Բոլոր տոները. 3 մարտ


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Գրողների համաշխարհային օրը (World Day of the writer)

  • Ամեն տարի մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է Գրողների համաշխարհային օրը (World Day of the writer)։ Տոնի լրիվ անվանումը՝ Գրողների համար խաղաղության համաշխարհային օրը, հաստատվել է միջազգային Փեն-ակումբի կողմից (International PEN Club) 48-րդ կոնգրեսի որոշման արդյունքում, որը կայացել է 1986 թվականի հունվարի 12-18-ը։ Փեն-ակումբը հիմնվել է 1921 թվականին։ Կազմակերպության անվանումը 3 տառերի հապավում է՝ Poets (պոետներ), Essayists (ակնարկագիրներ), Novelists (վիպագիրներ)։ Կազմակերպությունը հիմնելու գաղափարը անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթինն է։ 1923-ին կայացել է Փեն-ակումբի առաջին միջազգային կոնգրեսը, որից հետո փեն-ակումբներ են հիմնվել աշխարհի 11 երկրներում։ Այսօր նման կենտրոններ կան աշխարհի 130 երկրներում։ Փեն-ակումբը հանդես է գալիս ազատ մամուլի պաշտպանության դիրքերից և խաղաղ ժամանակներում գրաքննության կամայական կիրառման դեմ։ Ինքը՝ Գրողի համաշխարհային օրը, այսօր աշխարհի շատ երկրներում տոնում են ոչ միայն գրողները։ Այն նաև չորրորդ իշխանության մասնագիտական տոնն է համարվում։

Վայրի բնության համաշխարհային օրը (World Wildlife Day)

  • 2013 թվականի դեկտեմբերի 20-ից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում որոշում կայացվեց մարտի 3-ը հռչակել Վայրի բնության համաշխարհային օր։ Օրվա նպատակն է բարձրացնել վայրի բնության ու կենդանական աշխարհի մասին հասարակության տեղեկացվածությունը։ Տոնի նպատակն է բացատրել մոլորակի կենսաբանական բազմազանության անհրաժեշտությունը, ցույց տալ այդ բազմազանության գեղեցկությունը ու բնապահպանական գործունեությամբ զբաղվելու օգտակարությունը։ Այս օրը մեզ հիշեցնում է նաև վայրի բնությանն ուղղված հանցագործությունների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, որոնք իրենց հետ հեռուն գնացող տնտեսական, էկոլոգիական ու սոցիալական հետևանքներ են բերում։ Տոնի նպատակն է նաև հոգ տանել անհետացող բուսատեսակների ու կենդանատեսակների մասին։

Ականջի և լսողության առողջության պահպանման միջազգային օրը (International Day for Ear and Hearing)

  • Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ականջի և լսողության առողջության պահպանմանն ուղղված հատուկ օր է սահմանել։ Ամեն տարի՝ մարտի 3-ին, նշվում է Ականջի և լսողության առողջության պահպանման միջազգային օրը։ Ենթադրվում է, որ այս օրը տարբեր երկրների բժշկական ու կամավորական կազմակերպությունները պետք է միջոցառումներ անցկացնեն՝ հասարակությանը ականջի ու լսողության հետ կապված հնարավոր խնդիրներին ծանոթացնելու նպատակով։ Մյուս կողմից Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը խոստանում է կազմակերպության անդամներին բազմակողմանի աջակցություն ցույց տալ ականջի ու լսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց բժշկական ու պրոֆիլակտիկ օգնություն կազմակերպելու հարցում։ Այսօր լսողության կորուստը աշխարհում հաշմանդամության սենսորային ձևերից ամենատարածվածն է։ Լսողության խնդիրներով ու խլությամբ աշխարհում տառապում է մոտ 360 միլիոն մարդ։ Որպես խլության հիմնական պատճառներ նշվում են գենետիկ խախտումները, ականջի քրոնիկ ինֆեկցիաները, մի շարք հիվանդություններ՝ մենինգիտ, խոզուկ, կարմրախտ և այլն, ինչպես նաև որոշ դեղերի ու միջավայրի վնասակար գործոնների ու առաջին հերթին՝ աղմուկի ազդեցությունը։ Բժիշկների կարծիքով խլության դեպքերի կեսից ավելիի դեպքում կարելի կլինի կանխել այն՝ վերացնելով նրա զարգացման պատճառները։

