Բոլոր տոները. 19 փետրվար


Միջազգային

Կետերի համաշխարհային օրը (World Whale and Dolphin Day)

  • Փետրվարի 19-ին նշվում է Կետերի համաշխարհային օրը, որը համարվում է բոլոր ծովային կաթնասուննեերի պաշտպանության օր: Տոնը նշվում է 1986 թից, երբ Կետերի պաշտպանության միջազգային հանձնաժողովը (International Whaling Commission, IWC) արգելք սահմանեց կետերի որսի վրա:
  • Առավել կարևոր է Կետերի որսի կարգավորման միջազգային կոնվենցիան (International Convention for the Regulation of Whaling, ICRW), որն ընդունվել է 1946 թ.:
  • Չնայած ընդունված բանաձևերին՝ կետերի սպանությունը 20-րդ դարի 60-ականներին հասավ հսկայական չափերի: Նրանց սպանում էին մսի և ճարպի համար:
  • 1972 թ. ԱՄՆ-ը ընդունեց Ծովային կաթնասունների պաշտպանության ակտ, որը արգելեց ծովային կաթնասունների որսն ու արդյունահանումը։
  • International Whaling Commission-ի կազմում ներառված է 89 երկիր: Այսօր կազմակերպության խնդիրն է հետևել ու կանոնակարգել միջոցառումները, որոնք վերաբերում են աշխարհում կետերի որսը:
  • Կետերի պատմությունը սկսվում է 55 մլն տարի առաջ: Կետանմանները (Cetacea) ծովային կաթնասունների կարգ են, որոնց թվին են պատկանում կետերը, դելֆիններն ու ծովախոզուկները:
  • Կապույտ կետը ամենամեծ արարածն է Երկրագնդի վրա, նրա քաշը կարող է հասնել 150-200 տոննայի:

Ծովային կաթնասունների և կետերի միջազգային օրը

  • Փետրվարի 19-ը նշվում է ծովային կաթնասունների և կետերի պաշտպանության համաշխարհային օրը: Ոչնչացման եզրին գտնվող այս կենդանիները երկրագնդի ամենախոշոր էակներն են: Շուրջ 200 տարի անխնա կերպով կետերին ոչնչացնելուց հետո, այժմ մարդկությունը փորձում է պահպանության տակ առնել անհետացման եզրին գտնվող կենդանիներին:
  • Միայն 1910-1979 թթ-երի ընթացքում ոչնչացվել են ավելի քան 2,4 միլիոն կետեր: 1986թ-ին միջազգային հանձնաժողովն արգելեց կետերի որսը և կետարդյունաբերությունը: Սկսած 1986 թ-ից` փետրվարի 19-ը նշվում է որպես կետերի միջազգային օր: Կետերը ներկայացնում են երկու ընտանիք` անատամ (բեղավոր) և ատամնավոր կետեր, ներառում են ավելի քան 80 տեսակ: Կետերի կյանքի տևողությունը մինչև 50 տարի է, մանր տեսակները` 30 տարի: Կետերի 19 տեսակները գրանցված են միջազգային Կարմիր գրքում:

Պարան ձգելու միջազգային օրը (International Tug Of War Day)
Օդերևութաբանական քարտի ծնունդը

Կրոնական

Կաթոլիկություն - Բարբատ Բենեվենտսկու հիշատակը
Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Իսահակ Պարթև Հայրապետի Տոնը 

Ս. Իսահակ հայրապետը Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, ով 387 թվականից ի վեր 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ՝ Ս. Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ են դա անում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-02-11, 2024-02-03, 2025-02-22, 2026-02-07, 2027-01-30, 2028-02-19, 2029-02-03, 2030-02-23։

Ուղղափառություն - Զմյուռնիայի եպիսկոպոս Սուրբ Վուկոլի հիշատակը*

Ժողովրդական

Եզդիներ - Խըդըր Նաբի (Хьдьр Нави)

  • Խըդըր Նաբին (Խըդըր Էյլազի) եզդիական տոն է՝ նվիրված երազանքներ իրականացնող և սիրո բարեխոս, եզդիների սուրբ Խըդըր Նաբիին։ Տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 13-ի հաջորդող ուրբաթ օրը։ Տոնը համարժեք է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշվող Սուրբ Սարգիս տոնին։

