Բոլոր տոները. 1 գոստոս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Թոքերի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Lung Cancer Day)
  • Երեխաներից հանգստանալու միջազգային օրը (International Childfree Day)
  • Մաջոնգի միջազգային օրը (International Mahjong Day)
  • Ծաղրածուների միջազգային շաբաթ (International Clown Week)
  • Պահածոների միջազգային օրը (International Can-It Forward Day)
  • Սկաուտական փողկարի համաշխարհային օրը (World Scout Scarf Day)
  • Կրծքով կերակրելու համաշխարհային օրը (World Breastfeeding Week)
  • Ձայնակցությամբ երգեցողության օրը (Rounds Resounding Day)
  • Ավազե դղյակների օրը (Sandcastle Day)
  • Համաշխարհային սարդոստայնի օրը (World Wide Web Day)
  • Նախագծողի օրը (Planner Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օրը

  • Կիպրիանոսն ապրել և գործել է 3-րդ դարում: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր, իմաստուն և մոգության արվեստում հմտացած: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քուրմի դուստրը՝ Հուստիանեն, ով քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը՝ մերժում է, պատճառաբանելով, որ ինքն արդեն Քրիստոսի հարսնացուն է: Իշխանը խնդրում է Կիպրիանոս մոգի աջակցությունը, սակայն վերջինս, ազդվելով կույսի գերբնական ուժից, քրիստոնյա է մկրտվում և կարճ ժամանակում եպիսկոպոս դառնալով՝ նվիրվում է քարոզչական առաքելության: Իսկ Հուստիանեն ձեռնադրվում է սարկավագուհի: Դեկոսյան հալածանքների ժամանակ Կիպրիանոսն աքսորվում է և գլխատվում: Նահատակվում է նաև Հուստիանե կույսը:
  • Եվփիմեն քրիստոնյա ընտանիքի զավակ էր և իր ողջ կյանքն Աստծուն ընծայելու համար կուսության ուխտ էր արել: Նա իր 45 ընկերուհիների հետ հրաժարվում է քաղաքի հեթանոս աստվածներից մեկի պատվին կազմակերպված հանդեսին մասնակցել և թաքնվում է: Հայտնաբերվելով և ատյան տարվելով՝ Եվփիմեի ընկերուհիները տեղում սրախողխող նահատակվում են, իսկ նա, դաժան կտտանքների ենթարկվելով, նետվում է գազանների մոտ, որտեղ Աստծո օգնությամբ անվնաս է մնում: Սակայն գերադասելով մեռնել գազանների ժանիքներից, քան մարդկանց չարությունից, խնդրում է Աստծուն և այդպես էլ մարտիրոսանում: 
  • Քրիստինե կույսը Փյունիկիայից էր, կառավարչի դուստր: Բարձր աշտարակ կառուցելով և ոսկե ու արծաթե կուռքեր տեղադրելով՝ հայրն իր դեռատի դստերը կարգում է քրմուհի: Բայց Քրիստինեն, երկնային ներշնչումով, ըմբռնելով քրիստոնեության վեհությունը և հեթանոսության ոչնչությունը, փշրում է կուռքերը, վաճառում դրանք և գումարը բաշխում աղքատներին: Դրա համար նա անասելի չարչարանքների է ենթարկվում և նահատակվում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-07-24, 2024-07-15, 2025-08-04, 2026-07-20, 2027-07-12, 2028-07-31, 2029-07-16, 2030-08-05:

