Բոլոր տոները. 24 սեպտեմբեր


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Քարավանի միջազգային օր (International Day of caravan)
  • Ծրագրային ապահովման արտոնագրերի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Software Patents) *

Կրոնական և ժողովրդական

  • Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի) 

Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին` ենթարկելով անլուր չարչարանքների: Ս. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո` մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի` կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Ս. Գևորգին:
Ադոկտոսը նահատակվել է 320 թվականին, հայկական Մելիտենեում, Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսեր, նրան փախցնում է արևելք: Քիստոնյա լինելու պատճառով, կայսեր հրահանգով զրկվում է կոչումից և ունեցվածքից և վտարվում Մելիտենե: Տեղի կուսակալին չի հաջողվում Ադոկտոսին հեթանոս դարձնել: Անսասան մնալով իր հավատին` գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը` Պելոպիան թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը` Կոստանցան, պաշտպանում է Կալիսթենեին, որը հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում:
Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ Կ. Պոլսի Ս. Սոփիա եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է շատերի կողմից: Ս. Աստվածածինը հայտնվել է նրան երազում և տվել է մի թղթագլան` հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստացել է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Վախճանվել է 556 թվականին:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-09-30, 2024-09-28, 2025-09-27, 2026-09-26, 2027-09-25, 2028-09-30, 2029-09-29, 2030-09-28։

  • Ուղղափառություն - Սիֆուան Հռովմեացու հիշատակը
  • Սլավոնական - Աշնանային բերքի տոն
  • Սլավոնական - Ֆեդորինի իրիկուններ

Ազգային

  • ԱՄՆ - Կետադրության ազգային օրը (National Punctuation Day) *
  • ԱՄՆ - «Բալի հոբելյան» աղանդերի ազգային օրը (National Cherries Jubilee Day) *
  • ԱՄՆ - «Ինձ հիշելու» հինգշաբթին (Remember Me Thursday) *
  • ԱՄՆ - Շվենկֆելդերին երախտագիտություն հայտնելու օրը (Schwenkfelder Thanksgiving Day) *
  • Ավստրիա - Սուրբ Ռուպերտի տոնը (Ռուպերտիթագ)
  • Գվինեա Բիսաու - Ազգային օրը (Անկախության օրը)
  • Դոմինիկյան Հանրապետություն - Մերսեդես Տիրամոր օրը *
  • Թաիլանդ - Մահիդոլի օրը *
  • Իսպանիա - Բարեգութ Կույսի Տոնը (La Mercè) *
  • Իտալիա - Արհեստների փառատոնը Տոսկանայում
  • Կամբոջա - Սահմանադրության օրը
  • ՀԱՀ - Ժառանգության օրը
  • Ղրղզստան - Ընտանիքի, խաղաղության և համերաշխության օրը
  • Մալայզիա - Սուլթան Ալմարխում Իսկանդարի օրը
  • Պերու - Զինված ուժերի օրը
  • Ռուսաստանը - Համակարգային վերլուծության օրը *
  • Ռուսաստանը - Չնախատեսված խելահեղության օրը *
  • Տոգո - Լոմայի վրա ձախողված հարձակման տարեդարձը (Anniversary of the Failed Attack on Lomé) *
  • Տրինիդադ և Տոբագո - Հանրապետության օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։