Բոլոր տոները. 4 հունվար


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

Հիպնոսի համաշխարհային օրը (World Hypnotism Day)

  • Բավականին խորհրդավոր և կախարդական միջազգային այս տոնը սկսվել է նշվել 2006 թվականից։ Այս օրը ստեղծվել է ի պատիվ իռլանդացի հիպնոթերապևտ դոկտոր Ջեք Գիբսընի, ով մահացել է 2005 թվականին:
  • Ջեք Գիբսընն ավելի քան քառասուն տարի եղել է վիրաբուժության մեջ հիպնոսի օգտագործման առաջամարտիկը։ Նա պնդում էր, որ կատարել է ավելի քան չորս հազար բուժում առանց անզգայացման և ոգեշնչել է բժիշկների մի քանի սերունդների հիպնոս կիրառել և վիրաբուժության, և հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման մեջ: Նա նաև պնդում էր, որ ինքն իրեն բուժել է բազալ-բջջային քաղցկեղից և երակների քրոնիկ վարիկոզ լայնացումից ՝ ինքնաՀիպնոսացման միջոցով:
  • Հիպնոսի համաշխարհային օրվա ստեղծման հիմնական նպատակն է ցրել բազմաթիվ վնասակար առասպելները, որոնք առաջացել են հիպնոսության՝ հիպնոսի վարդապետության շուրջ: Ընդհանրապես, Հիպնոսը սովորաբար կոչվում է ուշադրության կենտրոնացման բարձր աստիճանի վիճակ, որում մարդը ենթակա է չափազանց ներշնչանքի: Ենթադրվում է, որ հիպնոսի ներքո մարդը ի վիճակի է շատ ու շատ խորը կենտրոնանալ մեկ մտքի կամ սենսացիայի վրա: հիպնոսի միջոցով մարդը կարող է շատ խորը կենտրոնանալ միայն մեկ մտքի կամ տպավորության վրա:
  • Իրականում, երբ մարդը Հիպնոսացնող տրանսի մեջ է մտնում, նրան կարելի է ինչ-որ բան ներշնչել։ Օրինակ, որ նա հանճարեղ բժիշկ է, մարզիկ, գիտնական, գյուտարար, նկարիչ, քանդակագործ, երաժիշտ, գրող, երգիչ, կոմպոզիտոր, նույնիսկ տիեզերագնաց։ Առաջին հերթին դա բացատրվում է նրանով, որ հիպնոսացված մարդու ուղեղի գործունեությունը սովորականից մի քանի անգամ ավելի ակտիվ է։ Մարդը չի կորցնում վերահսկողությունն իր վրա, բայց եթե ուզեանա, կարող է դառնալ ցանկացած ուրիշ մեկը: Ի դեպ, եթե մարդը չցանկանա, նրան հիպնոսացնել չի հաջողվի։
  • Հաճախ գեղարվեստական ֆիլմերում կադրեր կան, որոնցում հիպնոսից դուրս եկած մարդը մոռանում է, թե ինչ է տեղի ունեցել իր հետ տրանսի մեջ: Պետք է ասել, որ դա ճիշտ է, բայց՝ մասամբ։ Մարդը մոռանում է, թե ինչ է եղել իր հետ հիպնոսի պահին, եթե հիպնոսացնողը ստիպում է նրան մոռանալ այդ մասին, կամ անձը ինքը չի ցանկանում որևէ բան հիշել տեղի ունեցածի մասին:
  • Եվս մեկ հետաքրքիր պահ. գիտնականները ապացուցել են, որ ցանկացած մարդ ենթակա է ինքնահիպնոսի, և մարդը օրվա ընթացքում ոչ մեկ անգամ ընկնում է կարճաժամկետ տրանսի մեջ: Միգուցե, իրոք, այս կերպ մեր հոգեկան աշխարհըը պաշտպանում է իրեն տարբեր ծանրաբեռնվածությունից: Ո՞վ գիտի...

Բրայլի այբուբենի համաշխարհային օրը (World Braille Day) *
Նյուտոնի օրը (Newton Day) 