Ազգային

ԱՄՆ - Վետերան աղջիկների ազգային օրը (National Vet Girls ROCK Day) *
ԱՄՆ - Շոկոլադե անանուխի ազգային օրը (National Chocolate Mint Day) *

ԱՄՆ - Թարթիչների ազգային օրը (National Lash Day)

  • Թարթիչների ազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 19-ին: Սա բնական, երկարացված և կեղծ թարթիչների սերն ու կարիքը քարոզելու օր է։ Սա այն օրն է, երբ դուք կարող եք շնորհակալություն հայտնել թարթիչներին՝ գոյություն ունենալու համար: Եվ ոչ միայն գեղեցկության համար:
  • Թարթիչներն օգնում են փոշին և կեղտը հեռու պահել աչքերից: Թարթիչները նաև օգնում են կանխել աչքերի խոնավության գոլորշիացումը: Ավելորդ է ասել, որ թարթիչները անհրաժեշտություն են յուրաքանչյուր մարդու համար ցանկացած տարիքում:
  • Շնորհավորեք թարթիչներ ունեցող ձեր ծանոթներին օրվա մասին բացիկով։

Բուլղարիա - Վասիլ Լևսկու օրը (Vasil Levski Day) *
Թուրքմենստան - Դրոշի օրը (State Flag Day)
Հայաստան - Գիրք նվիրելու օրը (Book Giving Day) *

Փետրվարի 19-ը՝ հայ մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այս ավանդույթը սկիզբ է առել 2008 թվականից և, բնականաբար, պատահական չէ, որ այն որոշվել է նշել հենց մեծանուն հայ գրողի ծննդյան օրը, քանի որ մեզանից շատ շատերը գիրքը ճանաչել ու սիրել են հենց Թումանյանի հեքիաթների ու պատմվածքների, անկրկնելի ստեղծագործությունների շնորհիվ:
Գիրք նվիրելու օրը Հայաստանում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ գրքեր են նվիրաբերվում մանկատներին, գրադարաններին, դպրոցներին: Այս տոնին հերթեր են գոյանում նաև գրախանութներում՝ յուրաքանչյուրը ցանկանում է իր սիրելի գիրքը գնել ու նվիրել հարազատին:

Հնդկաստան - Չատրապատի Շիվաջի Ջայանտի (Shivaji Jayanti) *
Ղրղզստան - Ֆինանսական ոստիկանության աշխատակցի օրը
Մեքսիկա - Բանակի օրը (Mexican Army)
Ռուսաստան - Թռչնաբանի օրը *
Ռուսաստան - Գույներ խառնելու օրը

  • Շատերը գիտեն, որ գոյություն ունեն երեք հիմնական գույներ՝ կապույտ, կարմիր և դեղին: Ներկապնակի բազմազանությունը ձևավորվում է այս գույներից՝ հմտորեն խառնելու արդյունքում:
  • Պատկերացրեք, որ բոլոր գույներն անհետացած լինեին աշխարհից, և մենք կտեսնինք միայն մոխրագույն-սպիտակ: Ինչ ձանձրալի, միապաղաղ և անսովոր պատկեր կստացվեր: Եվ կարզվի, թե որքան մեծ նշանակություն ունի գույնը կյանքում:
  • Յուրաքանչյուրը գիտի, թե որքան զվարճալի կարող է լինել ներկեր խառնելու գործընթացը: Այն ուղղակիորեն կապված է ստեղծագործելու և, առաջին հերթին, նկարչության հետ, որում գույնը մեծ դեր է խաղում: Փորձեք ներկլ, գեղատեսիլ ճաշակ ցուցադրեք, փորձարկեք, նրանց հետ ընդհանուր լեզու գտեք:
  • Շնորհավորեք ձեր ծանոթներին Գույներ խառնելու  օրվա բացիկով։

Ռուսաստան - Վուկոլ Տելյատնիկ *
Ռումինիա - Բրանկուզի օրը (Brâncuii Day) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։