Կրոնական

  • Կաթոլիկություն - Լյուքսեմբուրգի Սուրբ Կունիգունդայի հիշատակը
  • Կաթոլիկություն - Սուրբ Քեթրին Մարիա Դրեկսելի հիշատակը
  • Ուղղափառություն - Սուրբ բարեպաշտ իշխան Իգորի հիշատակը

Ազգային

ԱՄՆ - Պետական օրհներգի ազգային օրը (National Anthem Day) *
ԱՄՆ - Ֆլորիդա նահանգի օրը (Florida Statehood Day) *
ԱՄՆ - Վերմոնտի քաղաքային ժողովի օրը (Town meeting Day) *
ԱՄՆ - Գլինտվեյնի ազգային օրը (National Mulled Wine Day) *
ԱՄՆ - Մսի տեսականու ազգային օրը (National Cold Cuts Day) *
ԱՄՆ - «Մոսկովյան ջորի» կոկտեյլի ազգային օրը (National Moscow Mule Day) *
ԱՄՆ - Նախորդ օրվա ապուրի ազգային օրը (National Soup it Forward Day) *
ԱՄՆ - Եզակի անունների օրը (Unique Names Day) *

ԱՄՆ - «Եթե կենդանիները բթամատ ունենային» ազգային օրը (National If Pets Had Thumbs Day)

 

  • Թեև ընտանի կենդանիները մեր կյանք են բերում անվերապահ սեր և ուրախություն, բայց բութ մատներ չունենալը նրանց համար որոշակի սահմանափակում է: 
  • Մարտի 3-ին, «Եթե ընտանի կենդանիները բթամատ ունենային» ազգային օրը, հնարավորություն պատկերացնելու, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե մեր փոքրիկ ընկերներն ունենային այդ լրացուցիչ մատը: Նրանք դա կօգտագործեն բարո՞ւ, թե՞ չարի համար: 

ԱՄՆ - Երջանկություն ցանկալու օրը (I Want You to be Happy Day) *
Ավստրալիա - Քինգ Այլընդ շոու (King Island Show) *
Արևելյան Թիմոր - Վետերանների օրը (Veterans Day) *
Բուլղարիա - Օսմանյան լծից ազատագրվելու օրը (Liberation Day) *
Եգիպտոս - Մարզիկների օրը (Sportsmen’s Day)
Ղրղզստան - Պետական դրոշի օրը *
Ճապոնիա - Հինամացուրի՝ աղջիկների օրը (Hinamatsuri)*
Մալավի - Նահատակների օրը (Martyrs Day) *
Ռուսաստան - ՆԳՆ ներքին զորքերի ծովային զորամասերի օրը *

Ռուսաստան - Իշխան Իգորի հիշատակը *
Ռուսաստան - Վարսակաձավարի շիլա (Յարիլո) *

Ռուսաստան - Հրաշքների սպասման օրը 

 

  • Այսօր Հրաշքների սպասման օրն է։ Ինչու հենց այսօր: Գուցե այն պատճառով, որ գարունh սկսվել է, և երկար ձմռանից հոգնած սիրտն սպասում է բնության, պայծառ արևի և ծաղկող այգիների վերափոխմանը: Կամ գուցե այն պատճառով, որ յուրաքանչյուր մարդու հոգում ապրում է երազանք, հրաշքների նկատմամբ հավատը, որոնք, անկախ ամեն ինչից, դեռ կարող են պատահել:
  • Նրանք կախված են օդում և խոչընդոտներ չեն ճանաչում, պարզապես պետք է հավատալ:
  • Մեր շուրջն անընդհատ հրաշքներ են լինում։ Պարզապես հազվադեպ ենք դրանք նկատում առօրյա գործերով զբաղվածության և շտապողականության պատճառով: Բայց եթե կանգ առնենք և ուշադիր նայենք, ապա անպայման կտեսնեք դրանք։
  • Հրաշքին պետք է սպասել, հրաշքը միշտ անսպասելիորեն է հայտնվում:
  • Տեղեկացրեք ձեր ծանոթներին Հրաշքների սպասման օրվա բացիկով։

Սուդան - Ազգային միասնության օրը (Միասնություն օր) *
Վրաստան - Մայրերի օր (Mother’s Day) *

* Տոների մասին մանրամասն