - Կաշուբների միասնության օրը (Dzéń Jednotë Kaszëbów) *
  • Խորվաթիա - Հայրերի օրը (Father Day) *
  • Հոնդուրաս - Հայրերի օրը (Father Day) * 
  • Պորտուգալիա - Հայրերի օրը (Father Day) * 
  • Ռուսաստան - Սուզանավորդ նավաստիների օրը *
  • Ռուսաստան - Կոնստանտինովյան շրջանակներ *
  • Ռուսաստան - Օղի թորողների մասնագիտական տոնը *
  • Ռուսաստան - Առանց գլխարկի առաջին օրը *
  • Սիրիա - Ուսուցչի օրը (Teachers’ Day) *
  • Ֆինլանդիա - Հավասարության օրը (Equality Day) *
  • Ֆրանսիա - Ալժիրի պատերազմի և Թունիսում ու Մարոկկոյում մարտական գործողությունների քաղաքացիական և ռազմական զոհերի հիշատակի ազգային օրը (National Day of Remembrance of Civil and Military Victims of the War in Algeria and the fighting in Tunisia and Morocco)

* Տոների մասին մանրամասն