  • Այսօր գիտնականների համաշխարհային միությունը նշում է գիտելիքի տոնը` Նյուտոնի օրը: Ընտրվել է հենց այս օրը, քանի որ մեծ գիտնական Իսահակ Նյուտոնը ծնվել է հունվարի 4-ին: Այս օրը մի շարք գիտնականներ այցելում են մեծ ֆիզիկոսի գերեզմանին, որը գտնվում է Լոնդոնի Վեստմիստերյան աբբայությունում:
  • Հիշեցնենք, որ իր բազմաթիվ գյուտերից հետո Նյուտոնը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ նստած էր ծառի տակ ու գլխին պատահաբար խնձոր ընկավ: Հենց այս դեպքից ելնելով էլ նա հայտնագործեց ձգողության ուժի օրենքը:
  • Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը ծնվել է 1642 թ. դեկտեմբերի 25-ին (1643 թ. հունվարի 4-ին՝ հին տոմարով) Լինքոլնշիր կոմսության Վուլսթորփ գյուղում (Մեծ Բրիտանիա): Համարվում է աշխարհի ամենաազդեցիկ գիտնականներից մեկը։
  • Նյուտոնը նկարագրել է գրավիտացիան ու շարժման օրենքները «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» («Philosophiae Naturalis Principia Mathematika») գրքում՝ դրանով հիմք դնելով դասական մեխանիկային։ Նա նաև դիֆերենցիալ հաշվարկի հիմնադիրներից մեկն է։
  • Նյուտոնի հայրը, նույնպես Իսահակ անունով, ով հասարակ, բայց՝ ունևոր հողագործ էր, մահանում է որդու ծննդից առաջ։
  • Երբ Նյուտոնը դառնում է երեք տարեկան, նրա մայրը՝ Աննա Էյսքյունյ նորից է ամուսնանում և գնում է ապրելու նոր ամուսնու մոտ՝ թողնելով որդուն մորական տատի խնամքին։ Պատանի Իսահակը չէր սիրում խորթ հորը և նախատում էր մորը նրա հետ ամուսնանալու համար։
  • Տասներկուսից մինչև տասնյոթ տարեկանը Նյուտոնը սովորել է Գրենթհեմի դպրոցում։ 18 տարեկանում ընդունվում Թրինիթի (Սբ.Երրորդության) վարժարան, որն ավարտում է 1666 թ.։
  • 1666-1675 թթ. նա զբաղվում է գիտությամբ։ 1666-ին նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668-ին ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվում է լույսի հատկություններով և գրում բազմաթիվ աշխատանքներ։
  • 1675-1682 թթ. Նյուտոնը գիտական աշխատանքներ չի կատարում։ Դրանից հետո նա ստեղծեց գրավիտացիայի օրենքները, բացատրեց մոլորակների էլիպսաձև շարժումը և 1687-ին գրեց իր «Philosophiae Naturalis Principia Mathematika»-ն։
  • 1705 թ. Աննա թագուհին Նյուտոնին շնորհում է ասպետի կոչում, որից հետո նա դառնում է սըր Իսաակ Նյուտոն։ Դա առաջին դեպքն էր, երբ ասպետի կոչում էր շնորհվում գիտական ծառայությունների համար։
  • Չնայած նրան, որ Նյուտոնը ծնվել էր շատ թույլ առողջությամբ, նա ապրեց 83 տարի։ Նա վախճանվել է Լոնդոնից ոչ հեռու գտնվող Քենսինգթոն քաղաքում 1727թ. մարտի 20 (31)-ին։ Նյուտոնին մեծ հանդիսավորությամբ թաղում են Լոնդոնի Վեստմինսթեր մատուռում։

Հոգևոր

  • Կաթոլիկ - Սուրբ Էլիզաբեթ Աննա Սեթոնի տոնը (Սուրբ Էլիզաբեթ Անն Սեթոն) *
  • Ուղղափառ - Մեծ նահատակներից Անաստասիա Ուզորեշիտնիցայի հիշատակի օրը

Ազգային

ԱՄՆ - Յուտայի պետականության օրը (Utah Statehood Day)
ԱՄՆ - Միսսուրիի ազգային օրը (National Missouri Day)
ԱՄՆ - Ծաղկի անվճար զամբյուղի օրը (Free Flower Basket Day)
ԱՄՆ - Վիկտորինայի ազգային օրը  (National Trivia Day) *
ԱՄՆ - Ամուսնալուծության երկուշաբթի (Divorce Monday) *
ԱՄՆ - Փոփ երաժշտության հիթ-շքերթի օրը (Pop Music Chart Day) *
ԱՄՆ - Թղթին մնացած հետքի ազգային օրը (National Dimpled Chad Day) *
ԱՄՆ - Սպագետտիի ազգային օրը (National Spaghetti Day) 

  • ԱՄՆ-ում հունվարի 4-ին նշվում է սպագետիի ազգային օրը (National Spaghetti Day): Սպագետին մակարոնի տեսակ է` բարակ և երկար: Խաշած լապշայի մասին առաջին հիշատակումները գտնում ենք Թալմուդում: Ըստ տվյալների` արաբներն այդ ճաշատեսակը հայտնաբերել են մի քանի հազար տարի առաջ: Թալմուդի գրերի համաձայն` մակարոնեղենը սննդի մեջ սկսել են կիրառել 5-րդ դարից սկսած:
  • Այսօր մենք մակարոնները կապում ենք իտալացիների հետ, որոնք հորինել են մակարոնեղենի ամենաբազմազան տեսակներ և դրանք դարձրել երկրի խոհարարական ավանդույթների անբաժանելի մասը՝ ֆարֆալե, խեցիներ, ռոտինի, պեննե, տորտելինի և, իհարկե, սպագետի:  
  • Սպագետին ամենասիրված մակարոնն է նաև Ամերիկայում: 2000թ. 1,3 մլն ֆունտ սպագետի է վաճառվել ամերիկյան  պարենի խանութներում: 

ԱՄՆ - Երկուշաբթիին փառք տալու ազգային օրը (National Thank God Its Monday Day) *
ԱՄՆ - Կշռադատության ազգային օրը (National Weigh-in Day) *
ԱՄՆ - Դաստիարակ լինելու օրը (I Am a Mentor Day) *
ԱՄՆ - Մատնաչափիկի օրը (Tom Thumb Day) *

Անգոլա - Գաղութային հալածանքների նահատակների օրը (Colonial Repression Martyrs ' Day)
Թաիլանդ - Հեծելազորի օր​​​​​​ը
Կոնգո - Անկախության նահատակների օրը (Martyrs of Independence Day)
Մեծ Բրիտանիա - Կանխավճարի օրը (Handsel Day) *
Մյանմար - Անկախության օրը (Independence Day)
Նիգերիա - Կրակների օրը (Ogoni Day) *
Ռուսաստան - Ամանորյա արձակուրդ
Ռուսաստան - Կիտրոնի կարամելի կրքերի օրը

Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։