Հայ Առաքելական Եկեղեցի - Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օրը

Ազգային

  • Ամերիկյան Սամոա - Աշխատանքի օրը (Labor Day) *
  • ԱՄՆ - Կոլորադոյի պետականության օրը (Colorado Statehood Day)
  • ԱՄՆ - Սարդ-մարդու օրը (Spider-Man Day)
  • ԱՄՆ - Մանանեխի ազգային օրը (National Mustard Day)
  • ԱՄՆ - Ընկերուհիների ազգային օրը (National Girlfriends Day)
  • ԱՄՆ - Ստարտափի օրը Ամերիկայով մեկ (Start Up Day Across America)
  • ԱՄՆ - Ասպաստաններում ծնված շների օրը (Universal Birthday for Shelter Dogs)
  • ԱՄՆ - Փոքրամասնության դոնորների մասին իրազեկման ազգային օրը (National Minority Donor Awareness Day)
  • ԱՄՆ - Ծնողներին հարգելու օրը (Respect for Parents Day)
  • ԱՄՆ - Ծաղրածուի ազգային օրը (National Clown Day)
  • ԱՄՆ - Ազնվամորու կրեմով կարկանդակի ազգային օրը (National Raspberry Cream Pie Day)
  • Ադրբեջան - Ադրբեջանական այբուբենի և լեզվի օրը
  • Ավստրալիա - Բանկային հանգստյան օր Նոր Հարավային Ուելսում (New South Wales Bank Holiday) *
  • Ավստրալիա - Զբոսախնջույքի օրը Հյուսիսային տարածքներում (Northern Territory Picnic Day) *
  • Բարբադոս - Կադումենտի օրը (Kadooment Day) *
  • Բարբադոս - Ազատագրության օրը (Emancipation Day)
  • Բենին - Անկախության օրը
  • Բրիտանական Վիրջինյան կղզիներ - Դիմակահանդեսային չորեքշաբթի (Carnival Wednesday) *
  • Զամբիա - Ֆերմերի օրը *
  • Իսլանդիա - Վաճառականության օրը (Fridagur verslunarmanna) *
  • Իռլանդիա - Օգոստոսյան բանկային հանգստյան օրեր (August Bank Holiday) *
  • Իռլանդիա - Լուգնասադ (Lughnasadh)
  • Լաոս - Հաղթանակի օրը
  • Լեհաստան - Վարշավյան ապստամբության օրը
  • Լիբանան - Զինված ուժերի օրը
  • Հյուսիսային Կիպրոս - Սոցիալական դիմադրության օրը
  • Կամբոջա - Հաղթանակի օրը
  • Կանադա - Նատալի օրը (Natal Day) *
  • Կանադա - Նյու Բրանսվիքի օրը (New Brunswick Day) *
  • Կանադա - Ուտելիքի օրը (Food Day)
  • Կանադա - Քաղաքացիական տոն (Civic Day Holiday) *
  • Կոնգո - Ծնողների օրը
  • Ճամայկա - Ազատագրության օրը (Emancipation Day)
  • Միացյալ Թագավորություն - Յորքշիրի օրը (Yorkshire Day)
  • Միացյալ Թագավորություն - Դիմակահանդես Դել Պուեբլո (Carnaval del Pueblo)
  • Միացյալ Թագավորություն - Մինդենայի օրը (Minden Day)
  • Նիկարագուա - Սուրբ Դոմինիկի օրը
  • Շվեյցարիա - Ազգային օրը
  • Չինաստան - Զինված ուժերի օրը (Army Day)
  • Պերու - Պաչամամա Ռայմի (Pachamama Raymi)
  • Ռուսաստան - Ինկասատորի օրը
  • Ռուսաստան - Զինված ուժերի թիկունքի օրը
  • Ռուսաստան - Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օրը
  • Ռուսաստան - Հատուկ կապի ծառայության հիմնադրման օրը
  • Ռուսաստան - Ադիգեայի Հանրապետությունում հայրենադարձության օրը
  • Ռուսաստան - ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) ծննդյան օրը
  • Ռուսաստան - Տեխօգնության աշխատողի օրը
  • Ռուսաստան - Կանացիության միջազգային փառատոն
  • Ռուսաստան - Թղթե անձեռոցիկների օրը
  • Սենթ-Վինսենթ և Գրենադիններ - Ազատագրության օրը (Emancipation Day)
  • Սենթ-Լյուսիա - Ազատագրության օրը (Emancipation Day)
  • Սիրիա - Զինված ուժերի օրը (Armed Forces Day)
  • Տուվալու - Երեխաների ազգային օրը *
  • Տիրինիդադ և Տոբագո - Ազատագրության օրը (Emancipation Day)
  • Ֆրանսիա - Բրետոնացիների օրը (Breton National Day)

* Տոների մասին ավելին՝ այստեղ։