Բոլոր տոները. 3 մայիս


Միջազգային

Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Asthma Day) *

  • Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երեքշաբթի օրը՝ Բրոնխիալ ասթմայի գլոբալ նախաձեռնության շրջանակում (Global Initiative for Asthma, GINA): Այն հիմնադրվել է հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայի խնդրին գրավելու, հիվանդության, դրա ախտորոշման եւ բուժման մասին բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Մամուլի ազատության համաշխարհային օրը (World Press Freedom Day)

  • Մայիսի 3-ին, մամուլի ազատության համաշխարհային օրն է (World Press Freedom Day): Այն սահմանվել է 1993թ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Տվյալ որոշումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունք էր, որը 1991թ «Աշխարհում մամուլի ազատության ապահովման աջակցման» բանաձևով ճանաչեց, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղկացուցիչն է:
  • Այս տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991թ մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման վինդհուքյան հռչակագիրը:
  • Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

Արեգակի միջազգային օրը (Sun Day) *

  • Այսօր աշխարհը տոնում է արևի համաշխարհային օրը (Sun Day): Արեգակ (Արև), Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից։Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ, որը մոտավորապես 109 անգամ մեծ է երկրի տրամագծից, իսկ զանգվածը (2×1030 կգ՝ Երկրինի 330000-ապատիկը) կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր ծանգվածի մոտ 99.86%-ը։
  • Արեգակի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը (ֆոտոններն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում է կլիման։
  • Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը), հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը) և հետևյալ, չնչին քանակության քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ։
  • Ըստ սպեկտրալ դասակարգման՝ Արեգակը պատկանում է G2V աստղերի տեսակին՝ («դեղին թզուկ»)։ Արեգակի մակերեսի ջերմությունը հասնում է 6000 K, դրա շնորհիվ Արեգակն արձակում է գրեթե սպիտակ լույս, սակայն, ավելի ուժեղ ցրման պատճառով և Երկրի մթնոլորտի կողմից կարճալիք ճառագայթների կլանման պատճառով, Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։
  • Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։
  • Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 %-ն ունեն ավելի նվազ պայծառություն, քան Արեգակը (մեծամասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակն էներգիա է արտադրում հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։
  • Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225 - 250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում:
  • Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսևսի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» - բարձր խտության գոտում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» - ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ (նրա բացարձակ աստղային մեծությունն է +4,83m)։

Կրծքերին ձեռք գցելու միջազգային օրը (International Grab a Boob Day) *
«Փոստաղբի» ծննդյան օրը *

Խաչերի փառատոնը (Fiesta de las Cruces) *

Կրոնական

  • Հինդուիզմ - Ակշայա Տրիտիյա (Aksaya Trithiya) *

Ազգային

ԱՄՆ - Պարանորմալ երևույթների ազգային օրը (National Paranormal Day) *
ԱՄՆ - Անպտղության վերապրելու ազգային օրը (National Infertility Survival Day) 
ԱՄՆ - Մոնթանա նահանգի ազգային օրը (National Montana Day) 
ԱՄՆ - Սահմանափակ հնարավորություններով ընտանի կենդանիները ազգային օրը (National Specially-abled Pets Day) *
ԱՄՆ - Երկու տարբեր գույներով կոշիկների ազգային օրը (National Two Different Colored Shoes Day) *
ԱՄՆ - Այգում մեդիտացիա անելու ազգային օրը (National Garden Meditation Day) *
ԱՄՆ - Տեքստիլի ազգային օրը (National Textiles Day) 
ԱՄՆ - Ցանցում տվյալների պահպանման ճարտարագետի ազգային օրը (National SAN Architect Day) *
ԱՄՆ - Հեծանիվներին օրհնության օրը (Blessing of the Bicycles) *
ԱՄՆ - Ազնվամորու բլիթների ազգային օրը (National Raspberry Popover Day) *
ԱՄՆ - Կարպետի ազգային օրը (National Lumpy Rug Day) *
Իսպանիա - Մայիսյան խաչերի տոնը (Cruces de Mayo) 
Լեհաստան - Սահմանադրության օրը  
Ճապոնիա - Սահմանադրության հիշատակի օրը (Constitution Memorial Day)
Ռուսաստան - Հրուշակագործի օրը *
Ռուսաստան - Կարաչայների վերածննդի օրը
Ռուսաստան - Արևային բծերի օրը *
Ռուսաստան - Դրական մտքերի օրը *
Ռուսաստան - Նախնիների կանչ *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։